Ռաունի Մագգա Լուքքարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաունի Մագգա Լուքքարի
Ծնվել էսեպտեմբերի 30, 1943(1943-09-30)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՈւտսյոկի, Լապլանդիա, Ֆինլանդիա
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող, բանաստեղծուհի, լրագրող և ուսուցչուհի
ԼեզուՀյուսիսսաամերեն
Քաղաքացիություն Ֆինլանդիա և  Նորվեգիա[1]

Ռաունի Մագգա Լուքքարի (ֆիններեն՝ Rauni Magga Lukkari, սեպտեմբերի 30, 1943(1943-09-30)[1], Ուտսյոկի, Լապլանդիա, Ֆինլանդիա), նորվեգիայի սաամ բանաստեղծուհի, թարգմանիչ և արձակագիր։ Հիմնականում ստեղծագործում է հյուսիսսաամերենով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաունի Մագգա Լուքքարին ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 30-ին Ֆինլանդիայի Վեսթսիքո բնակավայրում՝ Ութսոյքի հարևանությամբ։ Ավելի ուշ տեղափոխվում է Նորվեգիայի Տանա կոմունա։ Ռաունի Մագգա Լուքքարին այսօր ապրում և ստեղծագործում է Թրոմսյոյում։ Ակտիվորեն համագործակցում է «Gollegiella» խմբագրության հետ։

Ռաունի Մագգա Լուքքարին համարվում է ամենահայտնի սաամ բանաստեղծուհին՝ Նիլս-Ասլաք Վալքեափյայից հետո։

Բանաստեղծուհին 1987 թվականին արժանացել է Հյուսիսային խորհրդի մրցանակին՝ սաամական գրականության ասպարեզում։ Ռաունի Մագգա Լուքքարին 1996 թվականին արժանանում է սաամական գրական հրատարակչության՝ «Davvi Girji» գրական առաջին մրցանակին «Árbeeadni» ստեղծագործության համար։

Ռաունի Մագգա Լուքքարին ամուսնացած է։ Ամուսինը հայտնի հոգեբան Փեթթեր Լուքքարին է[2]։ Համատեղ կյանքում ունեցել են երեք երեխաներ։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • 1980 — Jieŋat vulget.
  • 1981 — Báze dearvan, Biehtar.
  • 1986 — Losses beaivegirji.
  • 1991 — Mu gonagasa gollebiktasat.
  • 1995 — Čalbmemihttu.
  • 1996 — Árbeeadni.
  • 1999 — The Time of the Lustful Mother/Morslodd/Árbeeadni
  • 1999 — Dearvvuođat.
  • 2006 — Ávvudivttat.
  • 2007 — Lihkošalmmái.
  • 2009 — LEX SÁPMI. Ja eará joccit/Og andre stubber.
Թարգմանություններ
  • 1991 — Laila Stien: Olle P ja imas beaivvás.
  • 1998 — Einar Bragi: Vaikke jiehkki jávkkodivccii.
  • 1999 — Marion Palmer: Utsatte strök/Rasis guovllut.
  • 2000 — Kati-Claudia Fofonoff Eana áđai nuppebeliid.
  • 2001 — Dás álget johtolagat. Barents guovllu antologia.
  • 2004 — Riina Katajavuori: Gii halla.
  • 2004 — Edith Södergran: Manin munnje eallin addui.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. Ядне Н. Жизнь женщин Севера. // Я родом из тундры. — М., 1999. — С. 58

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]