Ռաֆայելլո Ջովանյոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայելլո Ջովանյոլի
իտալ.՝ Raffaello Giovagnoli
Ծնվել էմարտի 13, 1838(1838-03-13)[1]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանվել էհուլիսի 15, 1915(1915-07-15)[1][2][3] (77 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Գիտական աստիճանդափնեկիր[4]
Ժանրերպատմավեպ
Изображение автографа
 Raffaello Giovagnoli Վիքիպահեստում

Ռաֆայելլո Ջովանյոլի, (Giovagnoli, մարտի 13, 1838(1838-03-13)[1], Հռոմ, Պապական մարզ - հուլիսի 15, 1915(1915-07-15)[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի գրող։ Եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից, Ջուզեպպե Գարիբալդիի զինակիցը։ Հին Հռոմի մասին Ջովանյոլիի գրած «Պլաուտիլլա» (1878), «Սատուռնինո» (1879), «Մեսսալինա» (1885) և այլ պատմական վեպերում իշխում է բռնակալության դեմ պայքարի ռոմանտիկական պաթոսը, սուր հակակղերականություն։ Համբավ է ձեռք բերել «Սպարտակ» (1874, հայերեն հրատարակվել է 1936 թվականին) վեպով։ Հիմք ընդունելով Իտալիայում ազգային-ազատագրական շարժման դասերը՝ Ջովանյոլին իր վեպում կոչ է արել պայքարել սոցիալական արդարության և իրավահավասարության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելլո Ջովանյոլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։