Ռուս-աֆղանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-Աֆղանական հարաբերություններ
Աֆղանստան և Ռուսաստան

Աֆղանստան

Ռուսաստան

Ռուս-աֆղանական հարաբերություններ (ռուս.՝ Российско-афганские отношения, պարս.՝ روابط افغانستان و روسیه), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային կառավարությունը առաջինը ճանաչեց (1919 թվականի մարտ) Աֆղանստանի անկախությունը։ 1921 թվականի փետրվարին կնքվեց բարեկամության պայմանագիր, որով և երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Չեզոքության և փոխադարձաբար չհարձակվելու պայմանագրով (1926, փոխարինվեց նորով 1931 թվականին, երկարաձգվեց 1975 թվականին) նախատեսվում էր չմիջամտել միմյանց ներքին գործերին, արգելվում էր պայմանավորվող կողմերի տարածքում կողմերից ապրանքափոխանակություն «թշնամի» համարվող կազմակերպությունների և զինվորական ջոկատների գոյությունը, կողմերից մեկի դեմ ուղղված դաշինքներին և համաձայնագրերին մասնակցելը, պահպանել չեզոքություն և երրորդ տերության հետ կողմերից մեկի կոնֆլիկտի դեպքում։ Ստորագրվեցին սահմանային հարցերի, Կուշկա գետի ջրերի օգտագործման (1946), և վճարումների (1950), Աֆղանստանի տնտեսության զարգացման և նրան երկարաժամկետ վարկ տրամադրելու, օդային հաղորդակցության (1956), ռադիոհեռագրական կապի (1959), մշակութային համագործակցության (1960), Աֆղանստանի տնտեսության և տեխնոլոգիայի զարգացման 2-րդ, 3-րդ և 4-րդ հնգամյակներում համագործակցելու մասին համաձայնագրեր (1961, 1968, 19721973 թվականի հուլիսին Խորհրդային Միությունը առաջինը ճանաչեց Աֆղանստանի Հանրապետությունը, համատեղ հայտարարության մեջ (1974) պատրաստակամություն հայտնեց պաշտպանել աֆղանական ժողովրդի առաջադիմության ձգտումը, հարգել նրա սուվերենությունը։ Կնքվեցին նոր համաձայնագրեր առևտրի, վճարումների, նավթամշակման գործարանի կառուցման, ճանապարհաշինության (1974), տնտեսության և տեխնոլոգիայի համագործակցության (1975) մասին, ստորագրվեցին 1981—1985 թվականների ապրանքա շրջանառության վերաբերյալ համաձայնագրեր, հյուպատոսական կոնվենցիա, 1981—1982 թվականների մշակութային և գիտական համագործակցության ծրագիր (1981)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 514