Ջոնաթան Ռիս Մայերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Ռիս Մայերս
անգլ.՝ Jonathan Rhys Meyers
Ջոնաթան Ռիս-Մայերսը «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2006 թվական
Ծնվել է1977 թվական, հուլիսի 27
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
ԿրթությունThe North Monastery?
ՔաղաքացիությունԻռլանդիա Իռլանդիա
Ազգությունիռլանդացի
Այլ անուն(ներ)Ջոնաթան Մայքլ Ֆրենսիսի Օ՚Կիֆ
Jonathan Michael Francis O’Keeffe
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1994 թվական - այժմ
Ընտրանի«Խաղա, ինչպես Բեքհեմը»,
«Ավգուստ Ռաշ»,
«Առաքելությունն անիրագործելի է 3»
Համատեղ ապրող(ներ)Ռինա Համեեր
Վիկտորիա Կեոն-Կոեն
Մառա Լեյն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001667
Ջոնաթան Ռիս Մայերս՝ Վիքիպահեստ

Ջոնաթան Ռիս Մայերս (անգլ.՝ Jonathan Rhys Meyers, ծնված Ջոնաթան Մայքլ Ֆրենսիս Օ՚Կիֆ (անգլ.՝ Jonathan Michael Francis O’Keeffe), հուլիսի 27, 1977(1977-07-27)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա[4]), իռլանդացի կինոդերասան։ «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Մայքլ Ֆրենսիս Օ՚Կիֆը լույս աշխարհ է եկել 1977 թվականի հուլիսի 27-ին Դուբլինում, Իռլանդիա, Ջոն Օ՚Կիֆի և Մերի Ջերալդինի (աղջկական Մայերս) ընտանիքում[5][6]։ 1978 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կորկ կոմսություն[7]։ Երկու տարի անց հայրը լքում է ընտանիքը և Ջոնաթանին և նրա երեք կրտսեր եղբայրներին (Ջեյմի, Ալան և Պոլ) թողնում է մոր խնամքի տակ։ Մայրը մեծացնում է Ջոնաթանին և Ալանին, իսկ մյուս երկու եղբայրները ուղևորվում են բնակվելու տատիկի մոտ[8]։ Ապագա դերասանի մանկությունը ուղեկցվում է տնից մշտական փախուստներով և դպրոցից վտարումով, որտեղից նրան վերջնականապես վտարում են տասնվեց տարեկան հասակում[9]։ Այդ նշանակալի իրադարձությունից քիչ անց Ջոնաթանին հրավիրում են առաջին ունկնդրման` «Կոճակների պատերազմ» նախագծում, չնայած նրան դերը ստանալ չի հաջողվում[10]։ Սակայն արդեն հաջորդ քասթինգը հաջողությամբ է ավարտվում[11] և Ջոնաթանը մասնակցություն է ունենում հեռուստատեսային գովազդի նկարահանմանը, իսկ որոշ ժամանակ անց տեղի է ունենում նրա կինոնորամուտը՝ փաքրիկ դեր «Անանուն սեր» (1994) ֆիլմում։ Սկսելով նկարահանվել, դերասանը վերցնում է Ռիս Մայերս կեղծանունը, ի պատիվ մոր։

