Սկվիլաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Սկվիլաչե
Squillace
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԿալաբրիա
ԳավառԿատանձարո
Մակերես33 կմ²
ԲԾՄ344 մ
Խոսվող լեզուներԻտալերեն
Բնակչություն3608 մարդ (2015)
Խտություն105,1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+39) 0961
Փոստային ինդեքս88069
Փոստային դասիչ88069
Ավտոմոբիլային կոդCZ
ISTAT079142
Պաշտոնական կայքcomune.squillace.cz.it
Սկվիլաչե (Իտալիա)##
Սկվիլաչե (Իտալիա)
Սկվիլաչե (Կալաբրիա)##
Սկվիլաչե (Կալաբրիա)

Սկվիլաչե (իտալ.՝ Squillace, սից.՝ Schidaci, местн. Squillaci, Schidhaci, հին հունարեն՝ Skyllision, Skyllition, լատին․՝ Scyllaceum, Scyllatium, Scylletium, Scolacium, Squillacium), կոմունա Իտալիայում, Կալաբրիա մարզի Կատանձարո գավառում[1]։

Բնակչությունը կազմում է 3608 մարդ (2015 թ.), բնակչության խտությունը կազմում է 105,1 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 33 կմ² մակերես տարածք։

Փոստային ինդեքսն է՝ 88069։ Հեռախոսային կոդը՝ (+39) 0961։

Բնակավայրի հովանավորը հանդիսանում է սուրբ նահատակ Ագատուսը։ Բնակավայրի տոնը մայիսի 7-ին է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անունը ծագում է Սցիլիում հին բնակավայրի անվանումից, որի ավերակները գտնվում են Բորջիա կոմունայի մոտակայքում։

Կոմունան բնակեցվել է բյուզանդական ժամանակաշրջանում։ Այն 904 թվականին նվաճվել է արաբների կողմից, իսկ 924 թվականին դարձել է ոչ մեծ էմիրատի կենտրոն։ 965 թվականին հետ է գրավվել բյուզանդացիների կողմից։ 1059 թվականից պատկանել է Ռոբերտ Գվիսկարին և նրա սերնդին։ Նորմանական թագավորների կառավարման ժամանակ Սկվիլաչեում եկավ ոսկե դարը և կառուցվեց ամրոց ու տաճար։

1949 թվականին Հռոմի պապ Ալեքսանդր VI-ը իր որդուն` Ջոֆրե Բորջիային ամուսնացրել է Ալֆոնս II թագավորի արտաամուսնկան դստեր` Սանչա դ'Արագոնայի հետ։ Սկվալիչեն անցավ Բորջիաների տիրապետության տակ և մինչև 1735 թվականը մնաց նրանց իշխանության ներքո։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Catanzaro)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկվիլաչե» հոդվածին։