Ջոն Հարվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հարվարդ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1607(1607-11-26)
ԾննդավայրՍաութարկ, Սաութուրք
Մահացել էսեպտեմբերի 14, 1638(1638-09-14)[1] (30 տարեկան)
Մահվան վայրՉալզթաուն, Բոստոն, ԱՄՆ[2]
ԳերեզմանԲոստոն
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնկոնգրեգացիոն եկեղեցի
ԿրթությունԷմանուել քոլեջ
Մասնագիտությունաստվածաբան, պաստոր և միսիոներ
ԱմուսինԷնն Սենդլեր
ԾնողներՀայրը՝ Ռոբերտ Հարվարդ
Մայրը՝ Քանթիրնա Ռոջերս
 John Harvard Վիքիպահեստում

Ջոն Հարվարդ (անգլ.՝ John Harvard, նոյեմբերի 26, 1607(1607-11-26), Սաութարկ, Սաութուրք - սեպտեմբերի 14, 1638(1638-09-14)[1], Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ[2]), անգլիացի միսիոներ, ում պատվին անվանվել է Հարվարդի համալսարանը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հարվարդը ծնվել և մեծացել է Լոնդոնում՝ Ռոբերտ Հարվարդի՝ սեփական խանութի տիրոջ և մսագործի և Քաթրին Ռոջերսի (Ստրատֆորդից) 9-ը երեխաներից չորրորդը։ Կրթություն ստացել է այն դպրոցում, որտեղ տնօրենն իր հայրն էր։

1625 թվականին նրա հայրը, քույրը և երկու եղբայրները մահացել են ժանտախտից։ Որոշ ժամանակ անց Ջոնի մայրը ամուսնացել է Ջոն Էլեստոնի հետ, ով մահացել է մի քանի ամիս անց։ 1627 թվականին Քաթրինան նորից նշանվել է Ռիչարդ Յերվուդի հետ։ Այդ նույն ժամանակահատվածում Ջոնը ընդունվում է Էմանուելի քոլեջ՝ Քեմբրիջին կից, և 1632 թվականին ստանում է արվեստների բակալվրի աստիճան։ 1635 թվականին մահանում է Քաթրինան, իսկ 1637 թվականին Ջոն Հարվարդի պապը՝ Թոմասը։ 1636 թվականի ապրիլին Հարվարդն ամուսնանում է Էնն Սեդլերի հետ։

1637 թվականին նրանք արտագաղթում են Նոր Անգլիա և հաստատվում Բոստոնում, որտեղ Ջոն Հարվարդը դառնում է քահանա։ Բայց որոշ ժամանակ անց նա հիվանդանում է տուբերկուլյոզով և մահանում 1638 թվականին[4]։

Երեխաներ չունեցող Հարվարդը 779 ֆունտ՝ իր հարստության կեսը, ինչպես նաև 400 գրքեր իր գրադարանից, ժառանգություն է թողել նոր քոլեջին՝ հիմված 1636 թվականին։ Ի երախտագիտություն բարեգործությանը՝ 1639 թվականին ուսումնական հաստատությունը վերանվանվել է Հարվարդի քոլեջ։

Երեք ստերի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի համալսարանի բակում գտնվող հուշարձանը կոչվում է «Երեք ստերի արձան», ինչի մասին պատմում են էքսկուրսավարները համալսարան այցելողներին։

Ջոն Հարվարդը երբեք չի եղել համալսարանի հիմնադիր, այլ վերջինիս բարեգործներից մեկն էր։ Համալսարան դարձած քոլեջը հիմնվել է Ջոն Հարվարդի նվիրատվությամբ 1636 թվականին, այլ ոչ թե 1638 թվականին, ինչպես ցույց է տալիս գրառումը։

Չի պահպանվել Ջոն Հարվարդի ոչ մի համոզիչ դիմանկար ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում։ Արձանում պատկերված դեմքը մտածված և իդեալականացված կերպար է, որը տուբերկուլյոզով հիվանդ Ջոնը երբեք չի ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 http://library.harvard.edu/university-archives/archives-news/9_JohnHarvard
  3. Ջոն Հարվարդը http://harvardmagazine.com/ կայքում
  4. «Clergyman John Harvard Died». www.americaslibrary.gov. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shelley, Henry C. (1907). John Harvard and His Times. Boston, Mass.: Little, Brown, and Co.
  • Rendle, William (1885). John Harvard, St. Saviour's, Southwark, and Harvard University, U.S.A. London: J.C. Francis.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]