Ջեսսի Ջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսսի Ջեյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jessie J
Ի ծնե անունՋեսիկա Էլլեն Քորնիշ
Նաև հայտնի է որպեսДжесси Джей
Ծնվել էմարտի 27, 1988 (36 տարեկան)
Չադուել Հիթ, Լոնդոն[1][2]
ԵրկիրԼոնդոն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԺանրերR&B, սոուլ, փոփ, հիփ հոփ, դանս
ՄասնագիտությունԵրգչուհի-երգահան
ԳործիքներՎոկալ, ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլLava Records, Universal Republic, Island Records, Gut Records, Disturbing London
ԿրթությունԲՐԻԹ դպրոց
Պարգևներ
ԿայքJessieJofficial.com
 Jessie J Վիքիպահեստում

Ջեսիկա Էլլեն Քորնիշ (անգլ.՝ Jessica Ellen Cornish, մարտի 27, 1988(1988-03-27)[3], Չադուել Հիթ, Լոնդոն[1][2]), առավել հայտնի Ջեսսի Ջեյ (Jessie J) բեմական անվամբ, բրիտանացի երգչուհի-երգահան։ Իր երաժշտական կարիերան սկսել է Gut Records լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, որից հետո համագործակցել է Sony/ATV Music Publishing ընկերության հետ, գրելու երգեր Քրիս Բրաունի, Մայլի Սայրուսի և այլ հայտնի կատարողենրի համար։ Universal Republic լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, նա թողարկում է իր դեբյուտային «Do It Like a Dude» սինգլը 2010 թ.-ին։ 2011 թվականին թողարկել է իր «Price Tag» երգը, որը միջազգային մի շարք հիթ շքերթներում ունենում է լուրջ հաջողություններ։ Նույն տարվա փետրվարին նա թողարկում է իր դեբյուտային «Who You Are» անվանումը կրող ստուդիական ալբոմը։ 2013 թվականի սեպտեմբերին լույս է տեսնում նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Alive»:

Ջեսսի Ջեյի թվով երրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Sweet Talker» անվանումը, թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Who You Are» (2011)
  • «Alive» (2013)
  • «Sweet Talker» (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Ջեյ» հոդվածին։