Սայաթ-Նովա (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)
Գյուղ
Սայաթ-Նովա
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1829 թ.
Մակերես9,25 կմ²
ԲԾՄ827 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1886[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Սայաթ-Նովա (Արարատի մարզ) (Հայաստան)##
Սայաթ-Նովա (Արարատի մարզ) (Հայաստան)
Ձկնաբուծական տնտեսություն Սայաթ-Նովա համայնքում

Սայաթ-Նովա (նախկին անվանումը՝ Ներքին Նեջրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից նոտ 17 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Սայաթ-Նովա 1978 թ. հունվարի 25-ին[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից։ Նախկինում ունեցել է Նեճիլի Ներքին, Նեճիլի Ստորին, Նեջերլու Ներքին, Նեջլի Ներքին, Ներջլու Ներքին անվանումները։ Սայաթ-Նովա է վերանվանվել 1978 թվականին։

Գյուղն ընկած է Հրազդան գետի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Ծովի մակարդակից ունի 827 մ բարձրություն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սայաթ-Նովայի մշտական բնակչությունը կազմել է 1886, առկա բնակչությունը՝ 1832 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. եղել է հիմնականում ադրբեջանաբնակ[3], այնուհետ` Բաքվից և Մինգեչաուրից բռնագաղթած հայերով[2]։ Սայաթ-Նովայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 525 1183 1178 742 379 877 1164 1671 1818 2379 1992 1886[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 602 տնտեսություն, դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 496 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 194 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 78 հա։ Կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 491
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 174» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]