Սամոյի պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սամոյի պետություն
631 - 658  
Քարտեզ

(631)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մարավիա
Կրոն Կալկեդոնյան Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն

Սամոյի պետությունը Սլավոնական ցեղային միության պատմագրական անվանումն է՝ հիմնադրված Սամո արքայի կողմից, որն էլ գոյություն է ունեցել 631-658 Քրիստոսից հետո։ Միության կենտրոնը հավանաբար եղել է Մարավիան, թեպետ նրա մեջ ներառված էին Սիլեզիա (մարզ)ը, Բոհեմիան, Լուսաթիան և Կարանտանիան։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնների և նրա հարևանների VIII դարի քարտեզ
Սամոյի պետություն
Սամո արքայի նկարը
Կարանտինայի հնարավոր տարածքը
Ավարների տարածքը 600 թվականին

Ընդհանրապես ընդունված է, որ Սլավոնական ցեղային այս միությունն ներառում էր Սիլեզիա (մարզ)յի, Բոհեմիայի, Լուսաթիայի և Կարանտանիայի տարծաշրջանները։ Ըստ Հուլիոս Բարտլի` այս պետության կենտրոնը գտնվում էր «ինչ-որ տեղ հարավային Մարավիայի, ստորին Ավստրիայի և արևմտյան Սլովակիայի տարածքներում»[1]։

Ըստ Ջոն Բագնել Բուրիի` «այն ենթադրությունը, որ նրա թագավորությունը ընդունել է Կարանտանիան և Ալպյան սլավոնների երկիրը, հենվում է միայն Բավարացիների և Կարանտանիացիների անանուն խոսակցությունների վրա»[2]։

Ռիչարդ Մարսինայի գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ կայսրությունը տեղակայված է եղել ներկայիս Մարավիայի, ստորին Ավստրիայի և Սլովենիայի տարածքում։ Ըստ սլովակ պատմաբան Ռիչարդ Մարսինայի, քիչ հավանական է, որ Սամոյի ցեղային միության կենտրոնը եղել է ներկայիս Սլովակիայի տարածքում[3]։

Հետագայում Մարավիայի և Նիտրիանի իշխանությունների բնակավայրերը հաճախ նույնականացվում էին Սամոյի կայսրության ժամանակների տարածքներին։ Քանի որ բացակայում են ճշգրիտ փաստաթղթային տեղեկություններ Սլավոնական ցեղերի, նրանց անվանումների կամ քաղաքական կազմակերպությունների մասին 6-ից 7-րդ դարերի ընթացքում և չկան կոնկրետ արձանագրություններ հետագա 150 տարիների համար, չկա նաև պատմական ակնհայտ կապ Սամոյի թագավորության և Սլովակների էթնոգենեզի միջև։

Նախերգանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ֆրեդեգարի Սամոն և մի ֆրանսիացի վաճառական գնացել են Սլավոնիա 623-624 թվականներին[4]։ Այս ժամանակագրությունը հարցականի տակ է դրվում այն հիմունքներով, որ Վենդերը ամենայն հավանականությամբ ապստամբել են Կոստանդնուպոլսի պաշարում (626)-ից հետո Ավարների կրած պարտության ժամանակ[4]։

Ավարներն առաջին անգամ ժամանել են Միջինդանուբյան դաշտավայր և 560-ական թվականներին երթարկվել են սլավոններին։ Սամոն մի գուցե եղել է այն վաճառականներից մեկը, ով զինամթերք էր մատակարարում սլավոններին իրենց հերթական հեղափոխությունների ընթացքում։ Անկախ նրանից, թե նա թագավոր դարձավ 623-624 թվականների ընթացքում կամ 626 թվականի Ավարների պարտությունից հետո, նա ակնհայտորեն ամրապնդել է իր դիրքը՝ այդ պարտություններից օգտվելով[4]։

Ավարների նկատմամբ տարած մի շարք հաղթանակները ապահովեցին նրա հաղթանակը որպես արքա[5]։ Ապահովագրելու համար իր գահը Սամոն ամուսնացել է տեղի Վենդական 12 կանանց հետ և ունեցել է քսաներկու որդի և տասնհինգ դուստր[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյի կարիերայի ամենահայտնի իրադարձությունը 631 կամ 623 թվականներին տարած նրա հաղթանակն էր Ֆրանկների արքայական բանակի նկատմամբ։ Ֆրանկները տեղակայված էին Վոգատիսբուրգի մոտակայքում, որի զորքերի մեծ մասը կոտորվեց, մնացած մասն էլ փախուստի դիմեց՝ թողնելով զենք և այլ սպառազինություն։ Վենդերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Սամոն ներխուժել է Ֆրանկների Թուրինգիան և կատարել է մի շարք արշավանքներ[7]

Դերվանը՝ Սորբերի դուքսը, սկզբնապես լինելով Ֆրանկների իշխանության տակ միացել է Սլավոնական ցեղային միությանը այն բանից հետո, երբ Սամոն հաղթեց Սիգբերդ I-ին[8]։

Սորբերն ապրում էին Սաքսոնական Սաալեից արևելք։ Դերվանը մասնակցել է Ֆրանկների դեմ հետագա պատերազմներին և հաջող կռվել է Ֆրանկների Թուրինգիայի դեմ՝ մինչ 636 թվականին Թուրինգիայի Ռադուլֆ դուքսին վերջնականապես պարտվելը։ 641 թվականին ապստամբ Ռադուլֆը դաշինք կնքեց Սամոյի հետ իշխող Սիգբերդ III-ին։ Սամոյի մահից հետո նրա որդիները չժառանգեցին իր գահը։

Սամո արքայի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյի մահից հետո ցեղային միության պատմությունը 658-659 թվականների ընթացքում շատ աղոտ է, չնայած ընդունված է համարել այն ավարտված։ Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ Ավարները վերադարձել են իրենց նախկին տարածքները։ Սլավոնների և Ավարների գոյության առաջին փաստը 8-րդ դարի Մարավիական և Նիտրիական իշխանություններն են, որոնք հարձակվել են Ավարների վրա և հաղթել, որից հետո նրանք դադարել են գոյություն ունենալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Július Bartl (January 2002). History: Chronology & Lexicon. Bolchazy-Carducci Publishers. pp. 18–. [1] [2]
  2. J.B. Bury. Cambridge Medieval History Series volumes 1-5. Plantagenet Publishing. pp. 712–. GGKEY:G636GD76LW7.
  3. 1997, p. 18
  4. 4,0 4,1 4,2 2001, p. 109
  5. 2001, p. 330.
  6. 2001, p. 331.
  7. «tzv. Fredegara scholastika». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. 2001, pp. 109, 331.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամոյի պետություն» հոդվածին։