Սաշա Պուտրյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Պուտրյա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1977(1977-12-02)
ԾննդավայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 1989(1989-01-24) (11 տարեկան)
Մահվան վայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Ալեքսանդրա (Սաշա) Եվգենիի Պուտրյա (ուկրաիներեն՝ Путря Олександра Євгеніївна, դեկտեմբերի 2, 1977(1977-12-02), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 1989(1989-01-24), Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երիտասարդ նկարչուհի։ Իր կարճ կյանքի ընթացքում ստեղծել է 2279 աշխատանք՝ ծաղրանկարներով և բանաստեղծություններով 46 ալբոմ, քանդակադրոշմներ, ասեղնագործվածքներ, փափուկ խաղալիքներ, ուլունքահատիկների զարդեր։

Կատարել է տեխնիկական գծագրեր, որոնք ըստ նրա, կարող են օգնել մեծահասակներին հասնել Լուսին և կատարել աստֆալտային ծածկումներ՝ առանց ճաքերի։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Պուտրյան ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 2-ին նկարիչ Եվգենի Պուտրյայի և երաժշտական ուսումնարանի ուսուցչուհի Վիկտորյա Պուտրյայի ընտանիքում։ Մանկապարտեզում Սաշան չի սովորել, նկարիչ-հայրը նախապատվությունը տալիս էր տնային դաստիարակությանը[1], թեև ի սկզբանե հատուկ նշանակություն չէին տալիս աղջկա հետաքրքրություններին։ Փոքր տարիքից Ալեքսանդրան տարվել է Հնդկաստանի մշակույթով[2]։

Ալեքսանդրա Պուտրյան առաջին գեղարվեստական աշխատանքները սկսել է նկարել 3 տարեկանում։

5 տարեկանում Ալեքսանդրայի մոտ ախտորոշվել է լեյկեմիա[3]։ Մահացել է 11 տարեկանում։

Մահից հետո Սաշա Պուտրյայի նկարները ցուցադրվել են ավելի քան 50 երկրներում։

Պարգևներ (հետմահու)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոս Փրկչի ոսկե մեդալ (1998 թ.),
  • Սուրբ Նիկողայոս Զմյուռնիացու «Երկրի վրա բարության զարգացման» շքանշան (2000 թ.),
  • «Քրիստոս Ամենազորի» հին սրբապատկեր (2001 թ.),
  • Համահնդկացիական մանկական «Ներու Բալ Սամիթի» - «Կալասարի մրցանակ» ազգային մրցանակ (2001 թ.)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-2005 թվականներին աշխարհի 10 երկրներում տեղի է ունեցել Սաշա Պուտրիի 112 անհատական ցուցահանդես,
  • Ավստրիայում Սաշայի նկարով փոստային ծրար և դրոշմակ է թողարկվել։ Լույս է տեսել նաև նրա նկարների շարքը,
  • Սաշայի մասին նկարահանվել է 5 վավերագրական և փաստագրական ֆիլմ,
  • Մանկապարտեզում, որտեղ հաճախել էր աղջիկը, գործում է Սաշա Պուտրյայի թանգարանը, իսկ պատին կա հուշատախտակ,
  • Պոլտավայում գործում է Սաշա Պուտրյայի անվան մանկական գեղարվեստական պատկերասրահ։ Տաղանդավոր երեխաների աջակցության և պաշտպանության հիմնադրամի հովանու ներքո պատկերասրահում անցկացվում են երեխաների նկարների մրցույթներ։ 2005 թվականից այս մրցույթները դարձել են միջազգային։ Քաղաքում կա նաև Սաշա Պուտրյայի անվան փողոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Костомарова, Олена (2 грудня 2014). «Маленькая звёздочка. История художницы-вундеркинда Саши Путри» ((ռուս.)). Аргументи і факти. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 квітня 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |мертвий-url= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Волкова, Анна (11 жовтня 2000). «Шесть лет из отведенных ей судьбой одиннадцати саша путря боролась с лейкемией, не переставая создавать шедевры» ((ռուս.)). Факти. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 квітня 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |мертвий-url= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «История девочки-художницы Саши Путри». AdMe. 3 грудня 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 12 березня 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |мертвий-url= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]