Ջոն Գոլսուորսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գոլսուորսի
Ծնվել էօգոստոսի 14, 1867(1867-08-14)[1][2][3][…]
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 31, 1933(1933-01-31)[1][5][2][…] (65 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1][5]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Գրական անունJohn Sinjohn
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունՀերոու դպրոց և Նոր Քոլեջ
Ուշագրավ աշխատանքներՖորսայթների պատմությունը, Saint's Progress?, The Silver Box?, Strife? և Justice?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինAda Galsworthy?
Изображение автографа
Ջոն Գոլսուորսի Վիքիքաղվածքում
 John Galsworthy Վիքիպահեստում

Ջոն Գոլսուորսի (անգլ.՝ John Galsworthy; օգոստոսի 14, 1867(1867-08-14)[1][2][3][…], Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 31, 1933(1933-01-31)[1][5][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][5]), անգլիացի արձակագիր և դրամատուրգ, «Ֆորսայթների պատմությունը» (The Forsyte Saga, 1906-1921) վիպաշարի հեղինակ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1932 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գոլսուորսին ծնվել է Քինգսթոն Հիլլում, Անգլիա։ Ծնողներն էին Ջոն և Բլանշ Բեյիլի Գոլսուորսիները։ Ծնվել է մեծահարուստի ընտանիքում։ Հաճախել է Հերրոու էլիտար դպրոցը և Օքսֆորդի Նյու Քոլեջը։ Սովորել է փաստաբանի մասնագիտություն։ 1890 թվականին հրավիրվում է դատարանում աշխատելու։ Սակայն նա ոգեշնչված չէր իրավաբանության ոլորտում աշխատելու մտքով։ Նա փոխարենը մեկնում է ծովային ճանապարհորդության, որի ընթացքում պետք է միաժամանակ ուսումնասիրեր և վերահսկեր ծովային բեռնափոխադրումների ընտանեկան բիզնեսը։ Այս ճանապարհորդությունների ընթացքում Ջոնը հանդիպում է Ջոզեֆ Քոնրադին։ Ապագա վիպասանները դառնում են մտերիմ ընկերներ։ 1895 թվականին Գոլսուորսին սիրային կապի մեջ է մտնում Ադա Կուպերի (1864–1956 թթ.) հետ։ Վերջինս Ջոնի զարմիկի կինն էր։ Ադայի ամուսնալուծությունից տաս տարի անց՝ 1905 թվականի սեպտեմբերի 23-ին նրանք ամուսնանում են և միասին են ապրում մինչև Ջոնի մահը (1933 թ.)։

Գոլսուորսիի պատմվածքների առաջին հավաքածուն լույս է տեսել 1897 թվականին։ Սա և դրան հաջորդած մի շարք ստեղծագործություններ հրատարակվել են Ջոն Սինջոն կեղծանունով։ Նա սկսել է իր սեփական անունով տպագրել գրքերը 1904 թվականին լույս տեսած "Կղզու փարիսեցիները"-ից հետո։ Նրա առաջին ծավալուն վեպը (Ջոսելին) հրատարակվել է Ջոն Սինջոն անվան տակ. ավելի ուշ նա չցանկացավ վերահրատակել այն իր անունով։ Գոլսուորսիի առաջին պիեսը "Ոսկյա տուփ"-ն է, որը լույս է տեսել 1906 թվականին։ Հաջողություն ունենալուց հետո նա գրում է "Սեփականության մարդը" (1906 թ.). այն Ֆորսայթների եռագրության առաջին մասն է։ Նա գրում է և վեպեր և պիեսներ, սակայն ավելի հայտնի դարձավ իր պիեսների շնորհիվ։ Հիմա Գոլսուորսին ավելի շատ հայտնի է իր վեպերով՝ մասնավորապես «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարով։ Այն վեց վեպից և երկու եռերգությունից բաղկացած վիպաշար է նույնանուն ընտանիքի և միմյանց հետ կապված կյանքերի մասին։ Այս գրքերում նկարագրվում է հասարակական դասակարգը, հատկապես վերին-միջին դասին պատկանող մարդիկ։

Նա համարվում է Էդվարդ թագավորի ժամանակակից գրողներից մեկը, ով մարտահրավեր նետեց Վիկտորիայի Անգլիային նախորդող գրականությունում նկարագրվող հասարակության իդեալներին։

Իր գրվածքներով Գոլսուորսին տարբեր խնդիրների մասին էր բարձրաձայնում՝ բարեփոխումներ բանտի համակարգում, կանանց իրավունքներ, կենդանիների բարեկեցություն և գրաքննության հակադրություն։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ նա աշխատում էր Ֆրանսիայում՝ հիվանդանոցում, քանի որ տարիքն անց էր պատերազմին մասնակցելու համար։ 1921 թվականին ընտրվում է "Փեն" գրական ակումբի նախագահ։ 1932 թվականին արժանանում է նոբելյան մրցանակի։ Ծանր հիվանդ լինելու պատճառով ի վիճակի չի լինում ներկա գտնվելու մրցանակաբաշխությանը, իսկ դրանից վեց շաբաթ անց մահանում է կաթվածից։

Գոլսուորսին կյանքի վերջին 7 տարիները անցկացրել է Բըրիում։ Մահացել է ուղեղի ուռուցքից իր լոնդոնյան տանը։ Համաձայն կտակի՝ նրա աճյունը պետք է դիակեզվեր, իսկ մոխիրը պետք է շաղ տային ինքնաթիռից Սաութ Դաունի տարածքում[9]։ Ջոնի մահից հետո նրա գրականության ժողովրդականությունը նվազեց, սակայն 1967 թվականին արված "Ֆորսայթների սագայի" հաջող ադապտացիայից հետո նորից հետաքրքրություն ցուցաբերվեց նրա երկերի նկատմամբ։

Ջոն Գոլսուորսիի կողմից գրված մի շարք նամակներ և թղթեր պահվում են Բրմինգեմի համալսարանի հատուկ հավաքածուներում։ 2007 թվականին Քինգսթոն համալսարանը նոր մասնաշենք է բացում և անվանում նրա անունով։ Նրա անունով է նաև կոչվում Քինգսթոնում Գոլսուորսիի ճանապարհը։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆորսայթների պատմությունը» բազմիցս էկրանավորվել է.

  • «Ֆորսայթներից այդ կինը» (1949 թ.) -ռեժիսոր Կոմփթոն Բեննեթ ԲիԲիՍիի հեռուստատեսային դրաման (1967 թ.), որի ռեժիսորներն են Ջեյմս Սելլան Ջոնսը և Դեյվիդ Գայսը։
  • «Գրանադա» հեռուստատեսային դրաման(2002 թ.)- ռեժիսոր Քրիստոֆեր Մենաուլ
  • «Մաշկային խաղ»-ը ադապտացվել և նկարահանվել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի կողմից 1931 թվականին։
  • «Փախուստ»-ը նկարահանվել է 1930 և 1948 թվականներին։
  • «Գետի վրայով» ստեղծագործության հիման վրա 1934 թվականին նկարահանվել է "Եվս մեկ գետ" ֆիլմը. ռեժիսորն է Ջեյմս Վեյլը։
  • «Առաջինն ու վերջին»-ը կարճ պիեսը ադապտացվել է և էկրանավորվել «21 օր» վերնագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Кагарлицкий Ю. И. Голсуорси Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 39.
  6. LIBRIS — 2012.
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1932/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Geoffrey Harvey, Galsworthy, John (1867–1933), Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2006, accessed 29 July 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Գոլսուորսի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 149