Սանչո I (Արագոնի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանչո I
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 1045[1][2]
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր ոչ վաղ քան հունիսի 4, 1094 կամ հունիս 1094
Վախճանի վայր Ուեսկա
Թաղված Pantheon of Kings of San Juan de la Peña
Դինաստիա Խիմենես և Արագոնյան արքայատոհմ
Քաղաքացիություն  Արագոնի թագավորություն և Kingdom of Pamplona
Հայր Ramiro I of Aragon?
Մայր Ermesinda of Bigorre?
Ամուսին Isabella of Urgell? և Felicia of Roucy?
Զավակներ Պեդրո I (Արագոնի թագավոր)[3], Ramiro II of Aragon?, Alfon the Battler?[3] և Fernando Sánchez?
 
Ինքնագիր Изображение автографа

Սանչո Ռամիրես (իսպ.՝ Sancho Ramírez de Aragón, 1045[1][2], անհայտ - ոչ վաղ քան հունիսի 4, 1094 կամ հունիս 1094, Ուեսկա) ՝ Արագոնի թագավոր (Սանչո I) 1063- 1076 թվականները։

Ռամիրո I Արագոնցի և Էրմեսինդա Գիլբերգի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանչո I (V) թագավորի կյանքի վաղ շրջանի մասին շատ քիչ է հայտնի։ Սան-Խուան-դե-լա-Պենյա վանքի տարեգրության մեջ նշվում է, որ Սանչոն եղել է Ռամիրո I -ի և Էրմեսինդա Բիգորացու որդին, ովքեր ամուսնացել էին 1036 թվականի օգոստոսի 22-ին։ Բացի նրանից, այդ ամուսնությունից ծնվել էր ևս երեք երեխա․ մեկ տղա ՝ Գարսիան և երկու դուստր ՝ Թերեզան և Սանչան (երրորդ դստեր ՝ Ուրակայի մասին ոչինչ չի նշված տարեգրության մեջ)։ Նրանցից բացի, տարեգրության մեջ հիշատակվում է նրա խորթ եղբոր մասին, ով նույն անունն էր կրում․ Սանչո Ռամիրես։ Չնայած նրան, որ նա ապօրինի զավակ էր, ստացել էր կոմսի տիտղոս։ Միևնույն ժամանակագրության մեջ նշվում է, որ Սանչո I Արագոնցին հոր մահվան ժամանակ եղել է 18 տարեկան[4]։

Ռամիրո I-ն իր կտակի մեջ ներառել էր նաև Սանչո V-ին, (1059 թվականի հուլիսի 25-ի և 1061 թվականի մարտի 15-ի)։

Արշավ դեպի Բարբաստրո և երեք Սանչոների պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինար ՝ Սանչո ռամիրես անագոնացի
Սանչո դե Ռամիրես

1063 թվականի սկզբին Ռամիրոն արշավ կազմակերպեզ Սարագոսայի դեմ և Բարբաստրոյի մոտ շրջափակեց Գրաուսի ամրոցը։ Սարագոսայի առաջնորդ Ահմադ-ալ-Մուքթադիրը, որը հարգանքի տուրք էր մատուցել ֆերդինանդ Կաստիլիացուն, դիմել էր Կաստիլիայի թագավորի օգնությանը և նրա հետ միասին գրավել Գրաուսը։ Այս ամենց հետո, Ֆերդինանդը պատերազմ սկսեց սեփական եղբոր դեմ, որի ժամանակ պատահական կրակոցով սպանվեց Ռամիրոն։

Մուսուլմանական հրազենից սպանված Ռամիրո I-ի մահը մեծ աղմուկ բարձրացրեց Իսպանիայի սահմաններում և դրանից դուրս։ Հռոմի պապ Ալեքսանդր II-ը քրիստոնյաներին կոչ արեց Իսպանիայի մուսուլմանների դեմ պաքարում աջակցություն ցույց տալ[5]։

Հռոմի Պապին ակտիվորեն աջակցեցին կլյունիցիացիները։ Հ․Ջ․ Չեյթորը կարծում էր, որ այս արշավանքը համարվում էր խաչակրաց արշավանքի նախատիպը։ Սանչո I Ռամիրեսը շարունակեց սկսած պատերազմը և նրան աջակցում էին հարավային Ֆրանսիայի և Իտալիայի ռազմական ջոկատները։ 1064 թվականին այս ջոկատները միավորվեցին Ժիրոնայում, նորմանդացի Գիլոմա դե Մոնտրեվիլյայի հրամանատարությամբ, ով ծառայում էր Պապին[6]։

