Ջոան Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Ալեն
Ծնվել էօգոստոսի 20, 1956(1956-08-20)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՌոշելլ, Օգլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունRochelle Township High School?, Eastern Illinois University? և Հյուսիսային Իլինոյսի համալսարան (1989)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Փիթեր Ֆրիդման
Պարգևներ և մրցանակներ

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Բրոդքասթ կինոքննադատների ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Բրոդքասթ կինոքննադատների ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

Chicago Film Critics Association Award for Best Actress?

և

Թատերական համաշխարհային մրցանակ

[3]

Ջոան Ալեն (անգլ.՝ Joan Allen, ծնվ. օգոստոսի 20, 1956(1956-08-20)[1][2], Ռոշելլ, Օգլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասանուհի։ «Տոնի» մրցանակի դափնեկիր, բազմիցս անվանակարգվել է «Օսկար» մրցանակի։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Ալենը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 20-ին Իլինոյս նահանգի Ռոշել քաղաքում[4]։ Տնային տնտեսուհի Դորոթի Ալենի (աղջկական Վիրտ) և ավտոփականագործ Ջեֆ Ալենի ընտանիքում նա եղել է չորս երեխաներից ամենակրտսերը[5]։ Սովորել է Ռոշելի միջնակարգ դպրոցում, որտեղ եղել է գերազանցիկ, երգել է երգչախմբում և նվագել թավջութակի վրա։ Այնուհետև ուսումը շարունակել է Մակոմբի Հյուսիսային Իլինոյսի համալսարանում, որն ավարտել է 1976 թվականին, իսկ այնուհետև Արևմտյան Իլինոյսի համալսարանում։ 1977 թվականին ընդունվել է «Տափաստանային գայլ» թատերական ընկերություն և սկսել է խաղալ բեմի վրա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Ալենը իր դերասանական կարիերան սկսել է Չիկագոյի հանրահայտ «Steppenwolf Theater Company» թատերախմբում, Ջոն Մալկովիչի ղեկավարությամբ։ 1980-ական թվականների սկզբին նա սկսել է խաղալ թատրոնում, ինչպես նաև, նկարահանվել ցածրաբյուջե սերիալներում։ Նրա կինոնորամուտը դառնում է երկրորդ պլանի փոքրիկ դերը «Վարկաբեկող դիրքեր» ֆիլմում։ 1988 թվականին նա հայտնվել է Բրոդվեյում, ըստ Լենֆորդ Ուիլսոնի «Այրիր դա» (անգլ.՝ Burn This) պիեսի բեմադրությունում, որի համար արժանանում է «Տոնի» մրցանակի։ Կինոյում նա բավականին հազվադեպ էր հայտնվում և նրա դերերից և ոչ մեկը նրա աստղ չի դարձնում, սակայն ամեն ինչ փոխվում է 1995 թվականին, Օլիվեր Սթոունի «Նիքսոն» ֆիլմից հետո, որտեղ Ջոանը խաղում էր նախագահի կնոջը։ Այդ դերը դերասանուհուն բերում է վաստակած փառք, նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի և Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի մրցանակին։

Ջոան Ալենը խաղացել է ԿՀՎ-ի տնօրենի տեղակալ Պամելա Լենդին «Բոռնի առավելությունը», «Բոռնի վերջնաժամկետը» և «Բոռնի էվոլյուցիան» ֆիլմերում։

Նա նաև նկարահանվել է Պոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնի «Մահացու մրցարշավ» նոր ֆիլմում, որի առաջնախաղը կայացել է 2008 թվականին։

