Ջերալդին Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերալդին Ջեյմս
Ծննդյան թիվ՝հուլիսի 6, 1950(1950-07-06)[1][2] (73 տարեկան)
Ծննդավայր՝Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0416524

Ջեիմս Ջերալդին (անգլ.՝ Geraldine James, հուլիսի 6, 1950(1950-07-06)[1][2], Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ 1989 թվականին Ջեիմսը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ «Նա հեռու էր» ֆիլմի համար ստացել է Վոլպիի գավաթի լավագույն դերասանուհի մրցանակը։ Մեկ տարի անց Պորցիի դերի համար «Վենետիկի վաճառականը» Բրոդվեյի թատրոնում առաջադրվել է Թոնի մրցանակաբաշխությանը և ստացել է «Դրամա դեսկ» մրցանակ։ Նա չորս անգամ առաջադրված է եղել BAFTA-ի մրցանակի համար։ Թատերական ռեժիսոր Պիտեր Հոլը Ջեիմս Ջերալդիին անվանել է անգլիացի լավագույն դասական դերասանուհի[3]։

Ջեիմսը խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Գանդի» (1982), «Նորթենգների աբբայություն» (2007), «Շերլոկ Հոլմս» (2009) և «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» (2011), «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010) և «Ալիսան հայելիների աշխարհում» (2016), «Ստեղծված է Դագենհամում» (2010), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2011), «Արթուր․ Կատարյալ միլիոնատեր» (2011) և «45 տարի» (2015)։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ծնվել է Բերքշիրի Մեիդենխենդ քաղաքում, սրտաբանի ընտանիքում[4]։ Նա սովորել է Բերքշիրի Նյուբերի շրջանի Դաունի-հաուսում։ Դրամա կենտրոնը ավարտելուց հետո, 1973 թվականի Լոնդոնում սկսում է կառուցել իր կարիերան ռեպերտուար թատրոնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ամուսնացել է Ջոսեֆ Բլետլչլիի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Էլլի Բլետչլի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սքոթլանդ Յարդի թռչող ջոկատը (1976) Շիրլի Գլաս
  • Dummy (1977) Սանդրա Իքս
  • The History Man (1980) Բարբարա կիրկ
  • I Remember Nelson (1981) Էմմա Գամիլտոն
  • Թանկարժեք թագ (1984) Սառա Լեիտոն
  • Օգնության բլոտը (1985) Մոդ Լինչվուդ
  • Տեսուչ Մորսը (1991) Հելեն Ֆիլդ
  • Տիկնիկներով տուն (1992) Կրիստինա Լինդ
  • Ոսկու բանդա (1995—1997) Ռոուզ Գարետի
  • Կավանա (1995—1999) Էլիանոր Հարկեր
  • Ռեբեկա(1997) Բեատրոս
  • Մեղքերը (2000)Գլորյա Գրին
  • Մեծ ղախեր (2003) Իվան Շապս
  • Կախարդը (2004) Լիլիթ Հյուս
  • Նա այդպես էլ չիմացավ (2004) Ռոուլի
  • Ագաթա Քրիստի (2005) Հելեն Աբերնետի
  • Սքանչելի տիկին Պրիտչարդ (2006) Հիլարի ռես Բենսոն
  • Վաճառող կնոջ կարիերան (2006) Նիդհեմ
  • Հին Հռոմ (2006) Կորնելի
  • Heist (2008) Ջոաննա
  • Փոքրիկ Բրիտանիա (2008) Սելի Պիչեր
  • 13 քայլ ներքև (2012) Գվենդոլին
  • Ուտոպիա (2013) Միլներ
  • Anne with an E Մարիլա Կատբերտ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Այլ
1977 BAFTA Լավագույն դերասանուհի Dummy Անվանակարգ [5][6]
1984 Թանկարժեք թագը Անվանակարգ
1989 Վենետիկի կինոփառատոն Վոլպիի գավաթ լավագույն կին դերասանուհի Նա հեռու էր Հաղթանակ [7][8]
1990 Դրամա դեսկ Ներկայացման լավագույն դերասանուհի Վենետիկի վաճառականը Հաղթանակ
Թոնի մրցանակ Անվանակարգ
1995 BAFTA Լավագույն դերասանուհի Ոսկու բանդա Անվանակարգ
2000 Մեղքեր Անվանակարգ [6]
  • Ջեիմսը 2003 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. "Geraldine James"(չաշխատող հղում) (17 December 2001) Woman's Hour, Radio 4, BBC
  4. Geraldine James Film Reference biography
  5. "Television | Actress in 1978" BAFTA
  6. 6,0 6,1 "James, Geraldine (1950-)" (2003) BFI Screenonline
  7. «Miss Geraldine James, OBE». Debrett's. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  8. "Triumph in Venice" (16 Sep 1989) The Guardian
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Ջեյմս» հոդվածին։