Ռաշթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռաշթ
պարս.՝ رَشْتْ
ԵրկիրԻրան Իրան
ՕստանԳիլան
ՇահրեստանՌաշթ
Մակերես180 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն679 995 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0131
Պաշտոնական կայքrasht.ir(պարս.)
Ռաշթ (Իրան)##
Ռաշթ (Իրան)

Ռաշթ, (պարս.՝ رَشْتْ) քաղաք հյուսիսային Իրանում, Գիլան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմել է 679 995 մարդ (2016)[1][2]։ Գտնվում է Կասպից ծովի հարավային ափից մոտ 20 կմ հարավ` հարթավայրում։ Ռաշթը Կասպից ծովի շրջանում գտնվող Իրանի ամենամեծ քաղաքն է և հանդիսանում է Կովկասի, Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի խոշոր կենտրոն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 679 995 մարդ, որոնք կազմում էին 228 142 տնտեսություն։ Ռաշթը բնակչությամբ Գիլանի ամենախոշոր[3] և Իրանի տասնմեկերորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 109 491[5] 143 557[6] 290 897 340 637[4] 417 748[4] 551 161[7] 639 951[8] 679 995[9]

Բնակիչները հիմնականում գիլանցիներ են, որոնք խոսում են գիլաներեն և պարսկերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշթը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվում է արաբական աղբյուրներում մ.թ. 682 թվականին։ 1669 թվականին կազակ Ստեպան Ռազինը կողոպտել է քաղաքը։ 1714 թվականին այն ավերվել է երկրաշարժի հետևանքով։

Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծը 1722-1723 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում գրավել է Ռաշթը և վերահսկել այն մինչև 1732 թիվը։ 1917-1920 թվականներին ռուսական ու բրիտանական բանակները պայքարում էին Բանդարե Անզալի և Ռաշթ քաղաքների համար։ 1974 թվականին Ռաշթում հիմնադրվել է առաջին համալսարանը։

Հայերը Ռաշթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հայերը հաստատվել են դեռևս XVII դարում։ Մինչև XX դ. սկիզբն այն եղել է մետաքսի և բրնձի առևտրով զբաղվող առանձին վաճառականական գերդաստանների (Թումանյան, Ասլանյան, Հորդանանյան, Կուսիկյան ևն) կարևոր կենտրոն։ Գործել են «Լիազանով» և «Թումանյան» առևտրական տները, որոնք լայն կապեր են ունեցել հատկապես Ռուսաստանի հետ։ XIX դարի 50-ական թթ. Ռեշտում ապրել են 800, իսկ հարևան բնակավայրերում (Լահիջան, Լանգարուդ ևն)՝ 400 հայեր։ 1934 թվականին Ռեշտում կար 616 (151 ընտանիք), իսկ 1989-ին՝ 194 (43 ընտանիք) հայ։ Գործում էին Սուրբ Մեսրոպ եկեղեցին (1966 թվականից), «Մարիամյան» դպրոցը, «Արարատ» մարզամշակութային միությունը[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «IRAN: Gilan» (անգլերեն). City Populations.
  4. 4,0 4,1 4,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 246; Երևան, 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշթ» հոդվածին։