Ռենարս Կաուպերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենարս Կաուպերս
Բնօրինակ անունլատիշ․՝ Renārs Kaupers
Ծնվել էսեպտեմբերի 1, 1974(1974-09-01) (49 տարեկան)
Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լատվիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեռուստահաղորդավար, դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլMicrophone Records
ԿրթությունԼատվիայի համալսարան
Պարգևներ
Սպիտակ աստղի 5-րդ աստիճանի շքանշան և Երեք աստղերի շքանշան
Կայքbrainstorm.lv
 Renārs Kaupers Վիքիպահեստում

Ռենարս Կաուպերս (լատիշ․՝ Renārs Kaupers, սեպտեմբերի 1, 1974(1974-09-01), Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի երգիչ, Brainstorm (Prāta Vētra) լատվիական ռոք խմբի առաջնորդ և վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենարս Կաուպերսը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 1-ին Ելգավայում Իզիդորա և Մուդիտե Կաուպերսների ընտանքիում։

Կաուպերսը 1974 թվականին ավարտել է Լատվիական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը բակալավրի աստիճանով[1]։

2000 թվականին Brainstorm-ը «My Star» երգով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2003 թվականին Կաուպերսը նախորդ փառատոնի հաղթող Մարիա Նաումովայի հետ եղել է Ռիգայում կազմակերպված Եվրատեսիլի հաղորդավար, իսկ 2005 թվականին վարել է Congratulations հեռուստաշոուն, որ նվիրված էր Եվրատեսիլի հիսունամյակին։

Կաուպերսը նկարահանվել է ֆիլմում։ 2000 թվականին նա նկարահանվել է Յանիսա Սթրեյչայի «Հին կառավարման առեղծվածը» ֆիլմի գլխավոր դերում։

2005 թվականին Կաուպերսը պարգևատրվել է էստոնական Սպիտակ աստղի շքանշանով[2]։ 2008 թվականին նա ստացել է լատվիական Երեք աստղի շքանշանով[3][4]։

Բազմիցս եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (2003, 2004, 2005, 2006, 2009)

2007 թվականի ձմռանը Եվգենի Գրիշկովեցի և «Бигуди» խմբի հետ ձայնագրել է «На заре» երգի քավեր տարբերակը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 1995 թվականին ոճաբան Ագնեսե Կաուպերսի հետ։ Ունի 3 երեխա՝ երկվորյակներ Էդգարսը և Էմիլսան (ծնվել են 1995 թվականի սեպտեմբերի 8-ին) և Ահարոնսը (ծնվել է 2011 թվականի հուլիսի 13-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирина Виноградова Счастливый мальчик Ренарс Кауперс // Cosmopolitan Россия. — 2006. — В. Октябрь 2006.
  2. Renārs Kaupers, Valgetähe V klassi teenetemärk, serial 1922
  3. «Informācija par valsts apbalvojumu saņēmējiem 4.maijā» (լատվիերեն). Latvijas Valsts prezidenta kanceleja. 30 апреля 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Արխիվացված 2013-05-12 Wayback Machine(լատ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենարս Կաուպերս» հոդվածին։