Սիմոն Ալաջալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Ալաջալով
Ծնվել էօգոստոսի 6, 1902(1902-08-06)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1987
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1931)[1]
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Սիմոն Ալաջալով Վիքիդարանում

Սիմոն Հովհաննեսի Ալաջալով (Ալաջալյան) (օգոստոսի 6, 1902(1902-08-06)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ռոստովում։ 1920 թվականին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է Մարտիրոս Սարյանին և Ստեփան Աղաջանյանին։ 1924 թվականին եկել է Երևան, որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լևոն Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ[2]։

1927 թվականին մեկնել է Մոսկվա, մինչև 1931 թվականը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը Հայաստանի հետ։ 1933 թվականին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գաբրիել Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962 թվականին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես[3][4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «AV Production - Սիմոն Ալաջալով». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 40-45.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Երևան. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 138