Սարո Էմիրզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարո Էմիրզե
Ծնվել էսեպտեմբերի 9, 1977(1977-09-09) (46 տարեկան)
ԾննդավայրՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՖրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (2003)
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդերասան

Սարո Էմիրզե (գերմ.՝ Saro Emirze, սեպտեմբերի 9, 1977(1977-09-09), Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ազգությամբ հայ գերմանացի դերասան։

Երաժիշտ Արեն Էմիրզեի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարո Էմիրզեն ծնվել է 1977 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Նախնիները սերել են Բրգնիկ գյուղից և Էգինից (Ակն)։ Պապը, ծնողները ծնվել ու մեծացել են Ստամբուլում։ 1970-ականներին ծնողներն արտագաղթել են Գերմանիա[1]։

Դպրոցն ավարտելուց հետո Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում ուսանել է գերմանագիտություն և անգլագիտություն։ Դերասան դառնալու որոշում կայացնելուց հետո 1999-2003 թվականներին սովորել է Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտության և թատրոնի համալսարանում՝ դերասանի մասնագիտությամբ[2]։ 2001-2003 թվականներին եղել է Դրեզդենի դրամատիկական ստուդիայի անդամ և հյուրընկալվել Դրեզդենի պետական թատրոնում[3]` «Դիսկո» ներկայացման գլխավոր դերում։

Ավարտելուց հետո 2003-2008 թվականներին եղել է Դրեզդենի «Երիտասարդ սերունդ» թատրոնի անդամ, որտեղ խաղացել է բազմաթիվ գլխավոր դերեր, ինչպիսիք են Լաերտը «Համլետում», Կեռնեխ թագավորը, Բուքինգեմյան դուքսը «Երեք հրացանակիրներում» և պրեպարատոր՝ «Հավատ, սեր և հույս» դրամայում։ 2008/2009 թատերաշրջանում մշտապես հանդես է եկել Գյորլից-Ցիտտաուի Գերհարթ-Հաուպտման-թատրոնում։ 2009-2012 թվականներին հանդիսացել է Պլաուեն-Ցվիկաու թատրոնի մշտական անդամ, որտեղ գլխավոր դերերով աչքի է ընկել Գեորգ Բյուխների «Դանտոնի մահը» և Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» բեմադրություններում[1]։

2012 թվականից Էմիրզեն բնակվում է Բեռլինում։ 2014 թվականից պարբերաբար աշխատում է «Շեքսպիր և գործընկեր» թատերախմբում և «Նոր Գլոբուս» թատրոնում, որտեղ հանդես է եկել այնպիսի նշանավոր թատերգությունների գլխավոր դերերում, ինչպիսիք են Շեքսպիրի «Համլետը», «Արքա Լիրը», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակները»։ 2017 թվականին աչքի է ընկել «Հնդկաստան» պիեսի բեմադրության մեջ միանգամից մի քանի դերերով և որպես փոփ երգիչ, այնուհետև հանդես է եկել Մոլիերի և Սկապենի կրկնակի դերակատարմամբ Մոլիերի «Սկապենի արարքներ»-ում[1]։

Էմիրզեին մարմնավորել է տարաբնույթ հերոսների «ՍՈԿՈ», «Wilsberg» և այլ հեռուստատեսային ֆիլմաշարերում, հատկապես «Սև անտառ հանցանքի վայրը» գերմանական ամենահաջող դետեկտիվ հեռուստաշարքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]