Սանչո I-ն այս ջոկատների միավորման արդյունքում մուսուլմաններից գրավեց Բարբաստրոյի ամրոցը, որը համարվում էր Սարագոսայի տայֆայի կարևոր կենտրոնն ու Սինկա գետի հովտի պտղաբերության և հարստության բանալին։ Ամրոցի գրավման ժամանակ զոհվեց Ուրժելի կեմս Էրմենգոլ III-ը։ Բարբաստրոն գրավեցին, որից հետո հարուստ ձեռքբերումներ ունեցան[6]։

Հարաբերություններ եկեղեցու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1068 թվականին Սանչո I -ն ուղևորվում է Հռոմ, որպեսզի ամրապնդի Արգոնիայի միջազգային հեղինակությունը, ճանաչվի որպես Պապի վասալ[7]։ Այս պաշտոնը զբաղեցնելով նա պարտավորվում էր ամեն տարի վճարել 500 ոսկի։ Բացի այդ, 1071 թվականին նա Արագոնում եկեղեցական երկու բարեփոխում կատարեց․գրիգորյան և կլյունիյան։ Առաջին հերթին արաբական դարձած ծիսակատարությունները փոխարինվեցին հռոմեական ծիսակատարություններով։ Կլյունիյան բարեփոխումները փոխեցին Արգոնյան վանքերի կյանքը, իսկ 1076-ից հետո նաև Նավառայի։

1073 թվականին հռոմի պապ Գրիգորի VII-ը նոր արշավանք հայտարարեց[8]։ Ղեկավարեց Սանչոյի երկրորդ կնոջ եղբոր ՝ Էբլ դե Ռուսիի դեմ արշավը։ Սակայն արշավակիրներին հաջողվեց միայն գրավել Գրաուսը[9]

1078 թվականին Սանչոն ցանկանալով ամրացնել իր դիրքերը Նավառայում և թույլատրել բարեփոխումներ նոր տարածքներում, եղբորը ՝ Գարսիային դարձրեց Պամպլոնի եպիսկոպոս։ Սակայ նա մոսարաբների կոցմանկիցը դարձավ և եղբորն ընդիմացավ։ Այդ իսկ պատճառով էլ Սանչո I (V) Ռամիրեսը Պամպլոնի հովանավոր նշանակեց Սանչույի քրոջը, ով կողմ էր բարեփոխումներին[10]։

Արագոնի և Նավառայի թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավառա (կանաչ) и Արագոն(դարչնագույն) 1076—1134, վարդագույնով նշված է Սանչոյի օրոք միավորված տարածքները
Արտաքին պատկերներ
Արագոնի ընդլայնում (1035-1104)
Նավառայի բաժանում և Կաստիլիայի ընդլայնում (XI դար)

Ինչպես է Սանչոն դարձել նավառայի թագավորության թագավոր, մանրամասներն անհայտ են։

1076 թվականին նվառայի թագավոր Սանչո IV-ը՝ Սանչո I-ի զարմիկն էր, սպանվել էր իր իսկ եղբոր Ռամիրոյի կողմից։ Նավառացիները դժգոհելով եղբայրասպանից, գահ հրավիրեցին Սանչո արագոնացուն, ով միավորեց Նավառայի թագավորությունն ու Արագոնը։ Կաստիլիայի հետ հարբերությունները Արագոնի հետ բարդացան[11]։ 1077 թվականին Սանչոն իրեն Նավառայի և Արագոնի թագավոր է կոչում[12]։

1078 թվականին նա գրավում է սարագոսյան հողերը և կառուցում Էլ Կաստելյարի ամրոցը, իսկ ավելի ուշ այդ քաղաքի մուսուլման կառավարչին դարձնում է իր վասալը։ 1081 թվականին Ալ-Մուտադիրի մահը արագոնյան նվաճումների նոր ալիք բարձրացրեց, որը գլխավորում էր Սանչո Պեդրոյի ավագ որդին։ 1083 թվականին Սանչոն կարողացավ գրավել Գրաուսը, Պյեդրատախադան, Այերբեն, 1084 թվականին Սեկաստիլիան, Արգեդասը[13]։

