Ռաուլ Ալբիոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ Ալբիոլ
իսպ.՝ Raúl Albiol
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաուլ Ալբիոլ Տորտախադա
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1985(1985-09-04)[2][3][4][…] (38 տարեկան)
Ծննդավայր , Իսպանիա Իսպանիա
Հասակ 190 սմ[1]
Քաշ 82 կգ[5]
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻտալիաՆապոլի
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 - 2004 ԻսպանիաՎալենսիա Բ 35 (2)
2004 - 2009 ԻսպանիաՎալենսիա 131 (5)
2004 - 2005  ԻսպանիաԽետաֆե 17 (1)
2009 - 2013 ԻսպանիաՌեալ Մադրիդ 81 (1)
2013 - ԻտալիաՆապոլի 30 (1)
Ազգային հավաքական
2007 - ԻսպանիաԻսպանիա 47 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռաուլ Ալբիոլը Տորտախադա (իսպ.՝ Raúl Albiol Tortajada, սեպտեմբերի 4, 1985(1985-09-04)[2][3][4][…], Vilamarxant, Camp de Túria, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), Իսպանացի ֆուտբոլիստ, իտալական Նապոլիի[6] և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

9 տարեկան հասակում հոր կապերի միջոցով, որը նախկինում ֆուտբոլիստ էր եղել, դարձավ Բենիդորմ ակումբի ֆուտբոլիստ։ Վալենսիայի դեմ ընկերական խաղում Ալբիոլը իրեն շատ լավ դրսևորեց և վալենսիացի մարզիչը առաջարկեց նրա հորը ֆուտբոլիստին ներկայացնել ակումբին։

2005 թվականին վարձավճարով հանդես եկավ Խետաֆեի կազմում։ Խետաֆեում նա մեծ փորձ ձեռք բերեց, որը վերադառնալուց նրան օգնեց հայտնվել թիմի հիմնական կազմում և դառնալ ազգային հավաքականի թեկնածու։

2009 թվականի հունիսին 12 միլիոն եվրոյի դիմաց Ալբիոլը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, որտեղ դարձավ Ֆլորենտինո Պերեսի ծրագրի մասնակիցներից մեկը։

2013 թվականին Ռաուլ Ալբիոլը տեղափոխվեց իտալական Նապոլի։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք աղջիկ՝ Ազաարան (մարտի 16, 2009), Ալմուն (հունվարի 7, 2010), Միուն (դեկտեմբերի 31, 2014) և մեկ տղա՝ Ռոմեոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. realmadrid.com
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. Real Madrid C.F. - Web Oficial - Raúl Albiol
  6. «Чемпионат Италии. Официально: Рауль Альбиоль перешёл в «Наполи»» (ռուսերեն). Евроспорт. 2013 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Ալբիոլ» հոդվածին։