1995 թվականին մեկնարկում է «Ֆինբարի անհետացումը» նախագիծը, որում Ջոնաթան Ռիս Մայերսին հասնում է գլխավոր դերը։ Նկարահանումների զգալի մասը անց է կացվում Լապլանդիայում, անժամանակ սկսված հալեցումը ֆիլմի ստեղծողներին ստիպում է նրա վրա աշխատանքները հետաձգել կես ամսով։ Այդ վեց ամսվա ընթացքում Ռիս Մայերսը հասցնում է խաղալ երկու ֆիլմում։ Ականավոր իռլանդացի կիոռեժիսոր Նիլ Ջորղանի «Մայքլ Քոլինզ» պատմական դրամայում նա կատարում է երիատգսարդ մարդասպանի դերը։ Տասնութամյա դերասանի հետ հանդիպման մասին իր հուշագրություններում ջորդանը նշում է նրա նմանությունը երիտասարդ Թոմ Քրուզի հետ և, գլխավորը, նրա անկասկածելի տաղանդը։ Այնուհետև Ռիս Մայերսը ուղևորվում է Մադրիդ, կատակերգական «Մարդասպան լեզու» ֆիլմի նկարահանումների համար, այդ կինոնկարից նրա մոտ ոչ շատ հաճելի հիշողություններ են մնում՝ նկարահանումների ութ շաբաթվա ընթացքում նրան չի լքում միայնության զգացումը։ Վերջապես, Ռիս Մայերսին ետ են կանչում Իռլանդիա, «Ֆինբարի անհետացումը» ֆիլմի նկարահանումներն ավարտելու նպատակով, բազմաչարչար ֆիլմը էկրան է բարձրանում 1996 թվականի նոյեմբերին։ Մինչ 1996 թվականի վերջը Ռիս Մայերսը հասցնում է լինել Մարոկկոյում և նկարահանվել երիտասարդ Սամսոնի դերում, ավետարանական պատմություն հիման վրա նկարահանված «Սամսոն և Դալիլա» հեռուստաֆիմի երկու դրվագում։

Ջոնաթան Ռիս Մայերսը ճանաչման է արժանանում Թոդ Հեյնսի «Թավշե ոսկե ջիղ» (1998) դրամայում գլեմ-ռոքի աստղ Բրայան Սլեյդի կերպարի դերակատարումից հետո։ Դերակատարման հիմխում Ռիս Մայերսը վերցնում է Դեյվիդ Բոուիի իմիջը։ Բիսեքսուալ Սլեյդի դերը, ում խորհրդավոր մահը հետաքննում է լրագրողը (Քրիստիան Բեյլի կատարմամբ), դերասանի իմիջի մեջ մտցնում է սկանդալության որոշակի չափաբաժին՝ ամենաբաց տեսարաններում նրա չափազանց անկաշկանդ քաղալու ոճը (Էվան ՄաքԳրեգորի մասնակցությամբ) Ռիս Մայերսին երկրպագուներ է ավելացնում և Բրիտանական կինոքննադատների գիլիդիայի կողմից անվանակարգում որպես լավագույն բրիտանացի նորեկ կինոյում։

Այդ բեկումնային դերից հետո Ռիս Մայերսը փոփոխական հաջողություններով մասնակցում է մի քանի կինո- և հեռուստաբեմադրություններում, որոնցից ամենանշանակալիցը դառնում է Էնգ Լիի «Մրցարշավ սատանայի հետ» ֆիլմը։ Դերասանին լրացուցիչ հանրահայտություն բերում է նկարահանումը 2002 թվականի Մեծ Բրիտանիայի լավագույն կատակերգությունում՝ «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմում, որից հետո Ռիս Մայերսը նկարահանվում է երկու վառ հեռուստաբեմադրություններում. առաջինը՝ «Առյուծը ձմռանը», ամերիկյան հեռուստատեսության համար նկարահանված Անդրեյ Կոնչալովսկու կողմից, պարգևատրվում է «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներով։ Ռիս Մայերսը նրանւմ խաղում է Ֆրանսիայի երիտասարդ արքա Ֆիլիպին։ Երկրորդը՝ «Էլվիս» միմնի-սերիալը, որում դերասանը կրկին հայտնվում է ռոք-աստղի դերում[12]։ 2005 թվականին Էլվիս Պրեսլիի դերակատարման համար Ռիս Մայերսը անվանակարգվում է «Էմմի» մրցանակի[13], իսկ այնուհետև «Ոսկե Գրոսուս»-ի, որն էլ արդյունքում հաղթում է[14]։ Բացի այդ, Ռիս Մայերսը երկրորդական դեր է խաղում Օլիվեր Սթոունի «Ալեքսանդր» բլոկբաստերում։ Ֆիլմը շառաչյունով տապալվում է վարձույթում, վատ է ընդունվում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։

