Ռեալիթի շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեալիթի շոու (անգլ.՝ reality - իրականություն), հեռուստատեսային ժանր, ժամանցային հեռուստատեսային հաղորդման և օնլայն հեռարձակման տարատեսակ։ Սյուժետը հանդիսանում է մարդկանց մեկ կամ մի քանի խմբերի գործողությունների ցուցադրումը կյանքին առավելագույնս մոտ իրավիճակում։ Ռեալիթի-հեռուստատեսությունը շատ զարգացած է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Հայաստանում հեռուստատեսության այս ժանրը զարգացած չէ։ Հայաստանյան ռեալիթի շոուներից են Ալֆրեդի սենյակը, Կուբ, Կլուբ Բար և այլն։ Հեռուստատեսային տվյալ ժանրը միավորում է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ։ Ժանրի նախնական գաղափարը ենթադրում էր հաղորդման համապատասխանությունը հետևյալ չափանիշներին.

  • սցենարի բացակայություն,
  • հեռարձակում առաջին դուբլից,
  • «սովորական» մարդկանց մասնակցություն, ովքեր չունեն փորձ խաղային ժանրում,
  • նկարահանումների պայմանները առավելագույնս նմանեցված են իրական կյանքին։