Սինկրետիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինկրետիզմ (լատին․՝ syncretismus, от հուն․՝ συγκρητισμός - միացում կամ «Կրետեի քաղաքների դաշնություն»)[1], տարասեռ փիլիսոփայական սկզբունքների համադրություն մեկ համակարգում՝ առանց դրանց միավորման։:

  • Որևէ երևույթի նախնական, չզարգացած վիճակին բնորոշ ոչ մասնատվածությունը (օրինակ, նախնադարյան մշակույթի արվեստը, երբ երաժշտությունը, երգը, պարը, պոեզիան մեկը մյուսից բաժանված չէին, երեխայի զարգացման վաղ շրջանի հոգեկան ֆունկցիաների ոչ մասնատվածությունը և այլն)։
  • Անհամասեռ տարրերի ոչ օրգանական միացումն ու զուգակցումը, ինչպես օրինակ, հելլենիզմի դարաշրջանում կրոնական սինկրետիզմը հանդես է գալիս տարբեր կրոնական ուսմունքների ու հավատալիքների տարրերի զուգակցման ու միաձուլման ձևով։
  • Փիլիսոփայության մեջ սինկրետիզմը էկլեկտիկայի տարատեսակությունն է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ արձանագրվել է 1610-1620 թվականներին նոր լատիներեն` syncretismus բառից, հունարեն` synkrētismós «կրետացիների միություն» արտահայտությունից, այսինքն՝ երկու հակառակորդ կողմերի միավորված ճակատ ընդդեմ ընդհանուր թշնամու, synkrēt(ízein) «համադաշնություն կազմել» + -ismos գոյական վերջածանց[1]։

Փիլիսոփայությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինկրետիզմը փիլիսոփայական տարասեռ սկզբունքների համակցություն է մեկ համակարգում՝ առանց դրանց միավորման։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինկրետիզմը արվեստում «անհամեմատելի» մտածելակերպի և հայացքների համադրություն կամ միաձուլում է։

Լեզվաբանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինկրետիզմը լեզվաբանությունում մի քանի իմաստների կամ իմաստային բաղադրիչների մեկ ձևի մշտական կապն է՝ բաժանված տարբեր ձևերի միջև։

Կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական սինկրետիզմը տարասեռ վարդապետական և կրոնական դրույթների համակցություն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Definition of syncretism». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
Ընթերցե՛ք «սինկրետիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինկրետիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 393