Իրական փառքը Ջոնաթան Ռիս Մայերսին գալիս է Վուդի Ալենի «Մատչ փոինթ» դրամայի էկրան բարձրանալուց հետո, 2005 թվականին։ Ֆիլմը, որը քննադատների մեծամասնության և հանդիսատեսի կողմից դիտարկվում է որպես Դոստոևսկու և Դրայզերի ժամանակակից մեկնաբանում (չնայած անձամբ Վուդի Ալենը «Ամերիկյան ողբերգության» հետ վերջինիս որևէ կապը չի բացառում), հրավիրում են 2005 թվականի Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրին, ֆիլմն արժանանում է քննադատների հիացական արձագանքների և վարձույթում հավաքում է համարյա 100 միլիոն դոլլար։ Առանձին հաճոյախոսությունների են արժանանում նաև գլխավոր դերակատարները՝ Սքարլեթ Յոհանսոնը և Ռիս Մայերսը։ Քրիս Ուիլտոնի դերը դերասանին հանում է նոր մակարդակի։ Ժամանակի առումով վերջին նախագիծը նրա համար դառնում է մասնակցությունը «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի բարձրաբյուջե սիքվելում։

2007 թվականին Ռիս Մայերսը զբաղված էր «Ավգուստ Ռաշ» անվանումով անկախ ֆիլմի նկարատումներին, ռեժիսոր Կիրստեն Շերիդան, որին թողարկումից հետո կնքում են Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստ»-ի ժամանակակից մեկնաբանում։ Ջոնաթանը խաղում է երաժիշտ Լուիս Կոնոլիին[15]։ Նաև նկարահանվել է «Փարիզից սիրով» ֆիլմում, Ջոն Տրավոլտայի հետ միասին[16]։

2008 թվականին սկսվում է «Թյուդորները» հեռուստասերիալի ցուցադրումը, Հենրի VIII արքայի կյանքի և կառավարման մասին, որում գլխավոր արքայական դերը բաժին է հասնում Ռիս Մայերսին[17][18]։

2011 թվականի հունիսի 28-ին հիվանդանոց է ընկնում նրանից հետո, երբ ընդունում է դեղահաբերի մահացու չափաբաժին, գտնվելով Լոնդոնի իր տանը։ Դերասանին անգիտակից վիճակում գտնում են հարևանները։ Բժիշկներին հաջողվում է նրան փրկել։

2012 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանում կայանում է «Սիրահարները» ֆիլմի պրեմիերան։ Այդ նույն թվականի աշնանը դերասանը մասնակցություն է ունենում «Ոսկորների քաղաքը» ֆիլմում, ըստ Կասանդրա Կլերի վեպի, որտեղ նա խաղում է Վալենտին Մորգենշտերնին։ Բացի այդ, Ռիս Մայերսը գլխավոր դեր է ստանում «Դրակուլա» հեռուստասերիալում, որի նկարահանումները անց էին կացվում 2013 թվականի փետրվարին Բուդապեշտում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից մինչև 2011 թվականը նա հանդիպել է Ռինա Համմերի հետ, Ռուբի Համմերի դստեր[19][20][21]։

