Ռուբեն Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Քոչարյան
Ի ծնեՌուբեն Օնիկի Քոչարյան
Ծնվել է1940
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 29, 2019(2019-11-29)
Մահվան վայրԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Ռուբեն Օնիկի Քոչարյան (1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2019(2019-11-29), ԱՄՆ), հայ գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Քոչարյանը ծնվել է 1940 թվականին, Երևանում։ 1946 թվականին նրա ընտանիքն աքսորվել է Սիբիր։ Նկարչություն սովորել է խորհրդային գեղանկարիչ Իվան Պավլովի օրոք։ 1953 թվականին նրա ընտանիքին թույլ են տվել վերադառնալ Երևան, որտեղ Քոչարյանն ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և սովորել հայ անվանի նկարիչների մոտ։ 1955 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի դպրոց և հնարավորություն ստացել ուսումնասիրելու Պուշկինի թանգարանի հնագույն վարպետների աշխատանքները։ 1959 թվականին վերադարձել է Երևան, որտեղ համագործակցել է հայտնի նկարիչների հետ։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նույն թվականին Երևանում կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1962 թվականից զբաղվել է մանկավարժությամբ[1]։ 1974 թվականին Քոչարյանը գաղթել է Միացյալ Նահանգներ և իր ստուդիան է հիմնել Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուում[2]։ 1980-1982 թվականներին, հավաքորդի պատվերով, աշատանքների շարք է ստեղծել Հունաստանում։ 1986 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, հաստատվել Լոս Անջելեսում և ներկայացվել Heritage Gallery ցուցասրահում։ Քոչարյանի աշխատանքներից գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի թանգարաններում[3] և մասնավոր հավաքածուներում[4]։

Մահացել է ԱՄՆ-ում, 2019 թվականի նոյեմբերի 29-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անանիա Շիրակացի»
  • «Արգիշտիի մուտքը Թեյշեբանիի տաճարը»
  • «Ուսանողուհու դիմանկար»
  • «Էմման»
  • Հայկ Ավատար»
  • «Աստղիկ աստվածուհու ցայտաղբյուրները»[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. «Artist Rising - Original Artwork and High-Quality Art Prints by Living Artists». web.archive.org. 2014 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Art of Rubik Kocharian». PeopleOfAr (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «The Creations of Artist Rubik Kocharyan | Art-A-Tsolum» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «Paintings by Rubik Kocharian». rkocharian.blogspot.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.