Սանտո Դոմինգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սանտո Դոմինգո
Santo Domingo
Santo Domingo de Guzmán
Զինանշան

ԵրկիրԴոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1496 թ.
Այլ անվանումներմինչ 1502 — Նոր Իզաբելլա
մինչ 1930 — Սանտո Դոմինգո
մինչ 1961 — Սյուդադ Տրուխիլիո
Մակերես104,44 կմ²
ԲԾՄ14 մ
Բնակչություն965․040 մարդ (2013)
Ագլոմերացիա2,907,100
Ժամային գոտիUTC-4
Հեռախոսային կոդ+1 (809)-34974
Փոստային դասիչ10100
Պաշտոնական կայքadn.gob.do
Սանտո Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն)##
Սանտո Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն)

Սանտո Դոմինգո (իսպ.՝ Santo Domingo), Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքն է, նրա մշակութային և տնտեսական կենտրոնը։ Բնակչության թվով խոշորագույնն է Կարիբյան ավազանում[1]։ Քաղաքը իր հիմնադրման օրվանից մինչև 1502 թվականը կրում էր Նոր Իզաբելլա (իսպ.՝ La Nueva Isabela) անվանումը, 1936 թվականից մինչև 1961 թվականը՝ Սյուդադ Տրուխիլիո (իսպ.՝ Ciudad Trujillo

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսարանը արբանյակից

Սանտո Դոմինգոն հիմնադրվել է 1496 թվականի օգոստոսի 5-ին հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի կրտսեր եղբոր՝ Բարտոլոմեո Կոլումբոսի կողմից, Օսամա գետի ափին։ Ի սկզբանե քաղաքը ստացել է Նոր Իզաբելլա անունը, սակայն հետագայում ի պատիվ Սուրբ Դոմինգոյի անվանափոխվել է Սանտո Դոմինգո։

Սանտո Դոմինգոն համարվում է Ամերիկայի հնագույն բնակավայրը, որը հիմնադրվել է եվրոպացիների կողմից։ XVI դարում այդ քաղաքը դարձել է Նոր Աշխարհի բոլոր իսպանական գաղութների մայրաքաղաքը։ Այստեղ է գտնվել նաև իսպանական թագավորի նստավայրը։ Սակայն այն բանից հետո, երբ իսպանացիները գրավել են Պերուն և Մեքսիկան, կղզային գաղութային տիրությունները, այդ թվում նաև Հայիթի կղզին, կորցրել են իրենց նախկին նշանակությունը գաղութարարների համար։ XVIII դարում Սանտո Դոմինգոյի նավահանգիստ սկսեցին Աֆրիկայից բերել սևամորթ ստրուկներին Հայիթի կղզու պլանտացիաներում աշխատելու համար։

1794 թվականին, աֆրիկյան ստրուկների Հայիթի կղզում ապստամբությունից հետո, կղզու ամբողջ տարածքը հայտնվել էր ապստամբների ձեռքում, և իսպանացիները ստիպված էին լքել Սանտո Դոմինգոն։ 1795 թվականին Բազելում կնքված հաշտության պայմանագրի համաձայն, քաղաքը անցել է Ֆրանսիայի տիրապետության տակ։

1801 թվականին Սանտո Դոմինգոն գրավել էին Հայիթիի հեղափոխականների զինված ջոկատները, ովքեր պայքարում էին ֆրանսիացիներից կղզին անկախ հռչակելու համար։ 1803 թվականին ֆրանսիացի գաղութարարները ստիպված էին լքել Հայիթին։ Կղզին անկախ հռչակելուց հետո 1804 թվականին իսպանացիները, այնուամենայնիվ, կղզու արևելյան հատվածը տիրելու իրավունք վերապահեցին իրենց և ամուր հաստատվեցին Սանտո Դոմինգոյում։

1844 թվականին Սանտո Դոմինգոն ստանձնել է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքի կարգավիճակը։ Սակայն նույնիսկ դրանից հետո Հայիթիում պարբերաբար ապստամբություններ են բռնկվել, քանի որ Իսպանիան չէր դադարում երկրի այդ տարածքը յուրացնելու փորձեր կատարել։

1916 թվականին քաղաքը գրավել են ԱՄՆ զորքերը։ Օկուպացիայի ժամանակաշրջանը տևում էր մինչև 1924 թվականը, երբ ընդունվել էր Դոմինիկյան Հանրապետության նոր Սահմանադրությունը։

1936-1961 թվականներին Սանտո Դոմինգոն կրում էր Սյուդադ Տրուխիլիո անվանումը՝ ի պատիվ Դոմինիկյան Հանրապետության նախագահ Ռաֆայել Տրուխիլիոի, ով երկրում բռնապետական իշխանություն էր հաստատել։

