Ջոկեր (խաղաքարտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոկեր

Ջոկեր (անգլ.՝ joker, բառացի «զվարճախոս»), հատուկ խաղաթուղթ է, որը կարելի է գտնել ժամանակակից 54 խաղաթուղթ ունեցող տրցակներում։

Տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ջոկերը պատկերվում է զվարճախոսի տեսքով։ Սովորաբար տրցակում երկու ջոկեր կա, որոնք իրարից զգալի տարբերվում են։ Երբեմն մեկը նշված է լինում աստղով, կամ մեկը գունավոր է լինում, իսկ երկրորդը սև-սպիտակ։

Դերը թղթախաղի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոկերը տարբեր խաղերում, տարբեր դեր է կատարում։ Համեմատության մեջ՝ գունավոր, կամ աստղով ջոկերը առավելություն ունի սև-սպիտակի նկատմամբ։ Ջոկերը փոխարինում է ցանկացած խաղաթուղթ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]