Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումանի զեկույցը կոնֆերանսի ժամանակ

Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս (անգլ.՝ San Francisco Conference), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնադիր 50 պետությունների կոնֆերանս։ Տեղի է ունեցել 1945 թվականի ապրիլի 25-ից հունիսի 26-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Համաժողովի ընթացքում պատվիրակները վերանայեցին և վերաշարադրեցին Դումբարտոն-Օքսի կոնֆերանսի՝ նախորդ տարվի կնքված պայմանագրերը։ Ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, որը պատրաստվեց ստորագրման համար հունիսի 26-ին` կոնֆերանս վերջին օրը։

1945 թվականի հոկտեմբերի 24-ին (որը ամեն տարի նշվում է որպես Միավորված ազգերի օր) ՄԱԿ-ի Կանոնադրությունը վավերացրեցին Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամներն ու ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը և այն մտավ ուժի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 172