Ռեյչել Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Թեյլոր
Ծնվել էհուլիսի 11, 1984(1984-07-11) (39 տարեկան)
ԾննդավայրԼոնսեստոն, City of Launceston, Թասմանիա, Ավստրալիա
ԿրթությունRiverside High School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Ռեյչել Թեյլոր (անգլ.՝ Rachael Taylor, հուլիսի 11, 1984(1984-07-11), Լոնսեստոն, City of Launceston, Թասմանիա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել Թեյլորը ծնվել է 1984 թվականի հուլիսի 11-ին Ավստրալիայի Թասմանիա նահանգի Լոնսեստոն քաղաքում, Նեյջելա և Քրիստինա Թեյլորների ընտանիքում[2]։ Սովորել է Ռիվերսայդսի դպրոցում։ Թեյլորը հաղթել է «Միս երիտասարդ Թասմանիա» մրցույթում, հետագայում հաջողությամբ հանդես է եկել նաև միջազգային «Միս տիեզերք» և «Միս աշխարհ» մրցույթներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դեբյուտը համարվում է մասնակցությունը «Headland» ավստրալիական նախագծին, որից հետո նա հայտնվում է ամերիկյան հեռուստատեսային շոուներում։ Ամենամեծ հաջողությունը նրան բերում է Մեգի Մենդեսի դերը «Տրանսֆորմերներ» ֆիլմում։ Հետագայում Ռեյչել Թեյլորը նկարահանվում է հոլիվուդյան «Ֆանտոմներ» (2008), «Ֆանտոմ» (2011) և այլ ֆիլմերում։

2011 թվականի սկբին Ռեյչել Թեյլորը նկարահանվեց ABC ընկերության «Կրքի կազմախոսություն» ֆիլմի ութ էպիզոդներում, իսկ նույն թվականի աշնանը «Չարլիի հրեշտակներ» սերիալում ներկայացավ գլխավոր դերով՝ մարմնավորելով Ֆերի Ֆոսետին։ Եթերի համար սերիալը նկարահանվել է մի քանի էպիզոդով, իսկ 2012 թվականին նա խաղացել է ABC ընկերության «Այգի ավենյու, 666» ֆիլմում։ Շոուն առաջին եթերաշրջանից հետո փակվում է ցածր ռեյտինգի պատճառով։ 2014 թվականին նա մասնակցություն է ունենում NBC կազմակերպության «Ճգնաժամ» սերիալի մեջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Նատալի Վուդի հանելուկը The Mystery of Natalie Wood Մերիան Մարինկովիչ
2005 ս Մակլեոդի դստրեր (հեռուստասերիալ) McLeod's Daughters Նատալի Լյուիս Բրաուն
2005 ֆ Անտառի ոգի Man-Thing Տերի Էլիզաբեթ Ռիչարդս
2005 ֆ Հերկուլես Hercules կին/ Սֆինքս
2004 ս Դինաստիա Dynasty Կատերինա Օկսենբերգ
2006 ֆ Չեմ տեսնում չարին See No Evil Զոյա
2007 ֆ Տրանսֆորմերներ Transformers Մեգի Մեդսեն
2008 ֆ Հարված շշով Bottle Shock Սեմ
2008 ֆ Ուրվականներ Shutter Ջեյն Շոու
2008 ֆ Կոնտակտների ցուցակ Deception Աղջիկը դահլիճում
2009 ֆ Հուսահատված գլուխներ Splinterheads Գելեկսի
2011 ս Կրքի կազմախոսություն Grey's Anatomy բժիշկ Լյուսի Ֆիլդս
2011 ս Չարլիի հրեշտակները Charlie's Angels Էբիգեյլ «Էբբի» Սեմպսոն
2011 ֆ Ֆանտոմ The Darkest Hour Էնն
2011 ֆ Շեկ շուն Red Dog Նենսի Գրեյ
2012 ֆ Ամեն ինչ, բացի սիրուց Any Questions for Ben? Ալեքս
2012-2013 ս Պարկ ավենյու, 666 666 Park Ave Ջեյն վան Վին
2014 ս Ճգնաժամ Crisis Սյուզի Դանն
2014 ֆ Լոֆտ The Loft Էնն
2015 ս Ջեսիկա Ջոնս A.K.A. Jessica Jones Տրիշ Ուոկեր[3]
2016 ֆ Ոսկի Gold
2016 ֆ Կամար ARQ Հանա
2017 ս Պաշտպաններ The Defenders Տրիշ Ուոկեր


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rachael Taylor- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Nigel and Christine Taylor». Herald Sun.
  3. «Rachael Taylor the Latest to Join Marvel's A.K.A. Jessica Jones». Marvel.com. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.