Ռեակտոր-բազմապատկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փորձնական ռեակտոր-բազմապատկչի հավաքում (1951)

Ռեակտոր-բազմապատկիչ, բրիդեր (անգլ.՝ breeder), միջուկային ռեակտոր, որտեղ արտադրվող միջուկային վառելիքի քանակը հավասար է ծախսվող վառելիքի քանակին կամ գերազանցում է այն։ Ռեակտոր-բազմապատկիչի խնդիրն է ստանալ ծախսվածից ոչ պակաս քանակությամբ երկրորդային վառելիք։ Ուրան-պլատոնիումային վառելիքային ցիկլով ռեակտոր-բազմապատկիչներն աշխատում են արագ նեյտրոններով։ Ուրան-թորիումային ցիկլի կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել դանդաղ նեյտրոններով աշխատող ռեակտոր-բազմապատկիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։