2012 թվականի վերջից հանդիպել է ավստրալուհի մոդել Վիկտորիա Կեոն-Կոենի հետ։

Այժմ նրա ընկերուհին է հանդիսանում Մառա Լեյնը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1994 Անանուն սեր A Man of No Importance առաջին պատանի
1996 Մայքլ Քոլինզ Michael Collins Քոլինզին սպանողը
1996 Մարդասպան-լեզու La lengua asesina Ռուդոլֆ
1996 Ֆինբարի անհետացումը The Disappearance of Finbar Ֆինբար Ֆլին
1997 Սամսոն և Դալիլա Samson and Delilah Սամսոն (14 տարեկան)
1997 Խաղի կանոններ The Maker Ջոշ
1998 Ինչպես է ստել Ամերիկայում Telling Lies in America Քևին Բոյլ
1998 Թավշե ոսկե ջիղ Velvet Goldmine Բրայան Սլեյդ
1998 Դաստիարակչուհի The Governess Հենրի Կավենդիշ
1998 Ցեղ The Tribe Ադամ
1998 Բի Մանկի B. Monkey Բրունո
1999 Սեքսուալ անմեղության կորուստ The Loss of Sexual Innocence Նիկ (16 տարեկան)
1999 Մրցարշավ սատանայի հետ Ride with the Devil Պիտ
1999 Տիտուս Titus Հիրոն
2000 Մութ արքայություն Gormenghast Ստիրպայկ
2001 Ռոք վրեժխնդրություն Happy Now Մարկ Ռայթ
2001 Պրոզակ ազգը Prozac Nation Նոա
2001 Երրորդն ավելորդ է Tangled Ալան Համմոնդ
2002 Հիասքանչ Էմբերսոնները The Magnificent Ambersons Ջորջ Էմբերսոն
2002 Խաղա, ինչպես Բեքհեմը Bend It Like Beckham Ջո
2002 Տեսերակտ The Tesseract Շոն
2003 Կքնեմ, երբ մահանամ I'll Sleep When I'm Dead Դեյվի
2003 Օկտան Octane Հայր
2003 Կայսրության գաղտնիքը The Emperor's Wife Չեմբերլեն
2003 Առյուծը ձմռանը The Lion in Winter Ֆիլիպ Օգոստոս
2004 Փառասիրության տոնավաճառ Vanity Fair Ջորջ Օսբորն
2004 Ալեքսանդր Alexander Կասանդր
2005 Էլվիս Elvis Էլվիս Պրեսլի
2005 Մատչ փոինթ Match Point Կրիս Ուիլտոն
2006 Առաքելությունն անիրագործելի է 3 Mission: Impossible III Դեկլան
2007-2010 Թյուդորները The Tudors Հենրի VIII
2007 Ավգուստ Ռաշ August Rush Լուիս Կոնելի
2008 Հուանգ Շիի զավակները The Children of Huang Shi Ջորջ Հոգգ
2008 Ֆիլմ ինձ հետ գլխավոր դերով A Film with Me in It Պիրս #2
2010 Փարիզից սիրով From Paris with Love Ջեյմս Ռիս
2010 Ապաստարան Shelter Դևիդ/Ադամ/Ուեսլի
2011 Խորհրդավոր Ալբերտ Նոբս Albert Nobbs Վիկոնտ Յարրել
2012 Սիրահարները Belle du Seigneur Սոլալ
2013 Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք The Mortal Instruments: City of Bones Վալենտին Մորգենշտերն
2013 Դրակուլա Dracula Ալեքսանդր Գրեյսոն/Դրակուլա
2013 Պանդայի աչքերը Another Me Ջոն
2015 Սթոունվոլ Stonewall Տրևոր
2015 Դամասկյան թաքստոց Damascus Cover Արի Բեն Սիոն/Հանս Հոֆման
2015 Լոնդոն Թաուն London Town Ջո Սթրամեր
2016 Արմատներ Roots Տոմ Լի

