Սերգո Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգո Համբարձումյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Սարգիս Իսկանդարի Համբարձումյան[1]
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 23, 1910(1910-02-23)[1][2]
Ծննդավայր՝Բիստ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 13, 1983(1983-04-13)[2] (73 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Ակումբ՝Դինամո և Spartak?[1]
Համբարձում Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլի Թաիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգո Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան

Սերգո Իսկանդարի Համբարձումյան (իսկական անունը Սարգիս, փետրվարի 23, 1910(1910-02-23)[1][2], Բիստ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 13, 1983(1983-04-13)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային ծանրամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1933-1935), աշխարհի ռեկորդակիր, 30 անգամ դարձել է ԽՍՀՄ ռեկորդակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Համբարձումյանը ծնվել է 1910 թվականին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Բիստ գյուղում (ներկայում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում)։ Երբ լրացել է նրա 7 տարին նրա ընտանիքը, փախչելով կոտորածից, տեղափոխվեց Հյուսիսային Կովկաս և հաստատվեց Կիսլովոդսկ քաղաքում, որտեղ ապրում էին նրանց հեռավոր ազգականները։ Այստեղ նրանք ապրել են 10 տարի։ Ընտանիքի մոր և ավագ որդու մահից հետո նրանք վերադարձել են հայրենի գյուղ։ Ընտանիքին օգնելու նպատակով Սերգո Համբարձումյանն աշխատել է որպես մաշիկներ կարող, որմնադիր, այնուհետև որպես վերանորոգող աշխատել է Բաքու-Ջուղա երկաթգծի վրա, աշխատանքի է մեկնել Դոնբասի Նեսվետաևյան հանքավայր։

1930 թվականին Սարգիս Համբարձումանը տեղափոխվել է Երևան և որպես ավտովերանորոգող աշխատանքի է անցել ՆԳԺԿ-ի ավտոտնակում։ Այստեղ նա ուշադրություն է գրավել իր բացառիկ ֆիզիկական ուժի շնորհիվ և «Դինամո» միությունում սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով Գրիգոր Սիմոնյանի ղեկավարությամբ։ Մի քանի տարվա ընթացքում նա դառնում է ԽՍՀՄ առաջատար ծանրամարտիկներից մեկը՝ 1933-1935 թվականներին 3 անգամ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և բազմիցս սահմանելով ԽՍՀՄ ռեկորդներ։

Այն բանից հետո երբ 1936 թվականին Մյուրխենում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գերմանացի ատլետ Յոզեֆ Մանգերը հաղթեց ծանր քաշային կարգում և հայտարարվեց աշխարհի ամենաուժեղ մարդը, ԽՍՀՄ քաղաքական իշխանությունները խորհրդային մարզիկների առաջ խնդիր դրեցին գերազանցել Մանգերի ցույց տված արդյունքը։ Այդ խնդրի կատարումը հանձնարարվեց Սարգիս Համբարձումյանին, ում հետ սկսեց աշխատել հայտնի ծանրամարտիկ և մարզիչ Յան Սպարրեն։ 1938 թվականի դեկտեմբերին Երևանում Սարգիս Համբարձումյանը սահմանեց եռամարտի համաշխարհային ռեկորդ՝ գերազանցելով Մանգերի արդյունքը։ Այդ ռեկորդը չընդունվեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից, որովհետև սահմանվել էր ոչ պաշտոնական մրցության ժամանակ։ Սակայն դրա շնորհիվ Սարգիս Համբարձումյանը մեծ ճանաչման արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ԽՍՀՄ տարածքում։ Նա հրավիրվեց Կրեմլ՝ հանդիպելու Իոսիֆ Ստալինի հետ. Սարգիս Համբարձումյանը դարձավ ԽՍՀՄ առաջին մարզիկը, որ պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշով։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում Սարգիս Համբարձումյանը զինվորագրվեց Թամանյան դիվիզիային, սակայն ռազմաճակատ մեկնելու ճանապարհին նրան նկատում է դիվիզիայի հրամանատար Ս. Զաքիյանը, ով, ճանաչելով իր նշանավոր հայրենակցին, հետ է ուղարկում նրան

Սարգիս Համբարձումյանը շարունակել է զբաղվել ծանրամարտով և 1946 թվականին մասնակցել է Փարիզում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որին խորհրդային մարզիկները մասնակցում էին առաջին անգամ։ Այնտեղ նրան հաջողվեց սահմանել համաշխարհային ռեկորդ ձախ ձեռքով պոկում վարժությունում, սակայն նրա հավաքած միավորների ընդհանուր քանակը բավարար չեղավ մրցանակի արժանանալու համար։ Դրանից կարճ ժամանակ անց Սարգիս Համբարձումյանը մրցության ժամանակ իրեն վատ է զգում կորցնում գիտակցությունը։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են նրան հիվանդանոց, որտեղ մարզիկի մոտ ախտորոշվում է սրտի միկրոինֆարկտ։ Սարգիս Համբարձումյանը, ով հիվանդության պատճառով այլևս չէր կարող զբաղվել ծանրամարտով, որովհետև նրան հակացուցված էր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որոշ ժամանակ ստիպված է լինում աշխատել որպես տաքսու վարորդ, այնուհետև «Մասիս» ռեստորանում բացում է սեփական խորովածանոցը։

Մահացել է Մոսկվայում 1983 թվականի ապրիլի 13-ին սրտային անբավարարությունից։ Թաղված է Երևանում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 և 1931 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 1932 թվականին՝ Անդրկովկասի չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի ռեկորդակիր։
  • 1933 թվականին Մինսկում առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
  • 1934 և 1935 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
  • 1938 թվականին սահմանել է երկու նոր համաշխարհային ռեկորդներ։
  • 1946 թվականին Փարիզում անցկացվող աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային ռեկորդ սահմանելու համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (№ 5, 1939),
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Հայաստանում թողարկվել է Համբարձումյանին նվիրված նամականիշ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգո Համբարձումյանի՝ համաշխարհային ռեկորդ սահմանելու առթիվ Երևանի մարզադաշտում բեմադրվել է ռազմամարզական ներկայացում, որում Սերգո Համբարձումյանը կատարել է Սասունցի Դավթի դերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Մարտիրոսյան, Փառքի նախերգանքը։ «Գարուն», 1967, № 3, էջ 82-85։
  • Օհանյան Պ. Ծանրամարտի դյուցազունները, Երևան, 1983։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգո Համբարձումյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգո Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 109