Սլովակիայի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի ազգային թատրոն
Տեսակօպերային ընկերություն և թատերական կազմակերպություն
Երկիր Սլովակիա
Գտնվելու վայրըԲրատիսլավա
Կայքsnd.sk(սլովակ.)
 Slovenské národné divadlo Վիքիպահեստում
Սլովակիայի ազգային թատրոնի հին շենքը
Սլովակիայի ազգային թատրոնի նոր շենքի ճակատը

Սլովակիայի ազգային թատրոն (սլովակ.՝ Slovenské národné divadlo, հապավումը՝ SND), նշվում է որպես.

  • ամենահին սլովակյան պրոֆեսիոնալ թատրոնը՝ բաղկացած 3 կազմերից (օպերա, բալետ և դրամատիկ),
  • Նոր Վերածննդի շրջանի թատրոնի շենք Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի Հին քաղաք թաղամասում, որտեղ սկզբնապես տեղակայված էին թատրոնի կազմից երկուսը (օպերա և բալետ, դրամատիկը այլ վայրում էր),
  • թատրոնի ժամանակակից շենքը Բրատիսլավայի կենտրոնում Դանուբ գետի ափին, որը բացվել է 2007 թվականի ապրիլի 14-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի ազգային թատրոնը հիմնադրվել է 1920 թվականին Չեխոսլովակիայի ստեղծումից հետո որպես կոոպերատիվ և դարձավ պետական կազմակերպություն 1945 թվականին։ 1920 թ.-ից 1945 թվականների ընթացքում այնտեղ գործում էր միայն երաժշտախումբ։ Սլովակիայի ազգային թատրոնը ներկայացնում էր սլովակյան մշակույթը բազմաթիվ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ։

Ստեղծվելով 1920-ականներին՝ ղեկավարները եղել են չեխ արվեստագետներ (օրինակ՝ Օսկար Նեդբալը, տնօրեն է եղել 1923-1930 թվականներին)։ Առաջինը ներկայացումը եղել է Բեդրիժ Սմետանայի չեխական «Համբույր» օպերան 1920 թվականի մարտի մեկին։ Թատրոնը սլովակացվեց աստիճանաբար։ 1932 թվականին դրամատիկ մասը բաժանվեց 2 մասի՝ ՍԱԹ սլովակյան դրամատիկ խումբ Յանկո Բորոդաչի գլխավորությամբ և ՍԱԹ չեխական դրամատիկ խմբի Վ. Շուլցի գլխավորությամբ։ Չեխական դրամատիկ խումբը դադարեց գործել, երբ նրանք ստիպված էին թողնել Սլովակիան 1938 թվականին։ Սկսած այդ ժամանակվանից՝ դրամատիկ խումբը ունեցել է միայն սլովակերեն ներկայացումներ, իսկ օպերայի մասը չեխերեն հանդես է եկել նաև մինչև 1945 թվականը։ Վերջին տարիներին օպերաները բեմադրվում են իրենց բնօրինակ լեզուներով։

Սկզբնապես բոլոր 3 բաժիններն էլ գործում էին Սլովակիայի ազգային թատրոնի հին շենքում։ 1955 թ.-ից մինչև 2007 թվականի սկիզբը դրամատիկ խումբը բեմադրում էր Պավոլ Հվեզդոսլավի անվան թատրոնում և 1962-2006 թվականները կամերային թատրոնում՝ այսպես կոչված Malá scéna SND (ՍԱԹ Փոքր բեմ)։ Սկսած 2007 թվականից բաժինը գործում է միայն Սլովակիայի ազգային թատրոնի հին շենքում և 2007 թ.-ի ապրիլին բացված նոր կառույցում։

Դրամայի խումբը ձևավորել են ղեկավարներ Յանո Բորոդաչը, Ֆ. Հոֆմանը, Յ. Յամնիցկին, Յ. Բուդսկին, Տ. Ռակովսկին, Կ. Ի. Զաչարին, Պ. Հասպրան, Մ. Պիետորը և ներկայիս տնօրեն Դուշան Յամրիչը։

Օպերայի համույթը ղեկավարել են խմբավարներ Օսկար Նեդբալը, Կ. Նեդբալը, Յ. Վինցոուրեկը և Տ. Ֆրեշոն, ղեկավարել՝ Վ. Շուլցը և Մ. Վասերբաուերը։ Օպերան արտասահմանում ճանաչման է հասել չեխ խմբավար Օսկար Նեդբալի գլխավորությամբ, որն առաջինն է ներկայացրել է Յոզեֆ Լևոսլավ Բելայի և Վ. Ֆիգուշ Բիստրիի սլովակյան օպերաները, և Կ. Նեդբալի խմբավարությամբ, որը կատարելագործեց ծրագիրը։ Մեծ հաջողությունների հասան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ ՍԱԹ-ը Էուգեն Սուխոնի, Յան Ցիկկերի, Ալեքսանդր Մոյզեսի, Տիբոր Անդրաշովանի, Տ. Ֆրեշոյի և շատ այլոց ժամանակակից սլովակյան օպերաների ծնունդի վկայողն է եղել։ Թատրոնի շատ երգիչներ ճանաչված են նաև արտասահմանում, օրինակ՝ Էդիտա Գրուբերովան, Լուցիա Պոպպը, Պետեր Դվորսկին, Ռ. Պետրակը, Ս. Կոպչակը, Մ. Հայոսսյովան, Ե. Յենիսովան, Յ. Գալլան, Յոզեֆ Կունդլակը և շատ ուրիշներ։

Բալետի համույթը 1920 թվականի փոքր խմբից «ընդարձակվել է»՝ դառնալով այժմյան հսկա խումբը։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Adriana Kučerová." () Pittsburgh Symphony Orchestra. Retrieved on October 4, 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]