Սիմֆոնիա № 40 (Մոցարտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոցարտ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի № 40, KV 550 սոլ մինոր սիմֆոնիան կոմպոզիտորի ամենանշանավոր գործերից մեկն է։ Մոցարտն այն գրել է 1788 թվականին, № 39 սիմֆոնիայի ավարտից անմիջապես երեք շաբաթ անց[1]։ 1791 թվականին կոմպոզիտորն իր մահվանից կարճ ժամանակ առաջ ստեղծում է սիմֆոնիայի երկրորդ հրատարակությունը և երաժշտության մեջ ավելացնում է կլառնետ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտ, Սիմֆոնիա №40- Molto allegro
Մոցարտ , Սիմֆոնիա №40-Andante.
Մոցարտ, Սիմֆոնիա №40-Menuetto, Allegretto
Մոցարտ, Սիմֆոնիա №40-Allegro

Այս ստեղծագործության ավարտի ամսաթիվը հայտնի է, քանի որ Մոցարտն իր հասուն տարիների ընթացքում պահում էր իր ավարտուն ստեղծագործությունների շարքը։ № 40 սիմֆոնիան նա ավարտել է 1788 թվականի հուլիսի 25-ին[2]։ Այս ստեղծագործության վրա նա աշխատել է ընդամենը երեք շաբաթ։

№ 40-րդ սիմֆոնիան գոյություն ունի երկու տարբերակով։ Դրանք հիմնականում տարբերվում են նրանով, որ մեկում հնչում է կլառնետի համար գրված հատվածներ, իսկ մյուսում՝ որոշակի փոփոխություններ է արված։ Ամենայան հավանականությամբ, կլառնետի մասերն ավելացված են վերանայված տարբերակով[3]։

Երկու տարբերակների ինքնագրերը ձեռք են բերվել 1860 -ական թվականներին գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի կողմից, որոնք հետագայում նվիրաբերվեց Վիեննայի Gesellschaft der Musikfreunde թատրոնին, որտեղ էլ մինչ օրս պահպանվում են[4]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ամերիկացի երաժշտագետ Նիլ Զասլոուն է նշել, Մոցարտի մասին գրողները հաճախ ենթադրում էին, որ կոմպոզիտորը երբեք չի լսել իր № 40 սիմֆոնիայի ներկայացումը։ Որոշ մեկնաբաններ ենթադրել են, որ Մոցարտը սիմֆոնիա է գրել, առանց նույնիսկ մտադրվելու հետագայում ներկայացնել այն[5]։ Ժամանակակից գիտությունը ենթադրում է, որ այս ենթադրությունները ճիշտ չեն։ Նախ, երաժիշտ Յոհան Վենզելի (1762-1831) կողմից հայտնաբերվել է մի նամակ, որը հրատարակված է եղել 1802 թվականի հուլիսի 10-ին, Լայպցիգում։ Նամակում Վենզելը տեղեկացնում է սիմֆոնիայի ներկայացման մասին, որը տեղի է ունեցել Բարոն Գոթֆրիդ վան Սվեյթենի տանը, Մոցարտի իսկ ներկայությամբ։ Սակայն նշում է, որ կատարումն այնքան աղքատիկ է եղել, որ կոմպոզիտորը ստիպված լքել է սենյակը[6]։ Կան շատ հստակ ապացույցներ՝ այլ, հավանաբար ավելի լավ կատարումների վերաբերյալ։ Մի քանի առիթներով համերգներ են տրվել՝ նվիրված Մոցարտի երաժշտությանը, որտեղ հնչել է այս սիմֆոնիան, սակայն ամսաթվերն անհայտ են։ Ստեղծագործությունը ներկայացվել է նաև[7]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիան գունավորվում է (վերանայված տարբերակով) Ֆլեյտայով, երկու հոբոյով, երկու կլառնետով, երկու ֆագոտով, երկու շեփորով և նվագալարերով։

  • Molto allegro, 2/2
  • Andante, 6/8
  • Menuetto. Allegretto – Trio, 3/4
  • Finale. Allegro assai, 2/2

Սիմֆոնիան ընդհանուր առմամբ տևում է 25 րոպե։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ վան Բեթհովենը սիմֆոնիան լավ գիտեր, և նա իր հինգերորդ սիմֆոնիայում օգտագործել է 29-րդ տակտը[9]։

\relative c{ \clef bass \key c \minor \time 3/4 \tempo "Allegro" \partial 4 g(\pp | c ees g | c2 ees4 | d2 fis,4) | g2.~ | g2.}

Ֆրանց Շուբերտը նույնպես հեղինակել է Մոցարտի մենուետի երաժշտությունը[10]։

Առաջին ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

№ 40 սիմֆոնիայի առաջին ճանաչված ձայնագրությունն արվել է 1915 թվականին Վիկտոր ձայնագրման ընկերության կողմից՝ «Սոլ մինոր սիմֆոնիա» անվամբ։ Վիկտոր համերգային նվագախումբը հանդես է եկել դիրիժոր Վալտեր Ռոջերսի ղեկավարությամբ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A possible exception is the so-called "Odense Symphony", whose attribution to Mozart is doubtful; see Mozart symphonies of spurious or doubtful authenticity.
  2. Heartz 2009, p. 207.
  3. Zaslaw 1983, p. 10
  4. See Zaslaw (1983, p. 10), Swafford (1997, p. 287), and [1].
  5. For discussion of claims of this sort, see Zaslaw 1994; the quotation from Einstein is taken from this source.
  6. Milada Jonášová: "Eine Aufführung der g-moll-Sinfonie KV 550 bei Baron van Swieten im Beisein Mozarts", in: Mozart Studien 20, Tutzing 2011, pp. 253–268. An abridged English translation was published in the Newsletter of the Mozart Society of America 16.1 (2012), currently available on line at [2] Արխիվացված 2017-01-11 Wayback Machine. The letter reads "im Wien habe ich selbst es von verstorbenem Mozart gehört, als Er sie bei Baron Wanswiten [sic] hat produciren lassen, das[s] er wärend der production aus dem Zimmer sich hat entfernen müssen, wie man Sie unrichtig aufgeführt hat,” meaning "and in Vienna I have heard myself from the departed Mozart, that when he had it performed in Baron Wanswiten’s rooms, he had to leave the room during the performance because it was being played so incorrectly."
  7. List from Zaslaw 1983.
  8. The text of the poster is given in Deutsch 1965, p. 393.
  9. Hopkins 1981.
  10. Zaslaw and Cowdery 1990, p. 210.
  11. «Wolfgang Amadeus Mozart - Symphony in G Minor». Discography of American Historical Recordings.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]