Սինթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինթեզ, ցրված նյութերի կամ հասկացողությունների միացման կամ միավորման պրոցես (որպես կանոն նպատակաուղղված պրոցես) մի ամբողջության մեջ։ Տերմինն առաջացել է հուն․՝ σύνθεση -համատեղում, միասին տեղավորում բառից։

Սինթեզը ֆունկցիոնալ մասերից ամբողջի հավաքման մեթոդն է որպես անալիզի անտիպոդ, ամբողջի մասնատումը ֆունկցիոնալ մասերի։

Հնարավոր է որոշումների սինթեզ։ Կիբերնետիկայում սինթեզի գործընթացը սերտորեն կապված է նախորդող անալիզի հետ։ Սինթեզը- նախապես պատրաստած տարբեր տեսակի բլոկներից կամ մոդուլներից բարդ համակարգերի ինժիներային կառուցումն է։ Ցածրամակարդակ, խորը կառուցվածքային միավորումը տարբեր տեսակի բաղադրամասերից։

Ի լրացում վերլուծության, սինթեզի մեթոդը թույլ է տալիս պատկերացում ստանալ հետազոտվող օբյեկտի բաղադրիչների միջև եղած կապերի մասին։

Ընթերցե՛ք «սինթեզ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։