Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
ՀապավումՌԱՀՀԿ
Հիմնադրված1994
ՀիմնադիրՐաֆֆի Հովհաննիսյան
Կայքacnis.am

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, ՌԱՀՀԿ (անգլ.՝ The Armenian Center for National and International Studies, ACNIS), Հայաստանի Հանրապետությունում գործող վերլուծական-փորձագիտական հաստատություն։ Այժմ կենտրոնի տնօրենն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը[1]։

Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, «ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային և միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ»[2]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը իրականացնում է բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը և ընդլայնել քաղաքականության կայացման գործընթացում քաղաքացիական ներգրավվածությունը՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքները[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը հիմնադրել է 1994 թվականին ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը։ Ինչպես նշված է Կենտրոնի պաշտոնական կայքում, «Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձևավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ»[3]։ Բացի այդ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, «վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը»[3]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՌԱՀՀԿ տնօրենը փոխվեց
  2. 2,0 2,1 ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2016 թվականն ամփոփող իր ավանդական տարեգիրքը
  3. 3,0 3,1 ««Մեր մասին» բաժինը ՌԱՀՀԿ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]