Սեմյոն Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեմյոն Մուրադյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեմյոն Սեմյոնի Մուրադյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը  Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Խորհրդային Հայաստան
Հասակ 182
Քաշ 73
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միկա
Համար 14

Սեմյոն Սեմյոնի Մուրադյան, (մարտի 21, 1988(1988-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին խաղացող։ Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես է եկել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Մուրադյանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում։ Առաջին մրցաշրջանում ակումբի համար խաղացել է առաջնության վերջին 5 խաղերը, որոնցում խփել է 3 գնդակ։ Նրա ցույց տված արդյունքները ղեկավար կազմին թույլ տվեցին նրան ներառել հիմնական կազմում։ Հաջորդ մրցաշրջանում անցկացվել է 21 խաղ, սակայն սակագները մնացել են ամփոփոխ-4 խաղ, բայց գավաթային խաղում Մուրադյանը շատ առաջընթաց ցուցաբերեց։ 6 խաղերից Սեմյոն Մուրադյանը խփել է 9 գոլ։ Այսպիսով՝ Սեմյոն Մուրադյանը 2007 թվականի գավաթի խաղարկությանը շատ կարևոր դեր է խաղացել։

11 անցկացված խաղերից, հաջորդ առաջնությանը Մուրադյանը ոչ մի գնդակ չխփեց։ Ակումբի կառավարությունը ստիպված բարձրացրեց պռանսվերի։ Ֆուտբոլիստով սկսեց հետաքրքրվել «Ուլիս»-ը, որը Մուրադյանին գնեց մրցաշրջանի առաջին մրցաշրջանում։ Դրանից հետո տեղափոխվել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբ։ Նոր ակումբում Մուրադյանը չընդգրկվեց կազմի մեջ, որի մասին փաստում են «Արարատ»-ում անցկացված 3 խաղերը։ 2010 թվականի մրցաշրջանում Մուրադյանը հանդես է եկել «Գանձասար» ֆուտբոլային ակումբում, բայց այդտեղ Մուրադյանին չհաջողվեց երկար խաղալ։ Առաջնության կեսից Մուրադյանը տեղափոխվեց հիմնական կազմ[1]։ «Միկայում» անցկացրած երկրորդ խաղում Մուրադյանը բացեց թիմում իր գոլերի հաշիվը[2]։

Մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցարշրավ Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանանց 2006 (2006/07) 5 3 0 0 2 0 7 3
2007 (2007/08) 21 4 6 9 2 0 29 13
2008 (2008/09) 11 0 0 0 1 0 12 0
Ընդհանուր 37 7 6 9 5 0 48 16
Ուլիս 2009 (2009/10) 12 2 4 2 0 0 16 4
Ընդհանուր 12 2 4 2 0 0 16 4
Արարատ (Երևան) 2009 (2009/10) 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 3 0
Գանձասար 2010 (2010/11) 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 2 0
Միկա 2011 (2011/12) 11 3 1 0 2 0 14 3
2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 65 12 11 11 7 0 83 23

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան
  • ակումբային
    • Արծաթե մրցանակակիր։ 2006-2007
    • Հայաստանի գավաթի մրցանակակիր։ 2007
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2008
    • Հայաստանի սուպերգավաթի եզրափակչի մասնակից - 2008
  • Անձական
    • Հայաստանի առաջին լիգայի Լավագույն ռմբարկու - 2008
  • Հայաստան «Արարատ» Երևան
    • Հայաստանի սուպերգավաթի եզրափակչի մասնակից - 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Протокол матча «Мика» — «Гандзасар»» (PDF) (ռուսերեն). Armsport.com. 12.6.2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 3.7.2011-ին.
  2. «Протокол матча «Улисс» — «Мика»» (PDF) (ռուսերեն). Armsport.com. 19.6.2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 3.7.2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]