Ռադիոյի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՓետրվարի 13
Հաստատված2012
Անվանված էռադիոկայան
Ի հիշատակռադիոկայան[1][2]
Կայքdiamundialradio.org/?qen(իսպ.), worldradioday.org(անգլ.), en.unesco.org/commemorations/worldradioday(անգլ.) և un.org/en/observances/radio-day(անգլ.)

Ռադիոյի համաշխարհային օր, ամենամյա տոն, որը նշվում է փետրվարի 13-ին։ Հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի կողմից։

Տոնի հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը 36/C63 բանաձևում փետրվարի 13-ը հռչակել է Ռադիոյի համաշխարհային օր։ Այդ օրը՝ 1946 թվականին, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծել է ՄԱԿ-ի ռադիոն։ Ի սկզբանե առաջարկն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իսպանիայի մշտական պատվիրակության կողմից[3]։

ՄԱԿ-ը պաշտոնապես աջակցում է Ռադիոյի համաշխարհային օրվան։

2013 թվականի հունվարի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պաշտոնապես ընդունել է Ռադիոյի համաշխարհային օրվա հռչակումը։ 67-րդ նիստում ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի վերաբերյալ բանաձևը, որը փետրվարի 13-ին հռչակվել է Ռադիոյի համաշխարհային օր։ Նախաձեռնությունը բխել է նաև Իսպանիայի թագավորության կողմից և առաջադրվել է ՄԱԿ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչության կողմից[4]։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոյի համաշխարհային օրվա ստեղծման գաղափարը հղացել է Ռադիոյի իսպանական ակադեմիայի նախագահ Խորխե Ալվարեսը։ 2008 թվականի հունվարին նա ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուրայի աջակցությունը։ 2011 թվականին Իսպանիայի դեսպան Իոն դե լյա Ռիվայի պաշտոնական առաջարկությամբ հաստատվել է Ռադիոյի համաշխարհային օրը։ Ավելի ուշ՝ 2012 թվականին, Ռադիոյի իսպանական ակադեմիան առաջ է քաշել Ռադիոյի համաշխարհային օրվա կոմիտեի ստեղծման գաղափարը, որի նպատակն է խթանել այս օրվա ամենամյա նշումը և այդ կերպ մեծացնել հաղորդակցման այս միջոցի հեղինակությունը[5]։

Ռադիոյի համաշխարհային օրվա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թեմա
2016 Ռադիոն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ
2015 [2]Երիտասարդությունը և ռադիոն
2014 Սեռերի հավասարությունը ռադիոյում
2013 [3]Ռադիոյի համաշխարհային օր 2013
2012 [4]Ռադիոյի համաշխարհային օր 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.un.org/en/observances/radio-day
  2. https://www.unesco.org/es/days/world-radio
  3. [1] http://www.diamundialradio.org/ru Արխիվացված 2016-06-09 Wayback Machine. 
  4. «ООН официально утвердила Всемирный день радио | Организация Объединённых Наций по вопросам образования, науки и культуры». www.unesco.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Documentos oficiales del Día Mundial de la Radio». 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]