Ռոսքիլեի հաշտության պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսքիլեի հաշտության պայմանագիր

Շվեդիայի տարածքային ձեռքբերումներ. Հալանդ` կարմիր գույն, Սկոնե և Բուհուսլեն` դեղին գույն, Բորնհոլմ և Թրյոնդելագ` մանուշակագույն
Ստորագրվել է
— վայր
1658
Ռոսքիլե
Ստորագրել են Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն, Շվեդիա
Կողմեր Դանիա և Նորվեգիա, Շվեդիա

Ռոսքիլեի հաշտության պայմանագիր (անգլ.՝ Treaty of Roskilde), հաշտության պայմանագիր, որ կնքվել է Դանիայի և Շվեդիայի միջև 1658 թվականի փետրվարի 26-ին (մարտի 8-ին) Դանիայի Ռոսքիլե քաղաքում։ Այդ պայմանագրով ավարտվել է 1657-1658 թվականների շվեդա-դանիական պատերազմը, որ սկսել էր Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության արքա Ֆրեդերիկ III-ը։ Դանիան, որ պարտություն էր կրել Կառլ Գուստավի զորքերից, համաձայնում է մեծ տարածքներ զիջել։ Շվեդիային է անցնում մասնավորապես Սկոնե գավառը։ Բացի դրանից` Շվեդիան ազատվում է հարկերից, որ վճարում էր Էրեսուն նեղուցով առևտրական նավերի անցման համար։ Դանիան պարտավորվում էր նաև արգելել Բալթիկ ծովի նեղուցներով այն բոլոր երկրների անցումը, որոնք թշնամի էին Շվեդիային։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1658 թվականին Շվեդիայի արքա Կառլ Գուստավը, անցնելով Բելթ նեղուցը, գրավում է դանիական Զելանդիա կղզին` ստիպելով դանիացիներին բանակցություններ սկսել։ Նախնական պայմանագիրը կնքվում է Տաաստրուպում 1658 թվականի փետրվարի 18-ին (փետրվարի 28), իսկ վերջնական պայմանագիրը` Ռոսքիլեում 1658 թվականի փետրվարի 18-ին (մարտի 8)։

Շվեդիան գրավում է նաև Արևմտյան Նորվեգիայի Ռոմսդալ բնակավայրը, սակայն տեղի բնակիչները ակտիվ դիմադրություն են ցույց տալիս շվեդական զորքերին։ Արդյունքում շվեդ գավառապետը ստիպված մի գունդ զինվոր և 50 հեծելազորային է ուղարկում`հարկերը հավաքելու։ Չնայած դրան` օկուպացիան ընդհանուր առմամբ չի հաջողվում[1]։

Հաշտության պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշկերույթ Ֆրեդերիկսբորգ ամրոցում հաշտության պայմանագրի առթիվ

Հաշտության պայմանագրով սահմանվում էին հետևյալ զիջումները[2][3][4].

  • Դանիական Սկոնե, Բլեքինգե, Հալանդ, Բորնհոլմ գավառներն անցնում են Շվեդիային։
  • Նորվեգիան Շվեդիային է զիջում Բուհուսլեն գավառը, ինչը Շվեդիային անսահմանափակ հնարավորություն է ընձեռում արևմուտքի հետ առևտրական կապեր հաստատելու։
  • Նորվեգիան Շվեդիային է զիջում Թրյոնդելագ գավառը։
  • Դանիացիները պարտավորվում են զերծ մնալ հակաշվեդական բոլոր դաշինքներից։
  • Դանիացիները պարտավորվում են հակաշվեդական բոլոր ուժերի ռազմանավերին զրկել բալթյան նեղուցներով անցում կատարելու հնարավորությունից։
  • Վերականգնվում են հերցոգ Հոլշտեյն Գոտորբսկու հողային իրավունքները[5]։
  • Դանիական կողմը պարտավորվում է փոխհատուցել շվեդական օկուպացիոն ուժերի ծախսերը։
  • Դանիական կողմը պարտավորվում է պատերազմի դեպքում ռազմական օգնություն ցուցաբերել շվեդական կողմին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stagg, Frank Noel (1954). West Norway and its Fjords. George Allen & Unwin, Ltd.
  2. Stiles, Andrina (1992). Sweden and the Baltic, 1523 - 1721. Hodder & Stoughton. ISBN 0-340-54644-1.
  3. Scott, Franklin D. (1988). Sweden; the Nation's History. Southern Illinois Press.
  4. Gjerset, Knut (1915). History of the Norwegian People, Volume II. The MacMillan Company.
  5. Lisk, Jill (1967). The Struggle for Supremacy in the Baltic: 1600-1725. Funk & Wagnalls, New York.
  6. Frost, Robert I. (2000). The Northern Wars; 1558-1721. Longman, Harlow, England. ISBN 0-582-06429-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսքիլեի հաշտության պայմանագիր» հոդվածին։