Ջորդան Այու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդան Այու
ֆր.՝ Jordan Pierre Ayew
Ջորդան Այուն 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջորդան Պիեր Այու
Ազգությունը գանացի
Քաղաքացիությունը Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1991(1991-09-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 182 սմ
Քաշ 81 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սուոնսի Սիթի
Համար 18
Պատանեկան կարիերա
2006-2009 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 111 (14)
2014   Ֆրանսիա Սոշո 17 (5)
2014-2015 Ֆրանսիա Լորյան 31 (12)
2015-2017 Անգլիա Աստոն Վիլա 51 (9)
2017-ներկա Անգլիա Սուոնսի Սիթի 46 (8)
Ազգային հավաքական
2010-ներկա Գանա Գանա 46 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 22, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2016

Ջորդան Պիեր Այու (ֆր.՝ Jordan Pierre Ayew, սեպտեմբերի 11, 1991(1991-09-11)[1][2], Մարսել), գանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթի»-ի և Գանայի ազգային հավաքականի կազմում։

Ջորդանը Անդրե Այուի եղբայրն է, ով նույնպես հանդես է գալիս «Սուոնսի Սիթի»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիկ Մարսել»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ջորդան Այուն միացել է «Օլիմպիկ Մարսել»-ին։ 2009 թվականին նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին՝ «Լորյան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մարսել»-ի հաղթանակով։ «Օլիմպիկ»-ի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2011 թվականի ապրիլի 27-ին՝ «Նիցա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում իր ավագ եղբայր Անդրե Այուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

2014 թվականի հունվարի 6-ին Ջորդան Այուն վարձավճարով տեղափոխվել է «Սոշո»։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև մրցաշրջանի ավարտը[3]։

«Լորյան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 28-ին Ջորդան Այուն տեղափոխվել է «Լորյան»[4]։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո։ Նա թիմի կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել է 12 գոլի հեղինակ։

«Աստոն Վիլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 27-ին Այուն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Աստոն Վիլա».[5][6]: Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիթստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Անգլիական թիմի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղում, 62-րդ րոպեին[7]։

«Սուոնսի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 31-ին ջորդան Այուն միացել է «Սուոնսի Սիթի»-ին։ Նրա տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո և Նիլ Թեյլորի տրանսֆերը[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանայի ազգային հավաքականի կազմում Ջորդան Այուն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 5-ին՝ մասնակցելով Էսվատինիի հավաքականի դեմ խաղին[9][10]։ Նա իր առաջին միջազգային գոլերը խփել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ Լեսոթոյի հավաքականի դեմ խաղում[11]։ ւ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ֆրանսիայի չեմպիոն - 2010
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2010, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Jordan Ayew Officiellement Sochalien». FC Sochaux-Montbéliard. 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  4. «Jordan Ayew FC Lorient decision». BBC Sport. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Breaking news: Villa sign Ayew». Aston Villa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Aston Villa bid for Lorient's Jordan Ayew accepted, according to Sky sources». SkySports. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Aston Villa 1–2 Swansea City». BBC Sport. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. «Jordan Ayew: Swansea sign Aston Villa forward in Neil Taylor swap deal». BBC Sport. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Ghana beats Swaziland 3–0 in 2012 qualifier». Ghana Football Association. 2010 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  10. K.N.S Mensah (2010 թ․ սեպտեմբերի 7). «Olympique de Marseille's Jordan Ayew Yearns For More With Ghana». Goal.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  11. «Ghana 7–0 Lesotho (2014 FIFA World Cup Qualifiers)». Fédération Internationale de Football Association (FIFA). 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Այու» հոդվածին։