Ռոման Վայդենֆելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Վայդենֆելեր
գերմ.՝ Roman Weidenfeller
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոման Վայդենֆելեր
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Դից, Գերմանիա
Հասակ 190 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1985 - 1996 Գերմանիա Շպորտֆրոյնդե Այսբախտալ
1996 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն 6 (-11)
1998 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն II 77 (-96)
2002 - 2018 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 347 (-374)
2007 - 2008 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 13 (-24)
Ազգային հավաքական
1996 Գերմանիա Գերմանիա (Մ16) 1 (-?)
1997 Գերմանիա Գերմանիա (Մ17) 8 (-?)
1999 - 2001 Գերմանիա Գերմանիա (Մ21) 3 (-?)
2005 Գերմանիա Գերմանիայի թիմ 2006 1 (-?)
2013 - 2015 Գերմանիա Գերմանիա 5 (-5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոման Վայդենֆելեր (գերմ.՝ Roman Weidenfeller, օգոստոսի 6, 1980(1980-08-06)[1][2][3], Diez, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), «Դորտմունդի Բորուսիայի» նախկին խաղացող։ Խաղացել է դարպասապահի դիրքում։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում Ռոմանը խաղացել է «Շպորտֆրոյդը Այսբախտալ» ակումբում։ 1997 թվականին նշել է իր պրոֆեսիոնալ կարիերայի նորամուտը։

Կայզերսլաուտերն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Վայդենֆելերը տեղափոխվեցէ «Կայզերսլաուտերնի» երիտասարդական թիմ, որտեղ երկու մրցաշրջանում հանդես է եկել 40 անգամ։ Այնուհետև նա տեղափոխվեց առաջին թիմ, որտեղ սակայն 2 մրցաշրջանում միայն 6 խաղի մասնակցություն ցուցաբերեց։

Ռոման Վայդենֆելերը 2011 թ. Բորուսիայի հաղթանակը տոնելիս

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայդենֆելերը Դորտմունդ է տեղափոխվել 2002 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում[5]՝ փոխարինելու Յենս Լեհմանին, ով 2003 թվականին տեղափոխվել էր «Արսենալ»։ Մինչ այդ Վայդենֆելերը հաճախ դժգոհում էր նախկին ակումբից՝ «Կայզերսլաուտերնից», որտեղ նա Ջորջ Կոխի փոխարինողն էր[6]։ Ռոմանը իր նորամուտը Դորտմունդում նշեց 2003 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախկին ակումբի՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում, որն ավարտվեց 1:0 պարտությամբ։

2005 թվականին Վայդենֆելերը վիրահատության ենթարկվեց՝ մարզման ժամանակ ծունկը վնասելու պատճառով[7]։

2007-08 մրցաշրջանում նա զրկվեց 3 խաղ խաղալու հնարավորությունից և տուգանվեց €10,000՝ Շալկեի հարձակվող Ջերալդ Ասամոայի դեմ ուղղված ռասիստական վիրավորանքների համար[8][9]։ 2007 թվականի օգոստոսի 18-ին երկու ակումբների միջև կայացած հանդիպման 51-րդ րոպեին խաղացողների միջև բախում էր տեղի ունեցել, և խաղից հետո Ասամոան պաշտոնապես բողոք էր ներկայացրել Վայդենֆելերի դեմ[10]։ Վայդենֆելերը ներողություն էր խնդրել Ասամոային, բայց հերքել էր հայտարարությունը[8]։

Վայդենֆելերը «Բուրուսիայի» հետ հաղթել է Բունդեսլիգան 2011 թվականին, իսկ 2012-ին՝ Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը։

2013 թվականի մայիսի 6-ին Վայդենֆելերը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվական[11]։

Խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ պարտվել են «Բավարիային»։ 2013 թվականի հուլիսի 27-ին Վայդենֆելերը «Բորուսիայի» հետ 4:2 հաշվով հաղթեց հակառակորդ «Բավարիային» և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը[12]։