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ֆիլմ
1999 Լոնդոնի կինոքննադատների գիլդիայի մրցանակ Տարվա բրիտանացի նորեկ Առաջադրված Թավշե ոսկե ջիղ
2002 Վենետիկի կինոփառատոն Լավագույն երիտասարդ, խոստումնալից դերասանուհի Հաղթանակ Հիասքանչ Էմբերսոնները
2005 Սպուտնիկ մրցանակ Լավագույն երկրորդական պլանի դերասանուհի միմնիսերիալում կամ հեռուստաֆիլմում Հաղթանակ Էլվիս
2005 Էմմի Ականավոր առաջատար դերասանուհի միմնիսերիալում կամ ֆիլմում Առաջադրված Էլվիս
2005 Կաննի կինոփառատոն Ականավոր վերադարձ Հաղթանակ Մատչ փոինթ
2006 GQ մրցանակ Տարվա տղամարդ Հաղթանակ
2006 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասան մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում Հաղթանակ Էլվիս
2008 Մոնտե Կարլոյի կինոփառատոն Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Հաղթանակ Թյուդորները
2008 Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակ Լավագույն գլխավոր դերակատար հեռուստատեսությունում Հաղթանակ Թյուդորները
2008 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Առաջադրված Թյուդորները
2009 Մոնտե Կարլոյի կինոփառատոն Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Առաջադրված Թյուդորները
2009 Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակ Լավագույն գլխավոր դերասան հեռուստատեսությունում Առաջադրված Թյուդորները
2009 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Առաջադրված Թյուդորները
2010 Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակ Լավագույն գլխավոր դերասան հեռուստատեսությունում Առաջադրված Թյուդորները
2010 Մոնտե Կարլոյի կինոփառատոն Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Առաջադրված Թյուդորները
2011 Մոնտե Կարլոյի կինոփառատոն Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Առաջադրված Թյուդորները
2011 Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակ Լավագույն գլխավոր դերասան հեռուստատեսությունում Առաջադրված Թյուդորները
2014 People's Choice Awards Սիրելի դերասան նոր հեռուստասերիալում Առաջադրված Դրակուլա
2014 Իռլանդիայի մամուլի մրցանակ Լեգենդ մրցանակ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. filmportal.de — 2005.
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #142021784 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Jonathan Rhys Meyers Film Reference
  6. «Meyers biography». Yahoo. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Jersey – Entertainment – the OKs». BBC. 2005 թ․ օգոստոսի 30.
  8. Victoria Moore (2007 թ․ նոյեմբերի 24). «The troubling truth about Jonathan Rhys Meyers». The Daily Mail. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Barry Roche (2011 թ․ ապրիլի 7). «Council celebrates 200th anniversary of North Monastery school's founding». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Comment:a chameleon from Cork who can pass for the King». The Sunday Times. 2006 թ․ հունվարի 22. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Jonathan Rhys Meyers profile at Yahoo! Movies». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  12. «In Step With: Jonathan Rhys Meyers». Parade Magazine. 2005 թ․ մայիսի 1.
  13. Jonathan Rhys Meyers Emmy Award Nominee
  14. "2006 Golden Globe Awards Nominations & Winners" Արխիվացված 2008-03-09 Wayback Machine, HFPA, January 2006; Retrieved 14 April 2008.
  15. "59 Songs Tune Up for 2007 Oscar", Oscars.org, 12 December 2007
  16. Tartaglione, Nancy "EuropaCorp begins shoot on From Paris With Love" Արխիվացված 2017-12-06 Wayback Machine, Screen Daily, 23 September 2008; Retrieved 24 September 2008.
  17. Monroe, Justin. "Reign Man" Արխիվացված 2008-03-25 Wayback Machine, Complex, October 2007; Retrieved 10 April 2008.
  18. Wolf, Matt. "Earning an 'A' for Androgyny on the Screen", New York Times, 13 September 1998; retrieved 10 April 2008.
  19. Eden, Richard (2009 թ․ նոյեմբերի 21). «Marriage to Jonathan Rhys Meyers 'would be lovely', says Reena Hammer». The Telegraph. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  20. «'Get help or I'll dump you': Jonathan Rhys Meyers returns to rehab after girlfriend issues ultimatum». Daily Mail. 2010 թ․ մայիսի 19. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  21. Tim Walker (2013 թ․ հունվարի 18). «Jonathan Rhys Meyer's former girlfriend finds a man she can bank on». The Telegraph. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Ռիս Մայերս» հոդվածին։