Սալեռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալեռնո (այլ կիրառումներ)
Քաղաք
Սալեռնո
Salerno
Դրոշ Զինանշան

Քաղաքի նավահանգիստը
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԿամպանիա
ԳավառՍալեռնո
ՔաղաքապետՎինչենցո Դե Լուկա
Մակերես58,96 կմ²
ԲԾՄ4 մ
Պաշտոնական լեզուԻտալերեն
Բնակչություն146 045 մարդ (2009)
Խտություն2518 մարդ/կմ²
Տեղաբնականունսալեռնցի
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ089
Փոստային դասիչ84121-84135
Ավտոմոբիլային կոդSA
ISTAT065116
Պաշտոնական կայքcomune.salerno.it
Սալեռնո (Իտալիա)##
Սալեռնո (Իտալիա)
Սալեռնո (Իտալիա)##
Սալեռնո (Իտալիա)

Սալեռնո (իտալերեն՝ Salerno), քաղաք Իտալիայում, (համանուն գավառի) մայրաքաղաքը։ Գտնվում է Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում[1], Սալեռնոյի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեական 'Սալեռնում' բնակավայրը հիմնվել է մ. թ. ա. 197-ին, նախկին մեկ այլ բնակավայրի (հավանական է՝ էտրուսկյան) տեղում։ 646 թվականից Սալեռնո քաղաքը մտավ Լոմբարդյան դքսության կազմի մեջ, և 839 թվականին դարձավ անկախ իշխանության մայրաքաղաք, մինչև նորման արկածախնդիր իշխան Ռոբերտ Գվիսկարի կողմից նվաճվելը (1077) և այդ նոր տիրակալի նորաստեղծ իշխանության մայրաքաղաքը դառնալը։ 1194 թվականին Սալեռնոն ավարի է ենթարկվել Շվաբիայի Հոհենշտաուֆենների արշավանքի հետևանքով և նորից մասամբ վերականգնվել է սիցիլիական ապստամբությունների հերոս Ջովաննի դա Պրոչիդայի ղեկավարության ներքո (1282)։ Նա ոչ միայն լայնացրեց և աշխուժացրեց Սալեռնոյի նավահանգիստը, այլ նաև մեծապես նպաստեց քաղաքի և շրջակայքի տնտեսական վերելքին։ Այնուհետև, 1419 թվականից սկսյալ, Սալեռնոն անցավ տարբեր իշխանական տոհմերի տիրապետության տակ (Կոլոննաների, Օրսինիների և Սանսևերինոների), մինչև Նեապոլի թագավորությանը ենթարկվելը։

Սալեռնոն հատկապես հռչակավոր է իր բժշկական ուսումնարանի շնորհիվ, որը հնագույնն է Եվրոպայում և որը ծաղկում ապրեց 11-րդ և 12-րդ դարերում, բազմաթիվ ուսանողներ հրապուրեց ոչ միայն Իտալիայից, այլ նաև՝ Եվրոպայի այլ վայրերից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սալեռնոյի ծովափը ծանր ճակատամարտերի թատերաբեմ դարձավ (սեպտեմբեր 8-18, 1943 թ.)՝ գերմանական ռազմուժերի և դաշնակիցների ափհանման դեսանտի միջև։ Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքը հսկայական կորուստներ և վնասվածքներ կրեց, մինչև բրիտանական 8-րդ Բանակի ժամանումը Կալաբրիա, և գերմանական զորքերի նահանջը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմբարդյան ժամանակաշրջանից պահպանվել են Արեկիի դղյակի փլատակները, դղյակի դարպասը, իշխանական այդ ապարանքի մնացուկները, բայց քաղաքի ամենահայտնի հուշարձանն է Սուրբ Մատթեոսի մայր տաճարը, որը հիմնվել է 845 թվականին և վերականգնվել՝ 1076 - 1085 շրջանում, Ռոբերտ Գվիսկարի կողմից։ Տեղիս ավանդության համաձայն, Սուրբ Մատթեոսի աճյունը բերվել է հենց այդտեղ՝ 10-րդ դարում, և մինչև հիմա պահվում է այդ տաճարի դամբարանում։ Մայր տաճարում նույնպես գտնվում է Հռոմի պապ Գրիգոր VII-ի աճյունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ. դրությամբ, Սալեռնոյի բնակչությունը կազմում էր 146,045 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Salerno». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալեռնո» հոդվածին։