Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
ՀապավումRAS[1]
Տեսակգիտությունների ակադեմիա և հրատարակչություն
Հիմնադրվել էփետրվարի 8, 1724
ՀիմնադրիրՊետրոս I
Անդամ էՏիեզերական հետազոտությունների հանձնաժողով[2], Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[3], Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան և International Union of Academies?[4]
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Լենինի շքանշան և Բարեկամության շքանշան
Կայքras.ru(ռուս.) և new.ras.ru
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (Ռուսաստան)##
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (Ռուսաստան)
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ռուսաստան
 Russian Academy of Sciences Վիքիպահեստում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիա («Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» դաշնային պետական բյուջետային հաստատություն[5], ՌԳԱ), Ռուսաստանի դաշնության գիտությունների պետական ակադեմիան, հանդիսանում է երկրում հիմնավոր հետազոտությունների խոշորագույն կենտրոն։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործունեության հիմնական նպատակը համարվում է բնական, տեխնիկական հումանիտար և հասարակական գիտությունների խնդիրների վերաբերյալ հիմնավոր և կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը, որն ուղղված է բնության, հասարակության և մարդու զարգացման օրենքների մասին նոր գիտելիքների ձեռք բերմանը և նպաստում է Ռուսաստանի տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը[6]։

ՌԳԱ-ն կոչված է կարևոր դեր կատարելու գիտական ստեղծագործության ազատության ապահովման գործում, ի բարօրություն երկրի բարգավաճման[7]։ Լինելով Ռուսաստանի բարձրագույն գիտական կազմակերպություն, ՌԳԱ-ն կազմակերպում է դաշնային բյուջեի միջոցների հաշվին գիտական կազմակերպությունների և կրթական հաստատությունների կողմից իրականացվող հիմնավոր գիտական հետազոտությունների աշխատանքների համակարգումը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքում 2013 թվականի սեպտեմբերին ՌԳԱ-ին են միացվել երկու այլ պետական ակադեմիաներ` Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիան (ՌԲԳԱ) և Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան (ՌԳԳԱ)[8]։ Վերոհիշյալ երկու ակադեմիաների միավորումից հետո ՌԳԱ-ում հաշվառված են 1930 անդամներ, որից 833 ակադեմիկներ (այդ թվում 49 կին) և 1097 թղթակից-անդամ (այդ թվում 128 կին)[9]։ Բացի դրանից, 447 օտարերկրացի գիտնականներ ներկայումս համարվում են ՌԳԱ-ի օտարերկրյա անդամներ։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մայիս-հունիսին։

Մինչև ՌԲԳԱ-ի և ՌԳԳԱ-ի միավորումը ՌԳԱ-ի ենթակայության ներքո գտնվում էին 653 գիտական կազմակերպություններ[10], իսկ համակարգում աշխատողների թիվը 2011 թվականի վերջի դրությամբ կազմում էր 116322 մարդ, որից 48315 գիտաշխատողներ։ Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում ՌԳԱ-ի հաստատությունները անցան Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության (ԳԿԴԳ) իրավասության ներքո։ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ համակարգում հաշվառված էին 1008 հաստատություններ[11], ներառյալ ինստիտուտներ, գիտական կենտրոններ, աստղադիտարաններ, բուսաբանական այգիներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ, արգելոցներ և այլ կազմակերպություններ։

2018 թվականի մայիսին ԳԿԴԳ-ն լուծարվեց, իսկ նրա կառավարչական գործառույթները անցան նոր ստեղծված Ռուսաստանի դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը[12][13]։

Տարի Աշխատակիցների
ընդհանուր թիվը
Գիտական
աշխատողներ
Միջին աշխատավարձ
(ամսական ռուբլով)
Միջին աշխատավարձ
ԱՄՆ դոլար-ով]]
2013 139 185 46 946 36 818 $ 1126
2014 138 399 46 567 43 092 $ 1273
2015 128 298 47 071 45 551 $ 816
2016 127 306 46 957 47 512 $ 740
2017 123 691 44 842 57 157 $ 962
2018 прогноз 96 259

Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է 1917 թվականից մինչև 1925 թվականը գոյություն ունեցած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի վերականգնումը, որը իր հերթին եղել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը և 1925 թվականին վերակազմավորվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի։ ԽՍՀՄ փլուզումից հետո ակադեմիայի ունեցվածքը անցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային, իսկ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամներին տրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների կոչումներ։ Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը[14]։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ունի դաշնային պետական բյուջետային հաստատության կարգավիճակ[15]։ 2022 թվականի սեպտեմբերի 20-ից ՌԳԱ-ի ղեկավարը համարվում է գիտնական ֆիզիկոս, ակադեմիկ Գենադի Յակովլևիչ Կրասնիկով[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://council.science/members/online-directory/
  2. https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
  3. https://www.interacademies.org/network/member-academies
  4. https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
  5. Официальное название РАН по Уставу, от 2014 года — Федеральное государственное бюджетное учреждение «Российская академия наук»
  6. Устав РАН, 2007, гл. 1, 2
  7. Голиченков А. К. Академия — один из столпов российской государственности (рус) // Правовой статус Российской Академии наук: с позиций конституционной экономики / Г. А. Гаджиев, А. К. Голиченков (ред.). — М.: Юстицинформ, 2011. — С. 4. — ISBN 978-5-7205-1118-0.
  8. Закон РФ № 253-ФЗ, 2013
  9. Из них 287 действительных членов (в том числе 7 женщин) и 534 члена-корреспондента (в том числе 25 женщин) входили в Российскую академию наук и до реформы. В число последних входят члены-корреспонденты, избранные до 2013 года, а также автоматически ставшие академиками в ходе присоединения Российской академии медицинских наук и Российской академии сельскохозяйственных наук к Российской академии наук в 2013 году и члены-корреспонденты, бывшие в этом статусе до объединения академий и избранные академиками в 2016, 2019 и 2022 годах.
  10. Список — Институты РАН, по состоянию на январь 2010 года
  11. «Распоряжение Правительства РФ от 30 декабря 2013 г. № 2591-р (с изм. от 15.07.2014 г. № 1308-р; от 06.10.2017 г. № 2178-р; от 27.10.2017 г. № 2370-р)». Официальный интернет-портал правовой информации. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Котюков М. М. (29 марта 2018 года). «Основные результаты реализации функций и полномочий ФАНО России» (PDF). страница 2. ФАНО России. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  13. Курс доллара США взят для каждого года на 1 июля, по курсам ЦБ РФ
  14. Об организации Российской академии наук: указ президента РСФСР № 228 от 21 ноября 1991 года
  15. Ст. 2 Федерального закона от 27.09.2013 № 253-ФЗ «О Российской академии наук, реорганизации государственных академий наук и внесении изменений в отдельные законодательные акты Российской Федерации».
  16. «Gennady Krasnikov elected new President of the Russian Academy of Sciences». Novye Izvestia. 2022 թ․ սեպտեմբերի 20.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» հոդվածին։