Ջեյմս Մաքէվոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Մաքէվոյ
անգլ.՝ James McAvoy
Ծնվել էապրիլի 21, 1979 (44 տարեկան)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունSt. Thomas Aquinas Secondary School, Glasgow? և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա (2000)
ՔաղաքացիությունԲրիտանիա
ԱզգությունՄիացյալ Թագավորություն բրիտանացի
Կրոնռոմանական կաթոլիկ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, դերասան և հեռուստահաղորդավար
Ակտիվ շրջան1995-այժմ
Ամուսին(ներ)Էնն-Մերի Դաֆֆ (2006-այժմ)
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0564215
jamesmcavoy.com

Ջեյմս Մաքէվոյ (անգլJames McAvoy, ապրիլի 21, 1979(1979-04-21)[1][2][3], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4]), շոտլանդացի դերասան։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Մաքէվոյը ծնվել է 1979 թվականին Գլազգոյում (Շոտլանդիա)։ Երբ Ջեյմսը յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին և որոշվեց, որ Ջեյմսի քույրը՝ Ջոյը պետք է մնա մոր հետ, իսկ նրան ուղարկեցին տատիկի և պապիկի մոտ, ովքեր Ջեյմսին շատ էին սիրում։ Ամբողջ իր երիտասարդությունը նա անցկացրել է Կաթոլիկ դպրոցում։ Ջեյմսը ցանկանում էր դառնալ քահանա, սակայն ճակատագիրը երիտասարդին դարձրեց դերասան։ Սակայն Մաքէվոյի ճակատագիրն էր դառնալ դերասան։ Հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Դեվիդ Հեյթմանը դասերից մեկի ժամանակ պատմեց ֆիլմերի նկարահանման մասին, որը մեծ հետաքրքրություն պատճառեց երիտասարդ Ջեյմսին։ Այսպիսով, նա խնդրեց ռեժիսորին իրեն դեր տալ կինոյում։ Այսպես սկսվեց դերասանի մուտքը կինոյի ասպարեզ։ Նրա առաջին ֆիլմը եղավ «Հարևան սենյակը»։ Մաքէվոյը հեշտությամբ ընդունվեց Շոտլանդիայի երաժշտության և դրամայի համալսարան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Մաքէվոյը իր կարիերան սկսեց սերիալներում նկարահանվելով։ Այնուհետև նա մարմնավորեց մի ֆաունի կերպար՝ Միսթեր Թումնուս անունով «Նարնիայի ժամանակագրություններ. Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում։ Դրան հաջորդեցին Լետո Արտեյդեսի դերը «Դյունի երեխաները» մինիսերիալում, Ուեսլի Գիբսոնի դերը «Ծայրահեղ վտանգավոր է» ֆիլմում, որտեղ նա խաղաց Անջելինա Ջոլիի և Մորգան Ֆրիմանի հետ։ Մաքէվոյին «Հոբիթ» ֆիլմի թեկնածու էր, սակայն դերը անցավ Մարտին Ֆրիմանին։ Չնայած դրան, նա նկարահանվեց «Քավություն» ֆիլմում Քիրա Նայթլիի հետ, «Վերջին կիրակի» ֆիլմում, որը Լև Տոլստոյի կյանքի վերջին օրերի մասին է։ 2011 թ.-ին Ջեյմսը նկարահանվեց «Իքս-մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում, որտեղ մարմնվորեց Պրոֆեսոր Իքսի դերը։ Նաև խաղաց ֆիլմի հաջորդ մասում՝ «Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը»։ 2013 թ.-ին դերասանը նկարահանվեց սկանդալային էկրանավորման՝ Իրվին Ուելշի «Կեղտ» ֆիլմում։ Ֆիլմում նա շոտլանդացի դետեկտիվ է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ապրել է իր համակուրսեցու՝ Էմմա Նելսոնի հետ։ Նրանից բաժանվելուց հետո Ջեյմսը սկսեց ալկոհոլ օգտագործել, ինչը որոշ ժամանակ նրա մոտ կարիերայում ճգնաժամ առաջացրեց։ «Անամոթ մարդիկ» սերիալում նկարահանվելու ժամանակ նա ծանոթացավ Էնն-Մերի Դաֆֆի հետ, որը Ջեյմսից մեծ էր 9 տարով։ 2006 թվականին Էնն-Մերի Դաֆֆը դարձավ նրա կինը, և նրանք 2010 թվականի հուլիսի 16-ին ունեցան մեկ որդի, որի անունը դրեցին Բրենդան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Գրառումներ
