Ռուբեն Գրիգորյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1915(1915-10-23)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն,  Իրան և  ԱՄՆ
Մահացել էմարտի 28, 1991(1991-03-28) (75 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրԹեհրանի կոնսերվատորիա[1], Tehran Symphony Orchestra?[1], Portland Symphony Orchestra? և Նոր Անգլիայի կոնսերվատորիա
ԿրթությունԹեհրանի կոնսերվատորիա[1], Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց[1] և Փարիզի կոնսերվատորիա[1]

Ռուբեն Լևոնի Գրիգորյան (հոկտեմբերի 23, 1915(1915-10-23)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1991(1991-03-28), Բոստոն, ԱՄՆ), հայ ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն ստացել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի դասարան), Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում (Ա․ Տոնեգերի կոմպոզիցիայի դասարան) և կոնսերվատորիայում (դիրիժորություն)։ 1946-1951 թվականներին դասավանդել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակ), 1948-1951 թվականներին՝ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և կոնսերվատորիայի տնօրեն։ 1952 թվականից բնակվել է Բոստոնում։

Կազմել է Կոմիտասի անվան կվարտետ, ղեկավարել (1955 թվականից) տեղի «Կոմիտասյան երգչախմբային ընկերությունը», կազմակերպում և ղեկավարում է (1952 թվականից) հայ սիմֆոնիկ երաժշտության համերգներ՝ ընդգրկելով հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի երկեր։ Ստեղծագործություններից են՝ «Հայկական ռեքվիեմ»-ը, «Նաիրի», «Տատրագոմի հարսը» սիմֆոնիկ պոեմները, իրանական սյուիտը, լարային կվարտետներ, սիմֆոնիա, «Շողոքորթը» օպերետը։ Կատարել է հայկական ժողովրդական երգերի և միջնադարյան տաղերի մշակումներ, հավաքել և հրապարակել է իրանական ժողովրդական երգեր։ 1970 և 1972 թվականներին համերգներ է տվել Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 227