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտո Դոմինգոն գտնվում է Դոմինիկյան Հանրապետության հարավում, Հայիթի կղզու հարավ-արևելքում։ Քաղաքը զբաղեցնում է Կարիբյան ծովի առափնյայի հարթավայրային հատվածը։ Կլիման խոնավ է, արևադարձային։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է +24 °C - +27 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1460 մմ։ Հորդառատ անձրևների սեզոնը տևում է մայիսից մինչև նոյեմբեր։ Այդ ընթացքում հաճախ լինում են նաև փոթորիկներ։ Դեկտեմբերից ապրիլ տեղումները բավականին քիչ են։ Բուսականությունը աղքատ է և ներկայացված է հիմնականում մանրատերև թփուտներով, որոնք բնորոշ են սավաննաներին։

Կլիմայական տվյալները Սանտո Դոմինգո (1961-1990)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.5
(90.5)
32.4
(90.3)
33.0
(91.4)
34.5
(94.1)
39.5
(103.1)
35.7
(96.3)
36.0
(96.8)
35.0
(95)
35.0
(95)
35.3
(95.5)
33.8
(92.8)
33.0
(91.4)
39.5
(103.1)
Միջին բարձր °C (°F) 29.2
(84.6)
29.2
(84.6)
29.6
(85.3)
30.2
(86.4)
30.4
(86.7)
30.8
(87.4)
31.3
(88.3)
31.5
(88.7)
31.4
(88.5)
31.1
(88)
30.6
(87.1)
29.6
(85.3)
30.4
(86.7)
Միջին օրական °C (°F) 24.4
(75.9)
24.4
(75.9)
24.9
(76.8)
25.6
(78.1)
26.3
(79.3)
26.9
(80.4)
27.0
(80.6)
27.1
(80.8)
27.0
(80.6)
26.7
(80.1)
26.0
(78.8)
24.9
(76.8)
25.9
(78.6)
Միջին ցածր °C (°F) 19.6
(67.3)
19.7
(67.5)
20.2
(68.4)
21.1
(70)
22.2
(72)
22.9
(73.2)
22.8
(73)
22.7
(72.9)
22.7
(72.9)
22.3
(72.1)
21.4
(70.5)
20.3
(68.5)
21.5
(70.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 13.0
(55.4)
13.5
(56.3)
14.0
(57.2)
16.8
(62.2)
16.0
(60.8)
18.6
(65.5)
18.5
(65.3)
18.6
(65.5)
19.4
(66.9)
18.0
(64.4)
16.7
(62.1)
15.3
(59.5)
13.0
(55.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 63.0
(2.48)
56.8
(2.236)
53.8
(2.118)
71.9
(2.831)
187.7
(7.39)
140.1
(5.516)
144.6
(5.693)
177.4
(6.984)
180.9
(7.122)
186.8
(7.354)
99.8
(3.929)
84.3
(3.319)
1447,1
(56,972)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 7.6 6.3 6.3 7.0 11.3 10.3 11.4 12.0 11.8 13.0 9.4 9.0 115.4
% խոնավություն 82.5 80.8 79.3 78.8 82.5 83.7 83.8 84.6 85.1 85.7 84.2 83.3 82.9
Միջին ամսական արևային ժամ 177.7 178.0 228.9 202.0 185.0 184.0 187.6 212.9 198.0 200.0 185.0 175.7 2313,3
Տոկոս հնարավոր արևի լույս 52 55 62 54 46 47 47 54 55 56 55 52 53
Աղբյուր #1: World Meteorological Organization[2]
Աղբյուր #2: NOAA (extremes and humidity)[3] / http://www.santo-domingo.climatemps.com (sunshine)

Բնակչություն, լեզու, կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտո Դոմինգոյի բնակչության թիվը 2013 թվականի դրությամբ կազմել է 965,040 մարդ։ Ագլոմերացիայի հետ միասին բնակչության թիվը կազմել է 2,907,100 մարդ[4]։ Քաղաքի բնակչության 70%-ը մուլատներ են, մոտ 10%-ը՝ սևամորթներ, մնացածները՝ եվրոպացիներ։ Որպես կանոն, եվրոպական ծագում ունեն հասարակության վերին խավի ներկայացուցիչները։ Քաղաքի բնակիչների ավելի քան 95%-ը կաթոլիկություն են դավանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտո Դոմինգո քաղաքի համայնապատկերը հյուսիսից (Malecon Center)
Սանտո Դոմինգո քաղաքի համայնապատկերը հյուսիսից (Malecon Center)


Սանտո Դոմինգո քաղաքի համայնապատկերը քաղաքի կենտրոնից (Novo Centro)
Սանտո Դոմինգո քաղաքի համայնապատկերը քաղաքի կենտրոնից (Novo Centro)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. City Mayors: Local government in the Caribbean
  2. «World Weather Information Service–Santo Domingo». World Meteorological Organization. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  3. «Santo Dominigo Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. IX Census