Ռումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
АН602 ավիառումբը կամ «Ցար-ռումբ» (ԽՍՀՄ) - ամենահզոր միջուկային պայթուցիկ սարք ստեղծված մարդկության ամբողջ պատմության ընթացքում
GBU-43 ավիառումբը «Ռումբերի մայր» (ԱՄՆ)

Ռումբ, բազմատեսակ և բազմաբնույթ զինամթերքների և պայթուցիկ սարքերի անվանում։ Ռումբերի մեծամասնությունը նախատեսված են հակառակորդի վերգետնյա, ստորգետնյա և ծովային նշանակետերի խոցման համար (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կողմից կիրառվում էին նաև ոչ մեծ ռումբեր, որոնք նախատեսված էին օդային նշանակետերի խոցման համար, և կոչվում էին նաև ավիացիոն նռնակներ), սակայն գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ դասերի ռումբեր (հիմնականում ավիացիոն), որոնք նախատեսված են այլ խնդիրների լուծման համար, օրինակ՝ ծխային վարագույրի, տեղանքի լուսավորման, լուսանկարման, ազդանշանային և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Հրետանային նռնակ. 2. Ռումբ. 3. Բեկորային նռնակ. XVII - XIX դդ.

Ռումբերը սկսել են օգտագործվել 11-րդ դարից սկսած Չինաստանում Սոնգ հարստության ժամանակներում[1]։

Եվրոպայում ռումբերը առաջին անգամ կիրառվել են Ֆրանսիայի կողմից այժիրյան ծովահենների հետ պատերազմի ժամանակ Ալժիր քաղաքի ռմբակոծության ժամանակ (1681 թվականի հոկտեմբերի 28-ին)։

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ռումբ էին անվանում բոլոր բեկորային հրետանային արկերը, որոնք նախատեսված էին բոլոր կալիբրների հրասանդներից և ականանետերից, ծանր հաուբիցներից և հրանոթներից կրակելու համար։

20-րդ դարի սկզբում ռումբեր էին անվանում նաև նռնակները և հրացանային նռնակները։ Ընդ որում «աերոպլանային ռումբ» էին անվանում սկզբից ծանր նռնակները, որոնք վայր էին գցում աերոպլաններից օդաչուները։

Բացի դրանից 20-րդ դարի առաջին կեսում Ռուսաստանում, ԽՍՀՄ-ում և Գերմանիայում ռումբ էին անվանում նաև փողային զինամթերքները, երբեմն նաև ականանետերի արկերը։

Այժմ ռումբ սահմանումը լայնորեն կիրառվում է ինքնաշեն պայթուցիկ սարքերի անվանման մեջ, որոնք օգտագործում են պարտիզանների և ահաբեկիչների կողմից, չնայած ավելի ճիշտ կլիներ դրանք անվանել նռնակներ կամ ականներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ռումբ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peter Connolly (1998 թ․ նոյեմբերի 1). The Hutchinson Dictionary of Ancient and Medieval Warfare. Taylor & Francis. էջ 356. ISBN 978-1-57958-116-9. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումբ» հոդվածին։