2015 թվականին Ալենը հրավիրվել է առաջատար դերին ABC-ի «Ընտանիք» սերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի հունվարի 1-ին Ջոան Ալենն ամուսնացել է դերասան Պիտեր Ֆրիդմանի հետ։ 1994 թվականի մարտին զույգն ունենում է դուստր՝ Սեդի։ 2002 թվականին նրանք բաժանվում են։ Ընդ որում, նրանք պահպանում են լավ հարաբերություններ, ապրում են միմյանցից ոչ հեռու և դստերը շարունակում են դաստիարակել միասին։ Ջոանն ունի Նորա անունով բուլտերիեր ցեղատեսակի շուն[6]։ Ջոան Ալենը ձախլիկ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1985-1989 Մթնշաղային գոտի The Twilight Zone Սալի Դոբս
1985 Վարկաբեկող դիրքեր Compromising Positions Մերի Էլիս Մահոունի
1986 Մարդկանց որսորդ Manhunter Ռիբա Մակլեյն
1986 Պեգի Սյուն ամուսնացել է Peggy Sue Got Married Մեդի Նագլ
1987 Վերին սենյակ Room Upstairs Էլլի
1988 Տակեր. մարդը և նրա երազանքը Tucker: The Man and His Dream Վերա Տակեր
1988-2008 Ամերիկյան արկածներ Becker ձայնավորում
1989 Երկիր In Country Իռեն
1991 Առանց նախազգուշացման Without Warning: The James Brady Story Սառա Բրեդի
1993 Իթեն Ֆրոում Ethan Frome Զենոբի «Զինա» Ֆրոում
1993 Բոբի Ֆիշերին փնտրելիս Searching for Bobby Fischer Բոնի Ուոչկին
1993 Ջոշ և Սեմ Josh and S.A.M. Կարոլինա Ուիտնի
1993-2004 Ջեք և Ջիլ Jack & Jill Լիդիա
1995 Խելահեղ սեր Mad Love Մարգարետ Ռոբերթս
1995 Նիքսոն Nixon Պետ Նիքսոն
1996 Դաժան փորձություն The Crucible Էլիզաբեթ Պրոկտոր
1997 Սառցե քամի The Ice Storm Ելենա Գուդ
1997 Առանց դեմքի Face/Off բժիշկ Իվ Արչեր
1998 Պլեզանտվիլ Pleasantville Բետի Պարկեր
1999 Ցասում It’s the Rage Հելեն
2000 Երբ կշրջվի երկինքը When the Sky Falls Սայնիդ Համիլտոն
2000 Թեկնածու The Contender սենատոր Լեյն Հենսոն
2001 Ավալոնի մառախուղները The Mists of Avalon Մորհաուզե
2003 Քարտեզից դուրս Off the Map Էրլայն
2004 Նոթատետր The Notebook Աննա Համիլտոն
2004 Բոռնի առավելությունը The Bourne Supremacy Պամելա Լենդի
2004 Այո Yes նա
2005 Զայրույթի տեսանելիություն The Upside of Anger Տերի Էնն Ուոլֆմեյր
2006 Բոնևիլ Bonneville Կարոլ
2007 Բոռնի վերջնաժամկետը The Bourne Ultimatum Պամելա Լենդի
2008 Մահացու մրցարշավ Death Race Հենեսի
2008 Լավ Շարմ Good Sharma Վերոնիկա
2009 Հաթիկո. Ամենահավատարիմ ընկեր Hachiko: A Dog's Story պրոֆեսորի կին
2009 Ջորջիա Օ'Կիֆ Georgia O'Keeffe Ջորջիա Օ'Կիֆ
2012 Բոռնի էվոլյուցիան The Bourne Legacy Պամելա Լենդի
2014 Լավ ամուսնություն A Good Marriage Դարսի Անդերսոն
2015 Սենյակ Room Նենսի

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկված են առավել նշանակալից մրցանակները և անվանակարգումները։ Ամբողջական ցանկը տես IMDb-ում[7]
Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1988 Տոնի Լավագույն դերասանուհի «Այրիր դա» (պիես) Հաղթանակ
1989 Տոնի Լավագույն դերասանուհի «Հայդիի քրոնիկները» (պիես) Առաջադրված
1996 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Նիքսոն» Առաջադրված
1996 BAFTA Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Նիքսոն» Առաջադրված
1996 ԱՄՆ կիոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի «Նիքսոն» Առաջադրված
1997 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Դաժան փորձություն» Առաջադրված
1997 Ոսկե Գլոբուս Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Դաժան փորձություն» Առաջադրված
1998 Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Առանց դեմքի» Առաջադրված
1999 Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Պլեզանտվիլ» Հաղթանակ
2001 Օսկար Լավագույն դերասանուհի «Թեկնածու» Առաջադրված
2001 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամայում «Թեկնածու» Առաջադրված
2001 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի «Թեկնածու» Առաջադրված
2002 Էմմի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում «Ավալոնի մառախուղները» Առաջադրված
2009 Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Մահացու մրցարշավ» Առաջադրված
2010 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում «Ջորջիա Օ’Կիֆ» Առաջադրված
2010 Էմմի Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում «Ջորջիա Օ’Կիֆ» Առաջադրված
2010 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում «Ջորջիա Օ’Կիֆ» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. Колсон, Энн (19). «Два новых огня на Бродвее: Полин Коллинз и Джоан Аллен. Обзоров». Philadelphia Inquirer.
  5. Вайроуб, Бернар (27). «Скромная первая Леди». The New York Times.
  6. Биография Джоан Аллен на IMDB(անգլ.)
  7. «Награды Джоан Аллен». imdb.com Награды.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Ալեն» հոդվածին։