Սամարա (Իրաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարա
سامراء‎
ԵրկիրԻրաք Իրաք
Մակերես150,58 կմ², 15 058 հեկտար, 31 414 հեկտար
ԲԾՄ80 մետր
Բնակչություն201 700 մարդ մարդ (2002 թվական)
Ժամային գոտիUTCUTC+3, летом UTC+4
Փոստային դասիչ34010
Սամարա (Իրաք) (Իրաք)##
Սամարա (Իրաք) (Իրաք)

Սամարա (արաբ․՝ ‎‎ سامراء‎), քաղաք Իրաքում, Տիգրիս գետի արևելյան ափին, Բաղդադից 125 կմ հեռավորության վրա։ 2002 թվականի տվյալներով նրա բնակչությունը կազմում էր 201 հազար 700 բնակիչ։ Քաղաքը 41.5 կմ տարածությամբ ձգվում է Տիգրիս գետի երկայնքով, այն արևելքից և հարավից պատերի փոխարեն պաշտպանվում է հին ոռոգման ջրատարներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարայի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակներից։ Ավերակների մեջ կարելի է հանդիպել մեր թվարկությունից առաջ 5-րդ դարին վերաբերող կառույցներ։ Սամարյան մշակույթը համարվում է Էնեոլիթյան մշակույթի ժառանգորդը։ Քաղաքային բնակչությունը այստեղ ավելի ուշ է առաջացել։ Միապետներից առաջինը այս վայրը հավանության է արժանացրել Խոսրով Ա Սասանյանը, ով շրջակայքում կառուցել է որսորդական ամրոց։ 833 թվականին հնագույն նախաիսլամական բնակչության վայրում կառուցվել է ներկայիս քաղաքը։ 836 թվականին խալիֆ Մութասիմի օրոք մամլուքները (Աբբասյան խալիֆայության զինվոր-ստրուկներ) Բաղդադում ապստամբություն հրահրեցին, որը ստիպեց խալիֆին տեղափոխվել հյուսիս։ Ավելի ուշ թուրք զինվորները իրենք սկսեցին գահ բարձրացնել նոր խալիֆներ, ինչը հանգեցրեց անարխիայի։ Երբ խալիֆ Մութասիմը խալիֆայության մայրաքաղաքը նորից տեղափոխեց Բաղդադ, Սամարան շարունակում էր մնալ իսլամական աշխարհի մայրաքաղաքը մինչև 892 թվականը[1][2]։

Սամարան համարվում է շիաների սրբազան քաղաք պայմանավորված նրանով, որ Ասկարիի ոսկեկատար մզկիթում հանգչում է Ասկարիի երկու իմամների աճյունները[3]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Մութասիմի իրավահաջորդ, խալիֆ ալ-Վասիկը Սամարայում հիմնել է Մեծ մզկիթ իր հայտնի պարորաձև մինարեթով 52 մետր բարձրությամբ և 33 մետր լայնությամբ։ Այն ժամանակ համարվում էր իսլամական աշխարհի ամենախոշոր կառույցը։ Խալիֆայության մայրաքաղաքից պահպանվել են քիչ թե շատ վնասված տեսքով հուշարձաններ, այդ թվում երկու պալատ, որոնց մակերեսը կազմում էր 125-211 հա, իսլամական մշակույթի պատմության մեջ խոշորագույն պալատական կառույցները[4]։

Աբբասական դարաշրջանի ճարտարապետական հուշարձանները (42 պալատների ավերակներ, չորս մզկիթներ, երեք խալիֆների դամբարաններ, լքված հյուսիսային քաղաքի մնացորդները ութանկյան տեսքով) հանդիսանում են Համաշխարհային ժառանգության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտներ։ Դրանց քիչ մասը համարվում է պեղումների օբյեկտ, որի սկիզբը դրել են գերմանացի հնագետները 1911 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO, Samarra Archaeological City, http://whc.unesco.org/en/list/276
  2. «Unesco names World Heritage sites». BBC News. 2007 թ․ հունիսի 28. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  3. SAAO
  4. Babaie, Sussan (2004). Slaves of the Shah. New York: I.B.Tauris & Co Ltd. էջեր 4–5. ISBN 1 86064 721 9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարա (Իրաք)» հոդվածին։