Ջումբեր Լոմինաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջումբեր Լոմինաձե
վրաց.՝ ჯუმბერ გიორგის ძე ლომინაძე
Ծնվել էսեպտեմբերի 20, 1930(1930-09-20)[1]
Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 20, 2014(2014-01-20) (83 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Գործունեության ոլորտֆիզիկա և աստղաֆիզիկա
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Գիտական ղեկավարԱրկադի Միգդալ
Պարգևներ

Ջումբեր Գեորգիևիչ Լոմինաձե (վրաց.՝ ჯუმბერ ლომინაძე, սեպտեմբերի 20, 1930(1930-09-20)[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 20, 2014(2014-01-20), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի աստղաֆիզիկոս, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականին Թբիլիսիում։ Սովորել է ֆիզիկա Թբիլիսիի պետական համալսարանում (1949—1951) և Մոսկվայի պետական համալսարանում (1951—1955)։ ՄՊՀ-ում սովորելիս նրա գիտական ղեկավարը եղել է Արկադի Միգդալը։

1956-1958 թվականներին աշխատել է խորհրդային միջուկային ՓԱՏԿ Չելյաբինսկ-70 ծրագրում։ Վերադառնալով Թբիլիսի՝ աշխատել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ զբաղվել է բարձրջերմաստիճանային պլազմայի ֆիզիկայով։ Բարձրացրել է որակավորումը Խարկովի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում Կոնստանտին Ստեպանովի ղեկավարությամբ և 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, իսկ 1974 թվականին՝ դոկտորական։ Նրա հիմնավոր մենագրությունը կրում է «Ցիկլոտրոնային ալիքները պլազմայում» անվանումը։ 1979 թվականից եղել է Վրաստանի ԳԱ թղթակից անդամ, 1988 թվականից՝ ակադեմիկոս։ Լոմինաձեն գլխավորել է Աբասթումանի աստղաֆիզիկայի աստղադիտարանը 1992-2000 թվականներին, իսկ 2000-2006 թվականներին՝ նորակառույց Պլազմային աստղաֆիզիկայի կենտրոնը։ Բացի այդ՝ նա եղել է Վրաստանի տիեզերային գործակալության նախագահը 2003-2006 թվականներին և Վրաստանի գեոֆիզիկայի ինստիտուտի տիեզերական հետազոտությունների կենտրոնը՝ 2006 թվականից։ Լոմինաձեի գրչին են պատկանում ավելի քան երկու հարյուր գիտական աշխատանքներ, նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան 20 թեկնածուներ և 6 գիտությունների դոկտորներ[2][3]։

Ակադեմիկ գործունեությանը զուգահեռ Լոմինաձեն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության ժամանակ զբաղվել է Վրաստանի հասարակական և քաղաքական կյանքով[4]։ 1997-2003 թվականներին նա եղել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նրա ղեկավարման ընթացքում տեղի են ունեցել չորս ընտրական գործընթաց՝ ՏԻՄ 1998 և 2002 թվականների, պառլամենտի 1999 թվականի և նախագահական 2000 թվականի ընտրությունները[5]։

Լոմինաձեն 2000 թվականին պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի 3-րդ կարգի շքանշանով և 2002 թվականին գիտության ու տեխնիկայի ոլորտում պետական մրցանակով։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 20-ին 83 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://geocinema.ge//ka/persons/3707
  2. Avrorin, É.N.; Balebanov, V. M.; Boyarchuk, A. A.; և այլք: (February 2001). «Jumber Lominadze (In Honor of His 70th Birthday)». Plasma Physics Reports. 27 (2): 178–179. doi:10.1134/1.1348497. ISSN 1562-6938.
  3. ДЖУМБЕР ГЕОРГИЕВИЧ ЛОМИНАДЗЕ (к 80-летию со дня рождения). — Вопросы атомной науки и техники. Сер. Термоядерный синтез. — 2010. — С. 3-4.
  4. Kelly, Tom (1998 թ․ հուլիսի 31). «Cabinet Purge Adds New Urgency To Georgians' Crash Course In Democracy». Sun-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 03.04.2016-ին.
  5. «Georgia — History of Elections 1990–2010» (PDF). Central Election Commission. էջեր 5, 11, 12, 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 03.04.2016-ին.
  6. «გარდაიცვალა აკადემიკოსი ჯუმბერ ლომინაძე» [Academician Jumber Lominadze dies] (Georgian). Radio Free Europe/Radio Liberty. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 03.04.2016-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)