Այնուամենայնիվ, հեռացող Յուրգեն Կլոպին փոխարինելու եկած նոր մարզիչ Թոմաս Տուխելը Դորտմունդի առաջին դարպասապահի պաշտոնում տեսավ նոր տեղափոխված Ռոման Բյուրկիին։ «Բորուսիան» նոր մրցաշրջանը սկսեց գերազանց՝ Տուխելի գլխավորությամբ հաղթելով առաջին 11 խաղերում[13][14]։ Վայդենֆելերը «Բորուսիայի» կազմում շարունակում էր հանդես գալ եվրոպական խաղերում։

2016 թվականի փետրվարի 5-ին Վայդենֆելերը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ մինչև 2017 թվականը[15]։ 2017 թվականի մայիսի 9-ին նա երկարաձգեց պայմանագիրը մինչև 2018 թվական[16]։

2017 թվականի մայիսի 27-ին՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ կայացած Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում Վայդենֆելերը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը։ 2017-18 մրցաշրջանի վերջում Ռոմանը ավարտեց իր պրոֆեսսիոնալ ֆուտբոլային կարիերան որպես դարպասապահ, սակայն շարունակելու է այլ պաշտոն զբաղեցնել ակումբի կազմում։ Հրաժեշտի հանդիպումը կայանալու է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում։

Ռոման Վայդենֆելերը ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի պատանեկան հավաքական, որի կազմում մասնակցել է Եգիպտոսում ընթացող Պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ Գերմանիան զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Վայդենֆելերը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ։ 1999-2001 թվականներին Գերմանիայի պատանեկան հավաքականոմ անցկացրել է 3 խաղ։ 2013 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական։ Պաշտպանել է Գերմանիայի դարպասը Անգլիայի և Հայաստանի դեմ ընկերական խաղերում։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն։ Հավաքականում չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի դեմ ընկերական խաղում փոխարինել է Մանուել Նոյերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Լիգա Գավաթ Եկրկրների միջև Միասին
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Լիգա Գերմանիայի գավաթ Գերմանիայի սուպերգավաթ Գավաթ
2000–01 Կայզերսլաուտերն Բունդեսլիգա 3 0 0 0 1 0 4 0
2001–02 3 0 0 0 0 0 3 0
2002–03 Բորուսիա Դորտմունդ 11 0 0 0 0 0 11 0
2003–04 17 0 0 0 4 0 21 0
2004–05 26 0 0 0 0 0 26 0
2005–06 24 0 0 0 0 0 24 0
2006–07 34 0 0 0 0 0 34 0
2007–08 14 0 0 0 0 0 14 0
2008–09 32 0 3 0 0 0 35 0
2009–10 30 0 3 0 0 0 33 0
2010–11 33 0 2 0 8 0 43 0
2011–12 32 0 4 0 6 0 42 0
2012–13 31 0 5 0 13 0 49 0
2013–14 3 0 1 0 0 0 4 0
Գավաթ Գերմանիա 293 0 18 0 32 0 343 0
Ընդհանուր 293 0 18 0 32 0 343 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1051157455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Roman Weidenfeller». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Seery, Philip. «BVB win Weidenfeller chase». Sky Sports. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Ives, Chris. «Keeper blow for BvB». Sky Sports. Վերցված է 2005 թ․ մայիսի 26-ին.
  8. 8,0 8,1 Scurr, Andrew (2007 թ․ օգոստոսի 23). «Dortmund keeper handed ban». Sky Sports. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  9. «Weidenfeller banned over racist remarks». Yahoo! Sports UK. 2007 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին. (չաշխատող հղում)
  10. Ives, Chris (2007 թ․ օգոստոսի 20). «Weidenfeller faces DFB rap». Sky Sports. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  11. «Dortmund's Weidenfeller signs contract extension». UEFA.com. 2013 թ․ մայիսի 6. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  12. «Dortmund prevail over Bayern in Supercup thriller». bundesliga.com. 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  13. http://www.goal.com/en-us/news/87/germany/2015/08/14/14435822/weidenfeller-dropped-as-dortmund-number-one
  14. http://www.bbc.co.uk/sport/0/football/34258085
  15. «BVB extend Roman Weidenfeller's contract until 2017». Borussia Dortmund. 2016 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  16. http://www.bvb.de/eng/News/Overview/Weidenfeller-extends-contract-until-2018 Weidenfeller extends contract until 2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Վայդենֆելեր» հոդվածին։