Ռուսլան Խուչբարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Խուչբարով
նոյեմբերի 12, 1972(1972-11-12) - սեպտեմբերի 3, 2004(2004-09-03) (31 տարեկան)
ԾննդավայրԳալաշկի (գյուղ, Սունժենսկի շրջան), Q65151889?, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԲեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Galashki ambush?, 2004 Nazran raid? և Բեսլանի ահաբեկչական հարձակում

Ռուսլան Թահիրովիչ Խուչբարով (նոյեմբերի 12, 1972(1972-11-12), Գալաշկի (գյուղ, Սունժենսկի շրջան), Q65151889?, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2004(2004-09-03), Բեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան), Չեչնիայի անջատողական շարժման ակտիվ մասնակից, ավելի հայտնի է որպես 2004 թվականի սեպտեմբերին Բեսլանի դպրոցի վրա ահաբեկչական հարձակում կատարած խմբի ղեկավար։

Ռուսական օրինապահ մարմինների կողմից մեղադրվում է 1990-ականների վերջին Օրլովի շրջանում էլեվատորի գողության մեջ, Խուչբարովին հետախուզում է հայտարարվել 1998 թվականին հայկական սփյուռքի մի քանի ներկայացուցիչների գնդակահարելու համար։ Չեչնիայում թաքնվելով Ռուսլան Խուչբարովը չեչեն ծայրահեղականների կողմից մասնակցել է մարտական գործողությունների և դարձավ Շամիլ Բասաևի ամենամոտ մարդկանցից մեկը։ Խուչբարովը ԱԴԾ օպերատիվ արձանագրություններում հանդես է գալիս «Գնդապետ» անունով, Ռուսաստանի տարածքում կազմակերպել, իրականացրել և ուղղակիորեն մասնակցել է զինծառայողների, օրինապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակչության դեմ կազմակերպված ահաբեկչական գործողություններին, ներառյալ Դուբրովկայի ահաբեկչությունը և Նազրանի հարձակումը։ 2004 թվականին Խուչբարովը իր գլխավորությամբ գործող ահաբեկչական խմբով ներխուժում է Բելլանի դպրոցներից մեկը որտեղ ընթանում էր միջոցառում նվիրված նոր ուսումնական տարվան, մոտ եռօրյա դիմադրությունից հետո Խուչբարովը սպանվել է ԱԴԾ հատուկ նշանակության կնետրոնի աշխատակիցների կողմից իրականացված պատանդների ազատման գործողության ընթացքում։

Երիտասարդ տարիներ, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլան Խուչբարովը ծնվել է Հյուսիսային Օսիայի սահմանին գտնվող ինգուշական Գալաշկի գյուղում, տրակտորիստի ընտանիքում[1]։ Վաղ տարիքում նա վերապրել է ծնողների բաժանությունը, որից հետո ապրել է մոր հետ։ Ութ տարեկանում Խուչբարովը վերադարձել է հայրենի գյուղ, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Դասընկերները նրան հիշում էին որպես «պեպենոտ, մնացածից չտարբերվող տղա», նրան վատ բնորոշում է տվել իր հայրը՝ Թահիր Խուչբարովը նա ասում էր, որ Ռուսլանը միշտ հանգիստ է[1]։ Խուչբարովը ունեցել է քույր, ով 2000-ականներին ապրում էր Վեդենոյում, իսկ նրա փոքր եղբայրը 2003 թվականին անտառում սպանվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Бесланское досье: часть вторая». ИноСМИ.ру. 12 января 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.