Սերենգետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերենգետի
Տեսակտարածաշրջան, հարթավայր և Էկոհամակարգ
Կազմված էSerengeti National Park?, Նգորոնգորո և Մասաի Մարա
ԵրկիրՏանզանիա
Հիմնվել է1951
Մակերես30 000 կմ²
Սերենգետիը գտնվում է Տանզանիաում
Սերենգետի
Սերենգետիը գտնվում է Երկիրում
Սերենգետի

Սերենգետի, էկոհամակարգ Հյուսիսային Աֆրիկայի աշխարհագրական տարածքում։ Հիմնականում տեղակայված է հյուսիսային Տանզանիայում և ձգվում է դեպի հարավարևմտյան Քենիա 1 մ և 3 մ հարավային լայնությամբ և 34 մ և 36 մ հյուսիսային երկարությամբ։ Զբաղեցրած տարածքը մոտավորապես 30000 կմ² է։ Սերենգետի Քենիայի հատվածը հայտնի է որպես Մասայ Մարա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերինգետ անունը առաջացել է մասայերեն «siringet» բառից, որը նշանակում է «անծայրածիր հարթավայր»։ Սերինգետ երկրագնդի վրա պահպանված ամենահին էկոհամակարգն է և Աֆրիկայի յոթ բնական հրաշքներից մեկը[1]։ Սերենգետի ավելի քան 80 տոկոսը պահպանվող տարածք է, որի մեջ մտնում են Սերենգետի ազգային պարկը, Տանզանիայի Նգորոնգորո արգելոցը, Քենիայի Մասայի Մարա արգելոցը և այլն։ Սերենգետին գտնվում է ծովի մակարդակից 920-ից 150 մ բարձրության վրա, նրա կլիման սովորաբար չոր է և տաք։ Հիմնական անձրևների շրջանը տևում է հոկտեմբերից նոյեմբեր և տեղումների քանակը հասնում է հարթավայրերում 508 մմ-ից մինչև 1200 մմ Վիկտորիա լճի ափերին[2]։ Սերինգետում բնակվում են ավելի քան 4,5 միլիոն վայրի սմբակավորներ (այծքաղ, զեբր, ռնգեղջյուր, ընձուղտ, գետաձի), սովորական փղեր, առյուծներ, հովազներ, բորենիներ, 500 տեսակի թռչնատեսակներ և այլն։ Սերինգետի նշանառու հետազոտողներն են Բերնարդ Գրժիմեկը և Միքայել Գրժիմեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսվում է վայրի կենդանիների մեծ միգրացիան, իսկ Սերենգետիի չուի ժամանակ կարելի է տեսնել ժամացույցի սլաքի ուղղությամբ ճամփորդություն կատարող մոտավորապես 1,5 միլիոն գնուների,զեբրերի, և վիթերի։ Նրանք անցնելով ավելի քան 3000 կիլոմետր Տանզանիայի Սերենգետիի սարահարթի միջով, հասնում են Քենիայի Մասայի Մարայի թեք ու հարթ մակերես ունեցող բլուրներին ու անտառներին և կրկին վերադառնում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гржимек Б., Гржимек М. Они принадлежат всем. — М.: Мысль, 1965. — 140 с.
  • Гржимек Б., Гржимек М. Серенгети не должен умереть(չաշխատող հղում). — М.: Мысль, 1968. — 240 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենգետի» հոդվածին։