Սապիենցա համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապիենցա համալսարան
Տեսակհասարակական համալսարան
ԿարգախոսIl futuro è passato qui
Հիմնադրված է1303
ՀիմնադրիրBoniface VIII?[1]
Անվանված էիմաստություն
Ընդհանուր անձնակազմ8502 մարդ (2018)[2]
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, ORCID[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Netval Research Universities Network?[6] և Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?
Երկիր Իտալիա[7]
ՏեղագրությունՀռոմ
ՀասցեPiazzale Aldo Moro 5, I-00185 Roma
Կայքuniroma1.it(իտալ.)(անգլ.)
Սապիենցա համալսարան (Իտալիա)##
Սապիենցա համալսարան (Իտալիա)
Սապիենցա համալսարան, Իտալիա
 Sapienza University of Rome Վիքիպահեստում

Սապիենցա (պաշտոնական անունը՝ Sapienza — Università di Roma, «Սապիենցա — հռոմեական համալսարան»), աշխարհի ամենահին համալսաններից մեկը (կառուցվել է 14-րդ դարի սկզբին), որը գտնվում է իտալական Հռոմ քաղաքում։

Սեպենցան Իտալիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։ Պաշտոնապես զբաղեցնում է առաջին հորիզոնականը Իտալիայի և Հարավային Եվրոպայի ամենալավ համալսարանների վարկանշային աղուսյակում[8][9]։ Մտնում է Եվրոպայի լավագույն համալսարանների մեջ։ Այն առկա սովորողների ուսանողների հաշվով Եվրոպայի ամենամեծ համալսարանն է[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է 1303 թվականին Հռոմի պապ Բոնափակիոս VIII-ը որպես ուղղակիորեն Վատիկանին հաշվետու ուսումնական հաստատություն։ 1431 թվականին Հռոմի պապ Եվգեն IV-ը անցկացրել է ուսումնական հաստատության վերակազմավորում։ Արդյունքում համալսարանում ստեղծվել են նոր ֆակուլտետներ՝ իրավունքի, բժշկության, փիլիսոփայության և աստվածաբանության։

Հռոմի կողոպտման ժամանկաշրջանում համալսարանը փակվում է, մի քանի պրոֆեսորներ՝ սպանվում։ Հռոմի պապ Պողոս III-ը 1534 թվականին պապ ընտրվելուց հետո միանգամից վերաբացում է համալսարանը։

1650 թվականից համալսարանը հայտնի է դառնում որպես La Sapienza (լատիներեն - «իմաստություն»)։ 1703 թվականին Հռոմի պապ Կղեմես XI-ը գնում է տարածք Յանիկուլում բլրի վրա, որտեղ տնված էր համալսարանի բուսաբանական այգին։ Շուտով այն Եվրոպայում դարձավ ամենահայտնին։

1870 թվականին Սապիենցա դադարեց լինել պապական համալսարան և դարձավ քաղաքային հիմնարկություն։ 1935 թվականին Մարչելո Պյաչենտինին նախագծի հիման վրա կառուցվեց համալսարանի նոր կամպուսը։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

U.S. News & World Report վարկանշային աղյուսակի համեմատությամբ՝ համալսարանը Իտալիայի լավագույն բուհն է, իսկ Եվրոպայում զբաղեցնում է 139-րդ տեղը[11][12]։

Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակում համալսարանը զբաղեցնում է 101-150 խմբի ներսում՝ աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների 3%-ի մեջ[13]։

QS World University Rankings վարկանշային աղյուսակում Լա Սապիենցան զբաղեցնում է 202-րդ հորիզոնականը[14]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. VIII B. In Supremae praeminentia Dignitatis — 1303.
  2. http://ustat.miur.it/dati/didattica/italia/atenei-statali/sapienza
  3. https://orcid.org/members/001G000001qj6ifIAA-universita-degli-studi-di-roma-sapienza
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. «Academic Ranking of World Universities 2013». shanghairanking.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «CWUR 2014 Top Universities in Europe». cwur.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Anagrafe Nazionale Studenti». miur.it.
  11. «Il Messagero». http://ilmessagero.it. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  12. «Best Global Universities in Italy». usnews.com.
  13. «University of Roma - La Sapienza». shanghairanking.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  14. «Sapienza University of Rome Rankings». topuniversities.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]