Սարգիս Բարխուդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Բարխուդարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1887[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 25, 1973(1973-10-25)[1] (86 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԵրևան[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1915)[1] և Hochschule für Bildende Künste? (1909)[1]
Պարգևներ

Սարգիս Վասիլի Բարխուդարյան (օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1887[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 25, 1973(1973-10-25)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], թաղված է Երևանում), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907-1909 թվականներին սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում (դաշնամուրի դասարան, դասատու՝ Շուլց), 1915 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (կոմպոզիցիայի դասարան, դասատուներ՝ Վ. Կալաֆատի, Մաքսիմիլիան Շտեյնբերգ, Մ. Վիտոլ)։ Դասավանդել է Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներում։ Ստեղծագործության հիմնական ժանրը դաշնամուրային մանրանվագն է։ Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ։ Նրա «Արևելյան պարերը» (1910-1913) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում։ Սարգիս Բարխուդարյանի գրչին են պատկանում նաև դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-1918, 1915-1923), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932), «Նարինե» բալետը (1938, չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար (1942-1943), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945, բեմադրություն 1946, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն), երաժշտություն թատերական ներկայացումների համար (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» և այլն), կինոերաժշտություն («Կարո», «Տերն ու ծառան»), ռոմանսներ, ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Սիմոնյան Մ., Սարգիս Բարխուդարյան, Երևան, 1968։
  • Магакян М., Саркис Бархударян, Е., 1978.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բարխուդարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 320