Ջոկյակարտա, Ջոկիա (Jogyakarta, Djokjakarta), քաղաք Ինդոնեզիայում, Ճավա կղզում։ Ջոկյակարտա հատուկ մարզի վարչական կենտրոնն է։ 312,7 հզ․ բն․ (1978)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Տնայնագործական արտադրության կենտրոն է։ Կա սննդհամի և տեքստիլ արդյունաբերություն։ Ունի համալսարան։ Ջոկյակարտաում են սուլթանի պալատը (XVIII դ․), շրջակայքում՝ Պրամբանան (VIII—IX դդ․) ճարտ․ հուշարձանները, Բորոբուդուր սրբատեղին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։