1995 Հարևան սենյակը Քեվին Սավեյջ
1997 Հրեշտակը կողքովս անցավ Տղա Կարճամետրաժ
1997 Վերածնում Էնթոնի Բելֆոր
2001 Լողավազան Մայք
2003 Շողացրու քո իրերը Բարքեյնի գրաֆը
2003 Բոլիվուդի թագուհին Ջեյ
2004 Ուիմբլեդոն Քարլ Քոլտ
2004 Լարեր Հոլ Թարա (ձայն)
2004 Ներքուստ ես պարում եմ Ռորի Օ՛Շին Նոմինացվել է — London Film Critics Circle Award - Լավագույն դերասան
2005 Նարնիայի ժամանակագրություններ. Առյուծը, կախարդը և զգեստապահարանը Միսթեր Թումնուս Նոմինացվել է - London Film Critics Circle Award - Լավագույն երկրորդ պլանի դերասան
2006 Շոտլանդիայի վերջին արքան Դոկտոր Նիքոլաս Գարիգան BAFTA Scotland Award - Լավագույն դերասան
BAFTA - Տարվա հայտնություն
Նոմինացվել է —BAFTA - Լավագույն երկրորդ պլանի դերասան
Նոմինացվել է —British Independent Film Award - Լավագույն դերասան
Նոմինացվել է — European Film Award - Լավագույն դերասան
Նոմինացվել է — London Film Critics Circle Award Լավագույն դերասան
2006 Սկսել 10-ից Բրայան Ջեքսոն
2007 Ջեյնի վերադարձը Թոմաս Լեֆրոյ
2007 Պենելոպա Ջոննի Մարտին/Մաքս Քեմփիոն
2007 Քավություն Ռոբբի Թըրներ Empire Award - Լավագույն դերասան
London Film Critics Circle Award - Լավագույն բրիտանացի դերասան
Նոմինացվել է— BAFTA - Լավագույն դերասան
Նոմինացվել է — European Film Award - Լավագույն դերասան]]
Նոմինացվել է — Ոսկե Գլոբուս - Լավագույն դերասան(դրամա)
Նոմինացվել է - Irish Film Award for Լավագույն համաշխարհային դերասան
2008 Ծայրահեղ վտանգավոր է Ուեսլի Ա. Գիբսոն Նոմինացվել է - MTV Movie Award - Լավագույն համբույր
2009 Վերջին կայանը Վալենտին Բանկակոն Նոմինացվել է - Satellite Award - Լավագույն երկրորդ պլանի դերասան
2011 Գնոմեո և Ջուլիետ Գնոմեո (ձայն)
2011 Դավադիրը Ֆրեդրիկ Էյքեն
2011 Իքս-մարդիկ։ Առաջին դաս Պրոֆեսոր Իքս/Չարլզ Քսավիեր IGN Award - Լավագույն անձնակազմ[5]
Նոմինացվել է — Scream Award - Լավագույն դերասան
Նոմինացվել է — Scream Award - Լավագույն սուպերհերոս
Նոմինացվել է - Scream Award - Լավագույն անձնակազմ
Նոմինացվել է — People's Choice Award - Լավագույն սուպերհերոս
Նոմինացվել է — People's Choice Award - Լավագույն անձնակազմ
2011 Արթուրի Սուրբ Ծնունդը Արթուր (ձայն)
2013 Բարի գալուստ թակարդ Մաքս Լեվիսկի London Critics Circle Film Award - Լավագույն բրիտանացի դերասան
2013 Տրանս Սայմոն Նյուտոն London Critics Circle Film Award - Լավագույն բրիտանացի դերասան
2014 Էլիանոր Ռիգբիի անհետացումը։ Նա Քոնոր Լուդոու
2013 Կեղտ Բրյուս Ռոբերտսոն British Independent Film Award - Լավագույն դերասան
London Critics Circle Film Award Լավագույն դերասան
Empire Award - Լավագույն դերասան
2014 Ամենացանկալի Մափեթները Առաքողը Կամեո
2014 Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը Պրոֆեսոր Իքս/Չարլզ Քսավիեր Կիսել է դերը Պատրիկ Ստյուարտի հետ
2015 Վիկտոր Ֆրանկինշտեյն Վիկտոր Ֆրանկինշտեյն Հետընտրական-արտադրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. Discogs — 2000.
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #132748134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «2011 IGN Award for Best Ensemble Cast». IGN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մաքէվոյ» հոդվածին։