1084 թվականին Սանչոն փորձել է գրավել Սարագոսան, սակայն Էլ Սիդայի և Մուտամիդայի զորքերը նրան հետ են մղում[14]։

1087-ին գրավել է Էստադան, 1089-ին Մոնսոնը, 1092 թվականին Ալբերտե-դե-Սինկան, Սայդինը, Լունան, 1093-ին Ալմենարը։

Սանչո I-ը գրաված տարածքները պարսպապատում է, կառուցում նոր ամրոցներ․ Լոառեի ամրոցը, Օբանոսի ամրոցը, Մոնթե-Արագոն ամրոցը, Արտասոնի ամրոցը, Կաստիլիսկարի ամրոցը[13]։

1086 թվականին գրավելով Մոնսոնը Սանչո արագոնացին այդ տարածքը տալիս է իր որդի Պեդրոյին, որին պատկանում էր Սոբրարբրեի և Ռիբագորսայի կոմսությունները 1085 թվականից։ Կաստիլիայի հետ հարաբերությունները լավացնելու համար Սանչո արագոնացին օգնում է Ալֆոնսո VI Քաջին 1086 թվականին Զալակեի մարտում և 1090 թվականին Տոլեդոյի պաշտպանությանը[14]։

1091 թվականի նոյեմբերին Սանչոն սկսեց բանակցություններ վարել Էլ Սիդի հետ։ Արդյունքում ձևավորվեց նրանց միությունը և խաղաղություն հաստատեց Ահմադ II ալ-Մուստաին հետ[15]։

Սանչոն մահացել է 1094 թվականի հունիսի 4-ին Ուեսկիի պաշարման ժամանակ։ Նրա մարմինը տեղափոխվել է Մոնտե-Արագոնի վանք, ապա հուղարկավորվել Սան-Հուանա վանքի մոտ[16]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանչո Արագոնի թագավորն ամուսնացել է երկու անգամ։

1065 թվականին ամուսնացել է Իզաբելլայի հետ, ով Ուրգելի կոմս Էրմենգոլ III-ի դուստրն էր։ Ամուսնալուծվել է 1071 թվականին։

Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1071 թվականին Իլդուին IV-ի դստեր՝ Ֆելիցիայի հետ։ Այս ամուսնությունից նրան քունեցել են երեք զավակ․

  • Ֆերդինանդ (1071—1086)
  • Ալֆոնսո I (1073—1134), Արագոնի և Նավառայի թագավորության թագավոր (1104—113)4
  • Ռամիրո II (1086—1157), Արագոնի թագավոր (1137-1157)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H. J. Chaytor 3 The Reconquest // THE LIBRARY OF IBERIAN RESOURCES ONLINE A History of Aragon and Catalonia.
  • Альтамира-и-Кревеа Рафаэль История Средневековой Испании. — Москва: Иностранной литературы, 1951. — Т. I. — С. 147, 160, 169. — 519 с.
  • Хроника монастыря Сан-Хуан-де-ла-Пенья.
  • Рамон Менендес Пидаль Сид Кампеадор / Пер. с исп. М. Ю. Некрасова. — СПб: Евразия, 2004. — 256 с. — (Clio Personalis). — ISBN 5-8071-0159-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131443291 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. Хроника монастыря Сан-Хуан-де-ла-Пенья Глава XVII. стр. 47
  5. H. J. Chaytor 3 The Reconquest; Рамиро I Արխիվացված 2018-08-14 Wayback Machine; Санчо I Рамирес Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
  6. 6,0 6,1 H. J. Chaytor 3 The Reconquest; Санчо I Рамирес Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
  7. «Sancho Ramírez». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. Заборов М. А. «Крестоносцы на Востоке». 1.2. Клюни и рыцарская агрессия
  9. «Аббат Сугерий. Жизнь Людовика Толстого». Восточная литература.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) комментарий 33
  10. Sancho Ramírez Արխիվացված 2018-08-15 Wayback Machine; Biografía de Sancho Ramírez, Rey de Aragón y Navarra
  11. Sanç III d’Aragó
  12. SANCHO Ramírez de Aragón
  13. 13,0 13,1 Sancho Ramírez Արխիվացված 2018-08-15 Wayback Machine; Sanç III d’Aragó
  14. 14,0 14,1 «Санчо I Рамирес». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. Рамон Менендес. Сид. Глава III. Вторжение альморавидов 7. Сид затмевает императора
  16. Рыжов К. Все монархи мира Санчо I Рамирес

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]