Ռամսգեյթ
Քաղաք | ||
---|---|---|
Ռամսգեյթ | ||
Ramsgate | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 40 408 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01843 | |
Փոստային դասիչ | CT11 | |
Պաշտոնական կայք | ramsgatetown.org | |
| ||
Ռամսգեյթ (անգլ.՝ Ramsgate), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի Քենտ կոմսության Թանետ շրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավահանգստային քաղաք Ռամսգեյթը գտնվում է Քենտ կոմսության արևելյան մասում` Հյուսիսային ծովի ափին։ Ռամսգեյթի ու բելգիական Օստենդե նավահանգստի միջև հաստատված է լաստանավային հաղորդակցություն։ Ծովեզրով ձգվում են մանրավազ լողափերը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 37.967 մարդ (2001 թվականի տվյալներով)։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ավանդույթի` Ռամսգիտը հիմնվել է 5-րդ դարում այդտեղ հաստատված անգլո-սաքսոնական առաջնորդներ Հենգիստի և Հորսայի կողմից։ 597 թվականին Հռոմից ժամանեց քրիստոնյա քարոզիչ Սբ. Օգոստինոսը։ Դեռ միջնադարում Ռամսգեյթը մտել է 5 նավահանգիստների (Cinque Ports) միության մեջ[1]։ 1749 թվականին սկսվել է մեծ վերակառուցում ու նավակայանի և Ռամսգիտ նավահանգստի վերականգնում, որը տևել է 100 տարի (ավարտվել է 1851 թվականին)։ Մեծ ռազմական դեր է խաղացել նապոլեոնյան պատերազմների ու 1940 թվականի Դյունկերկյան էվակուացիայի ժամանակ։
Ռամսգիտում շատ տարիներ ապրել է հայտնի հրեա ֆիլանտրոպ Մոզես Մոնտեֆիորեն։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիա, Կոնֆլան Սենտ Օնորին
- Բելգիա, Շիմե
- Դանիա, Ֆրեդերիկսուն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամսգեյթ» հոդվածին։ |
|